Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Մտքիդ ի՞նչ կա, Թրամփ

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը, Foreign Policy հանդեսի վկայությամբ, Պենտագոնին է հանձնել մի փաստաթուղթ, որում թվարկել է ԱՄՆ գլխավոր մարտահրավերները և դրանցում, իբրև թիվ մեկ սպառնալիք, Ռուսաստանին առհասարակ չի ներառել: Հանդեսի ձեռքի տակ հայտնված փաստաթղթի համաձայն՝ հինգ առաջնահերթություններից առաջինը ԴԱԻՇ–ի ոչնչացումն է դիտարկվել, ապա՝ ռազմական բյուջեն հավասարակշռելու խնդիրը, երրորդ տեղում է հայտնվել կիբերանվտանգության հետ կապված նոր հայեցակարգի ձևավորումը, այնուհետ՝ Չինաստանը և վերջապես՝ Հյս. Կորեայի միջուկային ծրագիրը: Փաստաթուղթը գաղտնազերծած և Թրամփին մոտ կանգած անձը, սակայն, միաժամանակ հուշել է, թե պետք չէ դրա շուրջ մեծ աղմուկ բարձրացնել, որովհետև այն դեռ նախնական է, և հետո՝ պարտադիր չէ, որ հենց այս պահին դրանում ներառվեին բոլոր գլխավոր խնդիրները:
 
 
Պենտագոնի մամլո կենտրոնի ղեկավար Գորդոն Թրոուբրիջն էլ իր հերթին մամուլի համար չի պարզաբանել փաստաթղթի հետ կապված և ոչ մի մանրամասն, միաժամանակ հայտարարելով, թե կառույցը նորընտիր նախագահին ապահովել է անհրաժեշտ տեղեկատվությամբ, այդ թվում՝ Ռուսաստանի վերաբերյալ, և այժմ անցումային վարչակազմի իրավունքն է՝ սեփական առաջնահերթություններ կազմելը:
 
 
Լուրը և հատկապես Պենտագոնի զգուշավորությունը զարմացրել է ռուսական մեդիային, տվյալ դեպքում՝ Կոմերսանտին, որտեղ դարձյալ հիշել են հատկապես վերջին ամիսներին այդ կառույցի կողմից հնչեցված բոլոր հակառուսական հայտարարություններն ու իրենց երկիրն իբրև թիվ մեկ սպառնալիք ճանաչելու դիրքորոշման՝ ամենատարբեր վկայությունները: Ընդ որում, քննարկվում է ոչ միայն Պենտագոնի ներկայի ղեկավար Էշթըն Քարտերը (որը մշտապես կանգնել է Ռուսաստանը թշնամական երկիր ճանաչելու, այդ մտայնությունը տիրաժավորելու և ռազմական բյուջեի մեծ մասն, այսպես ասած, ՌԴ–ին զսպելու ուղղությամբ ծախսելու դիրքերում), այլև դրա ապագա ղեկավար՝ Կատաղած շուն մականունով հայտնի Ջեյմս Մեթիսը, որ նույնպես հայտնի է իր հակառուսականությամբ: Այս ամենը համադրվում է նաև այս տարվա դեկտեմբերի 14–ին Council on Foreign Realtions–ի՝ ԱՄՆ միջազգային հարաբերությունների խորհրդի կողմից հրապարակված ամենամյա զեկույցին, որում նույնպես ՌԴ–ն ԱՄՆ–ի և մոլորակի համար թիվ 1 մարտահրավեր է դիտարկվել: Արդյունքում ստացվում է՝ ռուսներին ամենաշատն այս պահին նույն հարցն է հետաքրքրում, ինչ՝ Ֆեյսբուքին: Ցանկացած օգտատեր գիտի, որ էջը բացելուն պես՝ առաջինը, որ հայտնվում է աչքիդ առաջ, հետևյալն է՝ մտքիդ ի՞նչ կա:
Հարց, որի պարզաբանման համար ամենևին երկար էլ չենք սպասի՝ հունվարն, ի վերջո, քթներիս տակ է, և Թրամփն էլ, անշուշտ, Նյու Յորքի իր երկնաքերում թաքնվելու հնարավորություն չի ունենա ...
 
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Աննա Հակոբյանը գնացքով Գյումրի է ուղեւորվելԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»Սահմանազատումը Տավուշից սկսելը եղել է մեր առաջարկը. պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Ադրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել է 15 ՃՏՊ, մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանԲաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Գազամատակարարման պլանային դադարեցում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ապրիլի 25-ին և 26-ին Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԱռկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»Ջուր չի լինի ՈՒՂԻՂ. Սակրավորները գալիս են Կիրանց. պայթյունավտանգ իրավիճակ «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»Սիլիկյան խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Եթե Հայաստանը համաձայնի, ապա Ղազախստանում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը․ Ալիև ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ռուբլին էժանացել է. ինչպիսին են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Անախարժություններով լի օր է. ապրիլի 25-ի աստղագուշակԲոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Հեղեղվել են տներ, ճանապարհներ, մեքենաներն ու փողոցները լցված են ջրով. Դուբայը դեռ ջրի տակ է (տեսանյութ)Շոյգուն Իվանովին ազատել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից. ինչում են մեղադրումՀայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդամ ԵԱ-ի եզրափակչում է Ի՞նչ եղանակ կլինի առաջիկա օրերին24 ժամ ջուր չի լինիԱդրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասինՄենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Հիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ) Լարված իրավիճակ՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ) Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Նոր կադրեր ցուցարարների նկատմամբ այսօրվա բռնության տեսարաններից (տեսանյութ) Կենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ) Չելյաբինսկի մարզում կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակվում է փակ մնալ Կիրանցի հատվածում Տավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ) Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել (տեսանյութ)