Երևան, 17.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Քա–ղա–քա–կան–ու–թյուն է...

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Մեր երկրի այս քսանհինգամյա պատմության մեջ քիչ են եղել դեպքեր, երբ ժողովուրդը ընդունի ու համակրի իր քաղաքական կարևոր գործչին կամ պաշտոնյային: Կարեն Կարապետյանի պարագան այդ երջանիկ դեպքերից է: Իրոք, նա հասարակության մեջ մեծ համակրանք ունի:
 
Իսկ երբ առաջին անգամ շրջանառվեց նրա անունը որպես հնարավոր վարչապետի, հավանաբար քչերը կլինեին, գուցե դրանք էլ վերջացած պեսիմիստներ են եղել ըստ էության, որ դրական լիցքերով ու լավատեսորեն չվերաբերվեին այդ խոսակցությանը:
 
Իհարկե, կարճ ժամանակ անց սկսեցին ավելանալ Կարեն Կարապետյանի քննադատները: Եվ դա բնական էր: Շատերը նրա գործունեության ընթացքը չէին ողջունում: Համաձայն էին նրա այս կամ այն նախաձեռնությանը կամ համաձայն չէին: Կամ մտովի նրան շտապեցնում էին իր ձեռնարկած գործերում, կամ` հակառակը: Մի խոսքով` վերաբերմունքը պարզապես կապված էր լինում նրա աշխատանքային գործունեության կամ այդ գործունեության թիրախավորումների հետ: Այսինքն` մարդիկ, նաև` մասնագետները, սպասելիքներ ունեին նրանից:
 
Հիրավի, նոր վարչապետի մոտ ամենքն էլ ազնիվ ու անկեղծ մտահոգություն տեսան սեփական երկրի ճակատագրի նկատմամբ: Անհանգստություն` երկրի ներքև սողացող տնտեսության, անարդարության սարդոստայնում խճճված արդարադատության ոլորտի, կոռուպցիայի մեջ կորսված պետական–կառավարման համակարգի համար:
 
Բնականաբար, նրա այս մտահոգությունները ընկալելի եղան մարդկանց համար, որովհետև այդ ամենը գալիս էր նաև յուրաքանչյուր հայի, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու սրտից, հոգուց:
 
 
Վարչապետը այդ ամենի մասին խոսեց դեմքի հանգիստ արտահայտությամբ: Խոստացավ բարելավել երկրի վիճակը, և այդ խոստումը եղավ առանց պաթոսի, սովորականի նման: Այնքան սովորական, ինչպես ամեն մի մարդ է մոտենում իր առօրյա աշխատանքին:
 
Գործունեության մեջ` դեռևս հաջողված, թե չհաջողված, այնուամենայնիվ, պետական պաշտոնյայի և ընդհանրապես ճանաչված մարդու նոր տեսակ երևաց հանրությանը: Մոտավորապես հետևյալը` պարտադիր չէ, որ այնպիսի խոսքեր ասես քո արածի ու անելիքների մասին, որը պարտադրի մարդկանց քեզ ընդունել որպես փրկչի, մեսիայի: Նրա խոսքերը պարզ էին, հասկանալի էին ու հասարակ էին: Նա վատ, ակնհայտ վատ երևույթների մասին էլ չխոսեց գերխիտ էմոցիաներով ու ցուցադրականությամբ:
 
Գործին էլ մոտեցավ խիստ լրջորեն ու երևույթների խորքային ընկալումներով: Որոշեց նախ ախտորոշել եղած իրավիճակը, հետո նոր քայլեր ձեռնարկել: Սա էլ է հանգիստ իրավիճակ, առանց ջղաձգումների ու լարված պոռթկումների:
 
Որքան էլ սկեպտիկները և պեսիմիստները գլուխները բացասաբար թափ տան, այնուամենայնիվ, էլի այս մարդուն են ուղղելու իրենց հայացքը, երբ ինչ–որ մի բանից դժդոհ են կամ ինչ–որ բան այն չի լինելու: Նշանակում է` կ՛ա սպասումը: Իսկ սպասումը հասարակությանը ապատիայից հանելու լավագույն դեղամիջոցն է: Մարդիկ նայում են և սպասում:
 
Հիմա խոսքիս մյուս մասը: Վարչապետ Կարեն Կրապետյանն է ղեկավարելու Հանրապետական կուսակցութան առաջիկա քարոզարշավը: Դա նշանակում է, որ բոլոր մեղքերի պատասխանը կամ դրանց բացատրությունը, որ գործել է այս կուսակցությունը, նա է տալու: Կանգնելու են նրա առաջ ու մատնանշելու են այս կուսակցության կենսագրության ոչ պարկեշտ հատվածները:
 
Ու հարց ես տալիս` լա՛վ, այս մարդը ինչո՞ւ պետք է տանի Հանրապետական կուսակցության բեռը, ինչո՞ւ պետք է վերցնի իր ուսերին ու առաջ գնա: Ախր անարդար է մարդկայնորեն: Նույնիսկ քրիստոնեական սիրո ու բարության սկզբունքներից է անդին:
Ու… մեջտեղ է գալիս մեծ քաղաքականություն հասկացությունը: Քաղաքականության մեջ ամեն ինչ կարելի է: Նույնիսկ ասում են այն կարելիի արվեստ է: Ու ամեն ինչ տեղն է ընկնում:
 
Բոլոր կողմերից գոռում են, ու դու դա ես լսում: Որքան էլ ականջներդ փակես, լսելիքդ շամփրում է միևնույն խոսքը` քա–ղա–քա–կան–ու–թյուն է…
 
Գոհար Սարդարյան
Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին Գողացված մեքենան հայտնաբերվել է Wildberries-ում նորամուծություն է․ ինչի՞ց են դժգոհ աշխատողներըԹբիլիսիում արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների դեմ․ կան տուժածներ ու ձերբակալվածներ Ադրբեջանում հայտարարել են, թե մեկնարկել է Արցախից խաղաղապահների դուրսբերման գործընթացը Բաքվի վանդալները քանդել են Ղազանչեցոցի խաչաձև լուսամուտը, պատկերաքանդակը․ ահազանգՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՋուր հավաքեք․ ջուր չի լինելուԻսրայելը պատասխան հարված կհասցնի ԻրանինՀայաստան-Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումի հայտերի ընդունման մեկնարկը տրված էԿոտայքում աշխատակիցը գաղտնի մուտք է գործել հանքավայր, հափշտակել մի քանի մլն-ի ոսկու հանքանյութ Տասնյակ հասցեներում լույս չի լինիՀայաստան-Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումի հայտերի ընդունման մեկնարկը տրված է․ Լիաննա ՄանուկյանԳուամի ափերի մոտ 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՍորոսի հիմնադրամը դադարեցրել է իր աշխատանքը Ղրղզստանում Ակնհայտ է, որ Արևմուտքի համար Հայաստանի տնտեսությունը շարունակում է մնալ անհետաքրքիր․ Մեսրոպ ԱռաքելյանԴուբայում, որտեղ անձրևը մեծ շռայլություն է, այսօր խոշոր ջրհեղեղ է դիտվել. Սուրենյան (տեսանյութ) Թվով 22 ավտոտնակ կքանդվի, նշված տարածքը կբարեկարգվի, երեխաների համար կկառուցվի խաղահրապարակ և ֆուտբոլի դաշտ․ Հայկ ԿոստանյանՀայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրությունՓաշինյանական վարչախումբն ուրանում է Հայոց ցեղասպանությունըԹբիլիսիում կրկին բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև (տեսանյութ) «Կասկադը» վերջնական տեսք կստանա․ հողամասերը կդառնան հանրային ու կանաչ տարածքներ Ռուս խաղաղապահները հեռացել են Դադիվանքից Դուբայում սաստիկ փոթորիկ է. քաղաքը հեղեղվել է, չեղարկել է 45 չվերթ (տեսանյութեր) Արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջ Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը թանկացել են Ճանապարհ է փակ լինելու, ՊՆ նախկին շենքն է պայթեցվելու57-ամյա տղամարդը Երևանում «ՎԱԶ-2104» է գողացել․ մանրամասներՄԻՊ աշխատակիցները կտեսակցեն ՔՊ-ական պատգամավորին վիրավորած անձին, որին ծեծի են ենթարկել Հաագայում անցկացվող ԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի հավաքի ընթացքում ընդունվեց մեր գործընկոջ՝ Ֆրանսիայի հանրապետական կուսակցության հետ ներկայացված բանաձևը․ Լիլիթ ԲեգլարյանՉինաստանի խոսքը Ռուսաստանում կշիռ ունի. Շոլցը Սի Ծինփինին խնդրել է ազդել Մոսկվայի վրա Ինչպե՞ս են «Ուրալ»-ի վթարի հետևանքով վիրավորված զինծառայողները Այս մարդու միակ մտածմունքը կենդանի մնալն է. Նաիրի Սարգսյան Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա Բրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը» Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը ՀՀ-ի ճանաչված սահմանները Իրանի համար կարմիր գիծ են. դեսպան Ովքե՞ր և ի՞նչ պայմաններում են ծեծի ենթարկել Սամվել Վարդանյանին․ հրատապ գրություններ եմ ուղարկել. Թագուհի Թովմասյան Զելենսկին ասել է, որ Իսրայելը հարձակումից պաշտպանած դաշնակիցները, նույնը կարող են անել Ուկրաինայի համար Ինչու է Ջերմուկում ապամոնտաժվում խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը. պարզաբանում Արմավիրում բախվել են «Mercedes»-ն ու «Ford Transit»-ը, վիրավորներ կան. նոր մանրամասներ ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ իր հայրենիքում՝ անգամ իրավապահների հսկողության ներքո. Մենուա ՍողոմոնյանՎերակենդանացման բաժանմունքում է. Զառա Արամյանի դուստրը մանրամասներ է հայտնում Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան Ագրոէլեկտրական արևային պարկԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ջերմուկում այս պահին ապամոնտաժվում է` դեռ խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը Զելենսկի. Ուկրաինան չի կարողանա հաղթել պատերազմում առանց ԱՄՆ-ի լրացուցիչ օգնության ՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները ՀՀ ԳԱԱ-ի և Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջև կնքվել է համագործակցության համաձայնագիր Ռուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ Վթար Իջևանում․ զոհ ու վիրավոր կան