Yerevan, 27.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Չհաջողված հռետորաբանություն

ANALYSIS
«Ելք» դաշինքի թերևս ամենասպասված ելույթը Նիկոլ Փաշինյանինն էր: Մեղմ ասած, նրա ելույթը հիասթափեցրեց, իսկ համագումարին, մեծ հաշվով որևէ արտառոց բան տեղի չունեցավ: Բացի այն հանգամանքից, որ չեղավ տեսլական, գաղափարական, հիմնաքարային և այլ դրույթների ներկայացում, նաև չեղան ելույթներ, որոնցից կարելի էր ընկալել նոր խոսք:
 
Գալով Փաշինյանի ելույթին, պետք է արձանագրենք մի քանի հանգամանք: Փաշինյանը կարծես հրաժարվում է իր նախկին հռետորաբանությունից և նրա ելույթներում չկա այն նախկին սրությունը, որն այդքան գնահատում էր պոպուլիզմի կարոտ հանրույթը: Մի ժամանակ, նրա գործելաոճը, ժեստերի լեզուն, խոսքի մատուցման արվեստը, ճիշտ օրինակումն էր մեծն առաջնորդ Դուչեի ̀ Բենիտո Մուսսոլինիի: Հիմա դա չկա: Մի տեսակ խավար և հոգնածություն է նկատվում նրա խոսքում: Մյուս կողմից, ամենատարբեր հնարքներ, նա շատ անհաջող է կիրառում: Օրինակ ̀ հռետորական արվեստում շատ է ընդունված անաֆորա երևույթը: Հռետորները շատ հաճախ կիրառում են այդ հնարքը: Հնարքի էությունը կայանում է նրանում, որ վառ կամ արտահայտիչ միտքը կամ բառը կրկնում ես մի քանի անգամ, որպեսզի լսողների մոտ ուժեղացնի հուզական զգացողությունները: Այս ամենը նրա ելույթում, ինչ խոսք, չստացվեց: Ավելին, արձագանքները մի տեսակ հերթապահ էին: Սա ունի իր տրամաբանական բացատրությունը, երբ ժամանակի ընթացքում դնում ես բարձր շեմ, հասարակությանը սովորեցնում ես երբեմն նաև հայհոյական բովանդակության ճառերի, իսկ հետո նվազեցնում ես ինքդ քո սահմանած շեմը, այլևս դադարում ես լինել ընկալելի: Սա հռետորաբանության մասով:
 
Գալով բուն ելույթին, պետք է արձանագրել, որ անլուրջ է նման քաղաքական գործընթացներից առաջ, խոսքի առանցքում դնել բանան ներկրելու մենաշնորը: Սա կսազեր Ազգային ժողովի մի հերթական ճառի, որը կարող էր վերաբերվել մենաշնորհներին: Տողերիս հեղինակի համար, մինչև վերջ հասկանալի չէր, թե ի՞նչ էր ուզում ասել Փաշինյանը, ի՞նչ միջոցներով է նրա դաշինքը գնալու հաղթանակի, ի՞նչ քայլեր են անելու հասարակության դրական վերաբերմունքը շահելու համար և այլն: Մյուս կողմից, նա սկսեց նահանջել նախկին պիտակներից, որը նրա խոսքը դարձնում էր ավելի մասսայական: Բովանդակային եզրույթները, անգամ իշխանությանը քննադատելու հարցում փոխկապակցված չէին ու չկար հստակ հասցեատեր, եթե չհաշվենք նույն մենաշնորհների մասով Սերժ Սարգսյանին թիրախ դարձնելը: Եթե անգամ, թիրախ է դառնում երկրի ներքին տնտեսական վիճակը և երազանքը կյանքը սկսել առավոտյան վեցին, ապա դա պետք է լինի հիմնավորված, մանրամասն և ծրագրային: Այլապես, նման մոտեցումը գիտության մեջ կոչվում է դիլետանտություն: Գալով Արցախյան հարցի կարգավորմանը և փոխզիջումներին, նա բավականին աբսուրդ միտք է հնչեցնում.-«Ադրբեջանը յոթ միլիարդի զենք է գնել, որ փոխզիջմա՞ն գնա»։: Ինչ միտք սփոփիչ: Ներեցեք, բայց սա արդեն խախտում է տրամաբանական ցանկացած եզր: Ըստ այս տրամաբանության, 1974-ին-ին, ԽՍՀՄ-ն ուներ այնքան միջուկային զենք, որը կբավարարեր կործանել մոլորակը 32 անգամ, իսկ նույն թվականին, իր ունեցած միջուկային զենքի ծավալներով, ԱՄՆ-ն կարող էր կործանել Երկիր մոլորակը 51 անգամ: Ու ի՞նչ, դադարեին միմյանց հետ ընդհանրապես երկխոսելը և գնային ինքնակործանման ճանապարհո՞վ: Նման մտահանգման հասնելը, ու այն ծառայեցնել նեղ քաղաքական նկատառումներով, կարող է ունենալ երկու նպատակ: Առաջին, կամ այն խուսանավում է խնդրից, որի պատասխանը չունես, կամ դրանով նպատակ ես հետապնդում մանիպուլացնելու որոշակի զանգվածի:
 
Ամփոփելով ասվածը, հարկ է նշել, որ Փաշինյանը և ընդհանրապես Ելքի առաջնորդները, պետք է խմբագրեն իրենց հռետորաբանությունը և մոտեցումները, ինչպես նաև հանդես գան ավելի կառուցողական և ծրագրային ելույթներով:
 
Արշակ Արշակյան
 
Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia