Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Սառը պատերա՞զմ, թե Պուտինը կընդունի Թրամփի առաջարկը

МЕЖДУНАРОДНОЕ
Ցավալի է, բայց փորձագիտական շրջանակներն անգամ Ռուսաստանի նկատմամբ Թրամփի լոյալությունը հաշվի չառնելով, դարձյալ սկսել են հնարավոր սառը պատերազմի մասին խոսել: Ընդ որում, միաբերան պնդում են, թե ներկայում շատ ավելի վատ վիճակ է հաստատված աշխարհում, քան բուն սառը պատերազմի տարիներին, երբ ԱՄՆ–ի ու ԽՍՀՄ–ի միջև սկսված բանակցությունների արդյունքում ռազմավարական սպառազինությունների սահմանափակման վերաբերյալ երկու պայմանագրեր կնքվեցին նախ՝ 1972–ին, ապա՝ 79–ին: Փաստաթղթեր, որոնց հիմք հանդիսացան արդեն ԱՄՆ–ՌԴ բանակցությունների և հարձակողական սպառազինությունների կրճատման վերաբերյալ ստորագրված և՛ս 3 պայմանագրերի համար (1991–ին, 93–ին և 2010–ին), ինչի արդյունքում կողմերն առաջ էին շարժվելու միջուկային մարտագլխիկների քանակության անընդհատ ոչնչացման և ռազմական ծախսերի կրճատման ճանապարհով:
 
Այս պահին, սակայն, առանց փորձագիտական հուշման էլ է ակնհայտ, որ բացարձակ հակառակ պրոցեսներ են ընթանում: Օրինակ՝ չնայած վերոնշյալ պայմանագրերից մեկով նախատեսված էր, որ կողմերը պիտի միջուկային մարտագլխիկները կրճատեին՝ դրանց թիվը հասցնելով 1550–ի, պարզվում է, ՌԴ–ն իր մարտագլխիկները ավելացրել է՝ դրանք հասցնելով 1735–ի: Ավելին՝ չեղարկել է Եվրոպայում սովորական սպառազինությունների կարգավորման մասին պայմանագիրը, որով այդ երկիրը պարտավորվում էր սահմանափակել Ատլանտյան օվկիանոսից մինչև Ուրալյան լեռներ տեղակայած զինտեխնիկայի թիվը: Դրանից բացի՝ բոլորովին վերջերս չեղարկել է նաև 2000–ին ԱՄՆ–ի կնքած պլուտոնիումի օգտահանման պայմանագիրը, որով պարտավորվել էր ոչնչացնել իր մոտ ամբարված 34 տոննա զինագործական պլուտոնիումը: Ահռելի մի քանակություն, որ բավարար է 17000 միջուկային մարտագլխիկներ պատրաստելու համար:
 
Անձամբ ՌԴ նախագահ Վլ. Պուտինի պարզաբանման համաձայն՝ ՌԴ–ն այս քայլին է գնացել ոչ թե սեփական հավակնությունները բավարարելու, այլ ԱՄՆ–ի կողմից Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական քայլերի և հնարավոր ռիսկերի վերագնահատման արդյունքում: Այլ խոսքով՝ եթե Վաշինգտոնն ինքը ոչ միայն չի կատարել վերոնշյալ պայմանագրերի պահանջները, այլև ակնհայտորեն թշնամական վերաբերմունք է դրսևորել ՌԴ–ի նկատմամբ՝ նման տրամադրություններ գեներացնեով ողջ աշխարհում, եթե հակառուսական պատժամիջոցներով իսկական քաղաքատնտեսական պատերազմ է սկսել այդ երկրի դեմ, հակառակ ձեռք բերված պայմանավորվածության՝ անընդհատ մեծացրել է իր ռազմական ներկայությունը ՆԱՏՕ–ի երկրներում և դրանցից դուրս՝ հայտնվելով ընդհուպ ռուսական սահմանների մոտ, Ռուսաստա՞նն ինչու պիտի միակողմանիորեն բարի կամք դրսևորի՝ չհետապնդելով սեփական շահերն ու անպաշտպան թողնելով իր քաղաքացիներին:
 
Ով է ճիշտ և ով՝ սխալ, չքննարկենք: Առայժմ միայն նկատենք, որ այս իրավիճակն ավելի է խորացնում նոր սառը պատերազմի հավանականությունը, և որ՝ սպառազինությունների մրցավազքին զուգահեռ, ավելանում են նաև հակամարտության մեջ ուղղակիորեն ներգրավվող և հատկապես՝ ՌԴ–ին սահմանակցող բալթյան երկրների և Լեհաստանի ռազմական ծախսերը:
 
Լեհաստանի մասին, ի դեպ, առանձին է պետք խոսել. անցած հանգստյան օրերին այստեղ իսկական չհայտարարված տոնակատարություն էր՝ երկիրը ողջունում էր ամերիկյան 3500 զինվորականներին, որոնք այստեղ են հայտնվել այլևս իրենց պաշտպանության կարիքը չունեցող Գերմանիայից: Ընդ որում, առաջիկայում նաև զորավարժություններ են սպասվում, ինչին, իհարկե, պաշտոնական Մոսկվան խիստ զայրույթով է նայում: Այստեղ արդեն հասցրել են կատարվածը աննախադեպ ագրեսիա որակել և խոստացել անպատասխան չթողնել այս ոչ բարեկամական ձեռնարկը: Միևնույն ժամանակ՝ ռուսները, կարծես, բոլոր կամուրջներն այրված չեն համարում և անհամբեր Թրամփի պաշտոնավարմանն են սպասում: Բայց թե որքանով ընդունելի կլինի Թրամփի առաջարկը, որ հենց երեկ արվեց՝ The Times of London և Bild պարբերականներին տված հարցազրույցում, անհայտ է:
 
«Օբաման շատ սխալ քաղաքականություն վարեց Ռուսաստանի հետ... եկեք փորձենք այդ երկրի հետ համաձայնության գալ և, պատժամիջոցների վերացմամբ, աստիճանաբար կրճատենք միջուկային զինանոցը»,– ասել է ԱՄՆ նորընտիր նախագահը:
Ռուսական կողմից դեռևս արձագանք չկա: Սպասենք–տեսնենք՝ ինչով կավարտվի այս պատմությունը:
 
Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ