Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Սիզիփոսի անօգուտ աշխատանքի ու մեր երկրում իրականացվող փոփոխությունների մասին

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երբ վարչապետ նշանակվեց Կարեն Կարապետյանը, մեր հասարակությունը կարծես դուրս եկավ ապատիայից ու մի լավ շունչ քաշեց: Մտածեց այսպես` վերջապես ամեն ինչ փոխվելու է, վերջապես վերևներում հասկացան, որ այսպես շարունակելն արդեն դեպի փակուղի է տանում: Ու սկսվում է փոփոխությունների շրջանը:
 
Առավել ևս, որ նախագահ Սերժ Սարգսյանն իր վերջին ելույթներում հենց այդ մասին էր խոսում` երկրում անհրաժեշտ են փոփոխություններ: Պետք է փոխվեն բոլորը. և՛ իշխող կուսակցության մարդիկ, և՛ Հայաստանի շարքային ցանկացած քաղաքացի: Պետք է ապրենք այլևս այլ եղանակով, այլ սկզբունքով, մի խոսքով` վերջնարդյունքում ապրենք այլ երկրում:
 
Ինչ խոսք. ոչ ոք հարց չտվեց, թե ինչպես է հնարավոր միանգամից փոխվել: Մարդն ապրում է այնպես, ինչպես նրան առաջնորդում են իր հավատամքն ու սկզբունքները: (Ենթագիտակցական մղումների մասին չխոսենք ու չանհանգստացնենք հոգեվերլուծողներին): Այդ ինչպե՞ս պետք է տվյալ մարդը մի օր արթնանա ու ասի` չէ՛, ես այսօրվանից այլ սկզբունքներ եմ դավանելու, այլ հայացքով եմ նայելու աշխարհին, այլ բան եմ դնելու իմ փիլիսոփայական ընկալումների հիմքում և այլն, և այլն:
 
Մի խոսքով, մոտավորապես այսպես` ես այսքան ժամանակ սիրել եմ կապույտ գույնը, բայց այսօրվանից սկսելու եմ սիրել կանաչը: Կամ այսքան ժամանակ մտածել եմ ավելի լավ է ապրել չաղ ու բախտավոր, բայց այսօրվանից որոշել եմ մտածել, որ ավելի լավ է ապրել նիհար ու դժբախտ:
 
Ու մեր մարդիկ պետք է հաջողությամբ գլուխ հանեին իրենց առջև դրված խնդրից:
Թող հանեին: Ո՞վ չէր ուզի: Էս ժողովրդից որևէ մեկի աչքը կհանե՞ր, եթե մեր պաշտոնյան կամ ինչո՞ւ միայն պաշտոնյան, ցանկացած հայ մարդ ապրեր արդեն ասկետաբար, կամ այլևս չխաբեր, կամ չգողանար, կամ չգիտեմ ինչ, էլի նման բաներ:
 
…Եվ հիմա եկել է նոր վարչապետը: Ու սկսվել է փոխվելու պրոցեսը: Կպած գործ ենք անում. հանդիպում ենք սրա–նրա հետ, քննարկումներ ենք անցկացվում, թե ո՞րն է լավը, որը վատը տվյալ բնագավառի կամ ոլորտի համար: Որոշումներ, հրահանգներ, էս, էն…
 
Մի խոսքով` խառնված իրար, գործ ենք անում: Բայց վախենամ` այս ամենը նմանվի Սիզիփոսի ապարդյուն աշխատանքին: Լեռան գլխին հասցնելուց հետո քարը էլի գլորվի ներքև:
 
Եվ գիտե՞ք ինչու: Որովհետև մենք ամենքս փոխվում ենք, բայց մեր ստեղծած պետական կառավարման համակարգը չի փոխվում:
 
 
Ու այդ համակարգի փոփոխության մասին ոչ ոք չի խոսում, բերաններից անգամ բառ չեն հանում, ծպտուն չեն հանում: Կարծես վախենալով, որ արտասանված բառը ուժ ունի, գնում հասնում է նպատակակետին և իրականություն դառնում:
 
 
Նույն քաղաքական–պետական համակարգով` իր մենաշնորհներով, թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ անգամ մտավոր–մտավորական ասպարեզներում, ու… մենք փոխվում ենք անձնապես: Մոտավորապես` ասես հնամաշ լաթերով զգեստի վրա մի քանի պսպղուն աստղիկներ շարես:
 
Գոհար Սարդարյան
Ռուսաստանը կարող է «տոնական» հարված հասցնել մայիսի 9-ին. Զելենսկու գրասենյակ Էրդողանը ծրագրում է մայիսի 9-ին հանդիպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին․ Bloomberg Ալիևը Շոլցի հետ հանդիպմանը բարձր է գնահատել Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող բանակցությունները Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԵթե Պեկինը միջոցներ չձեռնարկի այս խնդիրը լուծելու համար, դա կանի Վաշինգտոնը. Բլինկենը Չինաստանին պատժամիջոցներով է սպառնացել ՌԴ-ին օգնելու համար Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Ստամբուլում քրեական դատարանը կնոջը դատապարտել է 1,794 տարվա ազատազրկման Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման շանսերն առավել քան երբևէ մեծ են. Շոլցը՝ Ալիևի հետ ասուլիսում Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովումՊԵԿ-ը ստուգումներ է սկսել Միհրան Պողոսյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերություններումԻդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին