Երևան, 23.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ֆիթչը» լավատեսական սպասումներ ունի Հայաստանի տնտեսության նկատմամբ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«Ֆիթչ» միջազգային վարկանիշային ընկերությունը լավատեսական սպասումներ ունի Հայաստանի այս տարվա տնտեսական աճի վերաբերյալ։ Ակնկալում է իրավիճակի կայունացում և ավելի բարձր աճի ապահովում։
 
Թեև դեռևս չեն ամփոփվել անցած տարվա տնտեսական աճի ցուցանիշները, այնուհանդերձ «Ֆիթչի» փորձագետների գնահատումներով, 2016 թ. համար Հայաստանում ՀՆԱ աճը կկազմի 0,8%։ Տնտեսական ակտիվության վրա բացասական ազդեցություն է թողել ներքին պահանջարկի կրճատումը։ Մի բան, ինչը պայմանավորվել է արտաքին հատվածից ստացվող ֆինանսական փոխանցումների կրճատմամբ։ Այնուհանդերձ «Ֆիթչի» փորձագետները համարում են, որ իրավիճակը առաջիկա երկու տարում աստիճանաբար կփոխվի՝ հանգեցնելով տնտեսական ցուցանիշների բարելավման։
 
Մասնավորապես 2017 թ. համար վարկանիշային կազմակերպությունն ակնկալում է 2,1% տնտեսական աճ։ Այս լավատեսությունը «Ֆիթչի» մասնագետները կապում են առաջին հերթին Ռուսաստանի տնտեսության հետ։ Ինչպես հայտնի է, երկու տարվա անընդմեջ անկումից հետո 2017 թ. միջազգային ֆինանսական կազմակերպությունները վերջապես ՌԴ–ում տնտեսական աճ են կանխատեսում։ Սպասվում է, որ դա կփոխանցվի նաև Հայաստանի տնտեսության մեջ։
 
Ակնկալվող տնտեսական աճին կօգնի նաև հումքային ապրանքների գների բարձրացումը։ Խոսքը բնականաբար պղնձի մասին է, որից մեծ է Հայաստանի տնտեսության և բյուջետային հատվածի կախվածությունը։
 
Նշենք, որ պղնձի գները միջազգային շուկաներում արդեն իսկ զգալիորեն բարձրացել են։ Կանխատեսվում է, որ այդ միտումը կշարունակվի պահպանվել նաև առաջիկայում։
Ներքին տնտեսական միջավայրում «Ֆիթչի» փորձագետները կայունության ապահովման համար դրական գործոն են համարում ֆինանսական շուկայում իրականացվող դրամավարկային քաղաքականությունը։ Դրան նպաստում է նաև պետական պարտքի երկար ժամկետայնությունը։ Չնայած այս հատվածում ռիսկային գործոն է դիտարկվում արտաքին պարտքի մեծությունը։
 
«Ֆիթչի» փորձագետների գնահատումներով, անհանգստացնող է նաև բյուջեի դեֆիցիտը։ Այս տարի կառավարությունը խնդիր ունի այն վերադարձնել նախընտրելի միջակայք, որը նախատեսվում է անել բյուջետային ծախսերի սահմանափակման միջոցով։ Որքան էլ դա դրական գործոն է երկրի ֆինանսական կայունության համար, այնուհանդերձ բացասական ազդեցություն է ունենում տնտեսության ակտիվության վրա։ Պատահական չէ, որ «Ֆիթչի» մասնագետները դրա հետ կապված ռիսկեր են տեսնում տնտեսական աճի համար։
 
Բացասական գործոնների թվում առանձնացվում է նաև բանկային համակարգի դոլարացման բարձր մակարդակը, թեև պետք է ասել, որ անցած տարի այդ առումով արձանագրվեցին դրական դրսևորումներով։
 
Առաջիկա քաղաքական իրադարձությունների հետ կապված վարկանիշային կազմակերպության մասնագետները Հայաստանում տնտեսական ուղղությունների նշանակալի փոփոխություններ չեն ակնկալում։ Ավելին, կանխատեսվում է, որ շարունակվելու է պահպանվել կայուն սոցիալական և քաղաքական իրավիճակը։ ԼՂՀ հետ կապված ևս չեն սպասվում այնպիսի երկարաժամկետ սրացումներ, որոնք կարող են ազդել Հայաստանի ֆինանսական և տնտեսական կայունության վրա։

ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ

Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից (տեսանյութ) Կիրանցում ջահերով երթ է ընթանում (տեսանյութ) Ավելի քան 20 քաղաքացի է բերման ենթարկվել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհին «Ցեղասպանության ճանաչումից` հատուցման պահանջ»․ Երեւանում մեկնարկեց ջահերով երթը` դեպի Ցեղասպանության հուշահամալիր. ուղիղ «Զա՛րկ, երբ հալածում են քեզ». հրապարակում այրվեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները (տեսանյութ) Ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում․ լարված իրավիճակ՝ Բագրատաշեն–Ալավերդի ճանապարհին (տեսանյութ) Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Այրում-Բագրատաշեն հատվածում շարունակում են կարմիրբերետավորներ ու ոստիկաններ ժամանել (տեսանյութ) Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԱյրում-Բագրատաշեն հատվածում մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակվել (տեսանյութ) Որքա՞ն արժե Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն՝ արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը3 տարուց ավելի է, Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տրանսպորտային կապ տրամադրելու դրույթը. Ալիև Ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում են Ղարաբաղը՝ իմ և Ռուսաստանի նախագահի պայմանավորվածության արդյունքում․ Ալիև Ճակատագիրը նվեր է պատրաստում․ կենդանակերպի այս նշանների համարՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Փաշինյանը լրագրողների հետ զրույցում, ըստ էության, խոստովանել է, թե ինչո՞ւ է հայտնի 4 գյուղերի հատվածում ականազերծման աշխատանքների հրաման տվել․ Տիգրան Աբրահամյան Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն Շոյգուն անդրադարձել է Ուկրաինայի ԶՈՒ կորուստներին Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ Նիկոլ Փաշինյանը հրապարակում արեցՔրիստիի մայրիկի շքեղ նվերը նորապսաակներին Այսօր աշխատանքը կարող եք ավարտել մեկ ժամ շուտ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Հայ էս ա՛յ տղա, մորդ տարիքի կնիկ ա՜. Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ) Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան երթուղու «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն Բաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը. Ալիև Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ. Էրդողանը սպառնացել է Հայաստանին Բացառիկ. Կադրեր` սահմանազատման գործընթացից Երեկ նորածին է մահացել Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Ադրբեջանը ոչնչացրել է Շուշի քաղաքի Ղազանչեցոց (Հին) գերեզմանոցը Ինտերի սպորտային տնօրենը հայտնել է, որ թիմն ամռանը 2 նորեկ կունենա Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Գևորգի ու Քրիստինայի շքեղ հարսանեկան տորթն ու ռոմանտիկ պարը. բացառիկ կադրեր Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ Իմ բարի ու դաստիրակված աղջիկ, ուզում եմ որ առանց հետ նայելու գնաս առաջ, Վիկա Մարտիրոսյանի շնորհավորանքը՝ Նանուլի 14-ամյակին «Մի գոռա', արա, էրեխա կա ավտոյի մեջը», «Լավ, լավ, լավ». Երևան-Սևան ճանապարհին գերլարված իրավիճակ է Ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, հիմա դա հասկանում է նաև Փաշինյանը․ Էրդողան Զորքի անբաժանելի մաս, սիմֆոնիկ նվագախմբերի անփոխարինելի գործիք. «Փաստ»