Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Շարունակվող տոտալիտարիզմ

ANALYSIS
Խորհրդային ժառանգությունն իր ամբողջ հմայքով առկա է հայաստանյան իրականության հետխորհրդային փուլում։ Եթե արտաքին շղարշը և լույսերը չհաշվենք, ապա կյանքի բոլոր ոլորտները սերտորեն կապված են ամբողջատիրական համակարգի հետ։ Այս ամենի ասոցիացիան նախ և առաջ տեղի է ունենում քաղաքականության միջոցով։ Հայաստանում ուզուրպացված են կյանքի բոլոր ոլորտները, որոնք բնորոշ են տոտալիտար համակարգերին։ Այսպես.
 
Իշխանության համակարգի լիարժեք յուրացում այս կամ այն կազմակերպության՝ տվյալ դեպքում կուսակցության կողմից: Սրա ցայտուն օրինակն առկա է Հայաստանում` Ազգային ժողովի գոնե վերջին երկու ընտրություններում նույն կուսակցությունը ձայների կեսից ավելին հավաքելով և հաղթելով, դաշտում միանձնյա որոշումներ կայացնելու իրավունք է ձեռք բերել: Այստեղ չի քննարկվում այդ ընտրությունների թափանցիկ, արդար կամ անարդար լինելու փաստը: Այստեղ առկա է ամբողջատիրությանը տիպական երևույթ, երբ ֆորմալ միջոցն օգտագործվում է ոչ ֆորմալ բացարձակության հասնելու: Այս հանգամանքը մեզանում առավել քան հիմնային, հատկապես, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ մյուս քաղաքական ուժերն էապես մեկուսացված են կամ ունեն ռեսուրսների բացակայության խնդիր։ Իսկ այդ ռեսուրսների բացակայությունը գալիս է նաև ամբողջատիրության մեկ այլ բնորոշչի առկայությունից՝ տնտեսական փակ համակարգ և մոնոպոլիաներ։ Ամբողջատեր համակարգը, որը Հայաստանում վերահսկում է կյանքի բոլոր ոլորտները, այս հատվածում ևս բացառություն չի կազմում։ Իր մոտ պահելով օլիգարխներին և հովանավորելով մոնոպոլիաները, իշխանությունը մնացած քաղաքական ուժերին զրկում է որևէ առումով ֆինանսական կամ տնտեսական հենարան ունենալ։ Իսկ դա նշանակում է, որ այդ ռեսուրսների կենտրոնացումով հաղթելու հնարավորություն ունեն միայն իշխողները։ Այս ամենը հանգեցնում է միակուսակցական համակարգի, որը կարծես մեզանում նշմարվում է։ Կարելի է չդիտարկել թղթի վրա գրվածը կամ բազմակուսակցական համակարգը։ Մեկ երկու բացառությունները չհաշված, մնացածը կարող են դիտարկվել հանրապետականի կցորդ կամ երիտհանրապետական «կռուժոկներ»։ Այս ֆոնին, շարունակվում են նաև մամուլում խոսակցությունները Սերժ Սարգսյանի ցուցակում չհայտնվելու մասին։ Եթե անգամ, մեր հեռավոր երազներում պատկերացնենք, որ նախագահի ժամկետի ավարտից հետո նա կհրաժարվի վարչապետի պաշտոնից, ապա գործունեության հերթական շղթան առավել կմոտեցնի մեզ խորհրդային հասարակարգին ՝ «գենսեկի» պաշտոնում։ Դե իսկ մնացած ընդդիմության փշրանքներին ընդամենը կարելի է անվանել «տրոցկիստներ», որոնց հետ հարցերի լուծումն ընդամենը ժամանակի խնդիր է։ Պատմության կենսափորձը ցույց է տալիս, որ նման փակ միակուսակցական համակարգերը, որոնք բնորոշ են հետխորհրդային տարածքի երկրներին և դասական ամբողջատիրական ռեժիմներին, ուղղակի կործանման է տանում երկիրը։ Այս պարագայում ոչ թե պետականությունը, այլ հենց երկիրը։ Պետականությունը մնում է ֆորմալ առումով, հետևանքները կործանարար են լինում բնակչության համար։ Սովորաբար, նման համակարգերի քայքայումը սկսում է ներսից։ Ինչպես վերը նշեցինք, սնանկացնելով քաղաքական դաշտը, և այլևս չունենալով մրցակիցներ, իշխող կուսակցությունը չունի որևէ մեկին կամ որևէ կառույցին հակադրվելու խնդիր, որն այնքան կարևոր է ինքնաիրացման համար։ Իսկ անընդհատ ռեսուրսներ սպառող հասարակարգը, տվյալ դեպքում քաղաքական ռեսուրսներ, կայանում է անընդհատ հակադրության և պայքարի մեջ։ Այս հեռանկարը մեզ սպասվում է ապրիլից հետո, եթե հնարավոր է դառնում իշխողների վերարտադրությունը նույն ձևաչափով։

Վահրամ Թոքմաջյան

Past.am վերլուծաբան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal