Թուրքիայում ուսումնասիրում են Ստամբուլում ահաբեկչություն իրականացրած անձի ֆինանսական շարժառիթները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի իրավապահները ուսումնասիրում են Ստամբուլի գիշերային ակումբում Ամանորի գիշերը 39 մարդու գնդակահարած ակաբեկչի ֆինանսական շարժառիթները։ Չինական Սինհուա գործակալության փոխանցմամբ, կասկածյալի բնակարանում խուզարկության ընթացքում հայտնաբերվել է 150 հազար ԱՄՆ դոլար։
Ոստիկանությունը համարում է, որ ահաբեկիչը չէր կարող վերցնել այդ գումարը ահաբեկչությունից հետո անվտանգության հատուկ պայմանների պատճառով։ Գումարի հայտնաբերման պատճառով ոստիկանությունը ավելի հակված է ընդունել ֆինանսական, այլ ոչ–թե գաղփարական շարժառիթների մասին վարկածը։ Թուրքիայի իշխանությունները ուսումնասիրում են նաև ահաբեկչությանը գաղտնի ծառայությունների հնարավոր առնչությունը։
Նշենք, որ թուրքական ոստիկանությունը ահաբեկչությունը իրականացնելու մեջ կասկածում է Աբդուլքադիր Մաշարիպովին, ով նաև հայտնի է որպես Աբու Մոհամեդ Գորասան։