Վրաստանում վթարի հետևանքով 27-ամյա հայ երիտասարդ է մահացել, ևս երկուսը վիրավորվել են. Նոյեմբերյանի քաղաքապետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունվարի 15-ի գիշերը Վրաստանի Մառնեուլիի շրջանում տեղի է ունեցել ավտովթար, ՀՀ քաղաքացիներ են տուժել։ այս մասին Tert.am-ի տեղեկությունը հաստատեց Նոյեմբերյանի քաղաքապետ Կարեն Աբազյանը՝ մանրամասնելով, որ ավտովթարի հետևանքով զոհվել է Կոթի գյուղի 27-ամյա բնակիչ Եղիշե Խաչատրյանը, երկուսը վիրավորվել են։
«Ցավալի դեպք է։ Վիրավորներից Արսեն Խաչիկյանին արդեն տեղափոխել են Երևան, հիվանդանոցներից մեկում է, մյուսը՝ Կարենը, Մառնեուլիի հիվանդանոցում է։ Երեկ Կոթիի վարչական ներկայացուցիչը գնացել է դեպքի վայր, հիմա մնացած բոլոր հարցերով ենք զբաղված»,-մանրամասնեց նա։
Նոյեմբերյանի քաղաքապետը նաև տեղեկացրեց, որ մահացած 27-ամյա Եղիշե Խաչատրյանն ամուսնացած չէր, բայց ծնողների հոգածությունը իր ուսերին էր։
Վիրավորներից Արսեն Խաչատրյանն էլ մեկ երեխա ունի։
Կոթեցիները վթարի են ենթարկվել, երբ Թբիլիսիի օդանավակայանում մի անձի ճանապարհելուց հետո վերադառնում էին Հայաստան։ Նոյեմբերյանի քաղաքապետն ընդգծեց, որ այս պահին այլ մանրամասներ չի կարող հաղորդել, տեղյակ չէ՝ մեքենայի հետ կապված խնդիր եղե՞լ է, թե ոչ։