Yerevan, 17.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


26-ամյա ապարանցի երիտասարդը հոր «քթի տակից» փախցրել է սիրած աղջկան. հոր վրեժը չի ուշացել

SOCIETY

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Մնոյանի նախագահությամբ ավարտվել է Մխիթար Ն.-ի, Արսեն Մ.-ի, Սարիբեկ Ե.-ի գործի դատական քննությունը:

26-ամյա Մխիթարը, 36-ամյա Արսենը և 46-ամյա Սարիբեկը մեղադրվում էին աղջիկ առևանգելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Արսենը Մխիթարի քեռին է, նրա խնամքին երեք անչափահաս երեխաներ կան: Սարիբեկը Մխիթարի մորաքրոջ ամուսինն է:

Առաջադրված մեղադրանքում Մխիթարն իրեն մեղավոր է ճանաչել ու հայտնել է, թե իր մորաքրոջ աղջկանից տեղեկացել է, որ նրա սկեսրայրի քույրը լավ աղջիկ ունի, ով ծնողների հետ Արագածոտնի մարզի գյուղերից մեկում է ապրում:

Այդ աղջկան՝ Լենային (անունը փոխված է) տեսնելու, նրա ձեռքը խնդրելու համար 2015 թվականի նոյեմբերի 28-ին իր ծնողների հետ գնացել է նրանց տուն: Ինքն ու Լենան հեռախոսահամարներ են փոխանակել, որ շփվեն, իրար ճանաչեն: Հետագայում ևս երկու անգամ ինքը ծնողների հետ գնացել է Լենայի ձեռքը խնդրելու, բայց Լենայի հայրը վերջնականապես մերժել է իրենց:

Այդ ընթացքում ինքն ու Լենան շփվում էին սոցկայքում և հեռախոսով: Լենան իրեն ասել է, որ հայրը դեմ է իրենց ամուսնությանը, նրան արգելում է շփվել իր հետ: Հայրը նույնիսկ աղջկա հեռախոսաքարտն էր վերցրել ու դրել իր հեռախոսի մեջ, որ աղջիկն իր հետ չշփվի հեռախոսով:

Դրանից հետո որոշ ժամանակ իրենք դեռ շփվել են «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով: Իր մեջ Լենայի նկատմամբ զգացմունքներ են առաջացել: Ինքը սեր է խոստովանել նրան: Բայց Լենան ասել է, թե իրենց շփումը իմաստ չունի, քանի որ հայրը նրա կարծիքը հաշվի չի առնելու: Լենան իրեն ջնջել է կայքի ընկերների միջից, այլևս իր հետ չի շփվել:

Քանի դեռ շփվում էին, ինքը Լենայից իմացել է, որ նա գրեթե ամեն օր գնում է Ապարան՝ ատամնաբույժի մոտ: Սիրահարված լինելով՝ ինքը Լենային տեսնելու համար հաճախ գնում էր Ապարանի հիվանդանոցի մոտ ու հեռվից տեսնում էր նրան:
Դեպքի օրը՝ 2016 թվականի հունվարի 22-ի առավոտյան էլ ինքը Ապարանի հիվանդանոցի բակում էր, այնտեղ տեսել է Լենային ու նրա հայրիկին:

Հիվանդանոցի բակում ինքը պատահաբար տեսել է նաև իր քեռուն ու մորաքրոջ ամուսնուն: Նրանք մեքենայով եկել էին հիվանդանոց՝ ինչ-որ հիվանդ ազգականի տեսության:

Հենց այդ ժամանակ է իր մեջ մտադրություն առաջացել Լենային ամուսնության նպատակով առևանգելու: Խնդրել է քեռուն ու մորաքրոջ ամուսնուն, որ օգնեն իրեն՝ նրանց վստահեցնելով, որ Լենան խնդիր չի ստեղծի, չի բողոքի, կամուսնանա իր հետ: Նրանք համաձայնել են օգնել:

Սարիբեկը իր «ՎԱԶ-21124» մեքենան մոտեցրել է հիվանդանոցի աստիճաններին, ու սպասել են:

Այդ ժամանակ ինքը պատահաբար տեսել է համագյուղացի Վարազդատին: Ասել է, որ սիրած աղջիկը հոր հետ հիվանդանոցում է, ինքն ուզում է աղջկա հետ առանձին խոսել, ուստի խնդրել է, որ Վարազդատը Լենայի հորը մի կողմ տանի ու խոսելով զբաղեցնի, որպեսզի Լենան մենակ դուրս գա հիվանդանոցից, և ինքը ազատ խոսի նրա հետ:

Վարազդատը համաձայնել է օգնել ու մտել է հիվանդանոց:

Քիչ անց Լենան մենակ դուրս է եկել հիվանդանոցից և սկսել է իջնել աստիճաններով: Ինքը թիկունքից մոտեցել է նրան, գրկել է ու Սարիբեկի մեքենայի հետևի ձախ դռնից , որը քեռին բացել էր նախապես, Լենային նստեցրել է մեքենա:

Ինքն ու քեռին անմիջապես նստել են Լենայի կողքին, Սարիբեկը մեքենան վարել է: Այդպես Լենային փախցրել են:

Լենան չի դիմադրել, միայն ճանապարհին հարցրել է, թե ինչո՞ւ նման բան արեց: Ինքն էլ բացատրել է, որ նրա հայրն իրեն ուրիշ տարբերակ չէր թողել:

Գնացել են Ջրաշեն՝ բարեկամի տուն: Այնտեղ գիշերել են: Հաջորդ օրը իր քեռիների հետ Լենային տարել են Վանաձոր՝ մորաքրոջ տուն:

Դեռ Ջրաշենում Լենան հեռախոսով խոսել է հարազատների հետ ու իմացել է, որ հայրը առևանգման մասին իմանալով՝ առողջական խնդիր է ունեցել, շտապ բժշկական օգնություն են նրան ցուցաբերել: Լենան հուզվել է:
Ինչպես Ջրաշենում, այնպես էլ Վանաձորում ինքն ու իր հարազատները Լենայի հետ շատ հարգալից են վերաբերվել՝ որպես իր ապագա կնոջ: Ինքը զրուցել է Լենայի հետ, խոստովանել է, որ շատ է սիրում նրան, խնդրել է դառնալ իր կինը:

Վանաձորում գտնվելու ժամանակ մորաքրոջ տուն են եկել ոստիկանները: Լենան նրանց ասել է, որ իր կամքով է փախել, ցանկանում է ամուսնանալ իր հետ: Նաև գրել է այդ մասին:

Ոստիկաններից մեկը զանգահարել է Լենայի հորը, հեռախոսը փոխանցել է Լենային: Վերջինս առանձնացել, հոր հետ խոսել է, ապա պահանջել է իրեն տանել հոր մոտ:

Ինքն ու Լենան ոստիկանների հետ գնացել են Ապարանի բաժին: Լենան խոսել է հոր հետ: Հետո Լենայի հոր հաղորդման հիման վրա նախաքննություն է սկսվել՝ Լենային առևանգելու գործով:

Մխիթարը նշել է, որ զղջացել է կատարածի համար: Ինքը սիրահարված է եղել, կարծել է՝ Լենան էլ իրեն է սիրում ու կհամաձայնի ամուսնանալ իր հետ՝ հոր կամքին հակառակ գնալով: Ինքը չի մտածել հետևանքների մասին…

Տուժող աղջիկը՝ Լենան, հայտնել է, որ երբ Մխիթարն իր կամքին հակառակ իրեն գրկել ու նստեցրել է մեքենայի մեջ, ինքը պահանջել է կանգնեցնել մեքենան, իրեն հետ տանել, բայց իր խոսքերը հաշվի չեն առել, իրեն առևանգել են:

Ջրաշենում ու Վանաձորում ինքը Մխիթարի բարեկամներին ասել է, որ իր կամքին հակառակ իրեն առևանգել են, բայց փախուստի փորձ չի արել, չի աղմկել՝ հաշվի առնելով իրենց հեռու բարեկամական հարաբերությունները ու նրանց նորմալ վերաբերմունքը իր նկատմամբ:

Երբ իմացել են, որ հայրը դիմել է ոստիկանություն, Մխիթարը խնդրել է իրեն, որ չբողոքի, հակառակ դեպքում բոլորը կդատվեն:

Ինքը Մխիթարին ու նրա հարազատներին խղճալով, հավատալով, որ ոստիկանների գնալուց հետո իրեն անմիջապես տուն են տանելու՝ ոստիկաններին բացատրություն է տվել, որ իրեն չեն առևանգել, ինքն իր կամքով է փախել Մխիթարի հետ:

Բայց երբ հեռախոսով խոսել է հոր հետ, վերջինս պահանջել է, որ ինքը ոստիկանների հետ գնա Ապարանի բաժին: Ինքն այդպես էլ արել է, իսկ Ապարանի բաժնում արդեն պատմել է իրականությունը:

Լենան հայտնել է, որ արդեն նշանվել է մեկ այլ երիտասարդի հետ, շուտով կամուսնանա: Ներել է Մխիթարին ու նրա հարազատներին, նրանց դեմ բողոք չունի, խնդրում է նրանց նկատմամբ սահմանել ազատազրկման հետ չկապված պատիժ, որպեսզի Մխիթարը ևս կարողանա դասավորել իր ապագան, իսկ Արսենն ու Սարիբեկը լինեն իրենց ընտանիքների կողքին:

Ընդհանուր իրավասության դատարանը երեք ամբաստանյալներին մեղավոր է ճանաչել առևանգման համար:

Մխիթար Ն.-ն, Արսեն Մ.-ն ու Սարիբեկ Ե.-ն դատապարտվել են 4-ական տարի ազատազրկման: Նրանց նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել, Մխիթարի նկատմամբ սահմանվել է 3 տարի փորձաշրջան, Արսենի նկատմամբ՝ 2 տարի, Սարիբեկի նկատմամբ՝ 1 տարի փորձաշրջան:

"Artashisyan" branch of Amio Bank was reopenedFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback