Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Սեփական շահերի հանգրվանում

ANALYSIS

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը փոփոխել է երկրի «Հավասարության և քաղաքացիության մասին» օրենքի 173–րդ հոդվածի այն կետը, որը պատասխանատվություն է սահմանում մարդկության դեմ գործված ոճիրների ժխտման համար՝ ներառյալ այն պարագաներում, երբ տվյալ ոճիրն իրավականորեն չի դատապարտվել Ֆրանսիական կամ միջազգային դատարանի կողմից: Օրենսդրական այս փոփոխությունը, մասնավորապես, կարող է վերաբերել Հայոց ցեղասպանության ժխտման դեպքերին:
Սա ենթադրում է նաև, որ այս որոշումը կարող է վերաբերել նաև հրեական Հոլոքոստին։ 

Դատարանն իր որոշումը հիմնավորում է հետևյալ կերպ. «Հավասարության և քաղաքացիության մասին» օրենքի հիշյալ կետի անհրաժեշտությունը չկա, քանի որ բռնությանն ու ատելությանն առնչվող դեպքերի նկատմամբ կիրառվել և կիրառվում է «Մամուլի ազատության մասին» օրենքը:

Ֆրանսիայի Սահմանդրական խորհուրդը համարել է, որ այդ ամենը կհանգեցնի անորոշության և կխանգարի պատմական բանավեճերին՝ վնաս հասցնելով արտահայտման ազատությանը: Հետևաբար, Սահմանադրական խորհուրդը ցեղասպանության ժխտումը պատժելու մասին դրույթը հայտարարել է Սահմանադրությանը հակասող:

Ընթերցողը կհիշի, որ այս օրենքի ընդունումը մեծ աղմուկ բարձրացրեց։ Այն ևս մեկ անգամ սրեց հայ–թուրքական, ֆրանս–թուրքական հարաբերությունները։ Դա գնահատվեց որպես հայկական լոբբինգի մեծ հաղթանակ։ Հայ դատի կազմակերպությունները և ֆրանսահայ կազմակերպությունները չզլացան յուրաքանչյուրն իրեն վերագրել օրենքի ընդունումը և Ցեղասպանության խնդրի հերթական արծարծումը։ Սակայն ամեն ինչ այդպես էլ միանշանակ չէ, ինչպես մենք ենք ներկայացնում կամ ուզում ենք ընկալել։ Սա չեն ժխտում նաև ֆրանսիական իշխանությունները՝ անգամ Ցեղասպանության ընդունման հարցում։ Գանք ըստ հերթականության։ Այն, որ հայկական հարցը և Ցեղասպանության խնդիրը հիմնականում ծառայում է որպես միջազգային խաղերի մանրադրամ, դա գաղտնիք չէ որևէ մեկի համար։ Նույն Ֆրանսիան, Ցեղասպանությունն ընդունեց մի բավականին բարդ ու խճճված փուլում։ Դա այն ժամանակ էր, երբ ԱՄՆ–ն իր դիրքերը ամրապնդել էր Եվրոպայում։ Եվրոպան հակակշռելու ոչինչ չուներ։ Իսկ Թուրքիան դիտարկվում էր տարածաշրջանում, որպես շերիֆ։ Որևէ կերպ պետք էր հակակշռել ԱՄՆ–ին, սակայն ուղղակի քայլ անել չէին կարող։ Ուստի, գնացին դաշնակցին հարվածելու ուղղությամբ։ 

Եթե ուշադիր նայենք այդ հարաբերություններին, ապա կտեսնենք, որ ցանկացած հակակշիռ արթնացնելու կամ ձևակերպելու մեխանիզմը կիրառելիս, անդրադարձ է կատարվում հենց Ցեղասպանության խնդրին։ Դա կարող է անել ինչպես խոշոր խաղացող պետություն միջազգային հարաբերություններում, այնպես էլ , որևէ հավակնություն չունեցող երկիր, ինչպիսին Դանիան էր։ Բայց պետք չէ մոռանալ, որ այդ երկիրը ԵՄ անդամ է, ուստի և ինչ–որ բան նորից հասկացնում էին։ 

Գալով Ֆրանսիայի խնդրին, պետք է փաստենք, որ այդ երկիրը զիջումներ կորզելու և Հայկական հարցը օգտագործելու մեծ փորձ ունի՚ Թուրքիայի հետ հարաբերություններում։ Դեռևս պատմական փուլում, երբ Ֆրանսիան համարվում էր Կիլիկիայի երաշխավորը և ուներ դրա մանդատը, ստիպեց Թուրքիային տնտեսական զիջումների դիմաց, որի դիմաց հրաժարվեց այդ մանդատից, թողնելով Հայկական հարցը։ Պետք չէ երազախաբությամբ զբաղվել։ Ընդամենը պետք է ունենալ հստակ քաղաքական հաշվարկ և հասկանալ, որ մարդասիրությունը, ինչպես նաև միջազգային իրավունքով սահմանված բոլոր տեսակի նորմերը կասեցվում են այն ժամանակ, երբ առաջ է գալիս այս կամ այն պետության պետական կամ ազգային շահը։

Դա միայն մեզ մոտ է ստացվում, որ մեր ազգային կամ պետական շահը երկրորդում ենք, այլոց հաճոյանալու համար։ Ֆրանսիայի այս որոշումից պետք չէ զարմանալ կամ զայրանալ։ Ֆրանսիացիներն ունեն պետականության ձևավորված մշակույթ և վաղուց, պետական շահը գերակա է այլ խնդիրների նկատմամբ։ Դատարանի սույն որոշումից հետո, եթե հետամուտ լինենք, ապա կտեսնենք, որ ֆրանսիական որոշ ընկերություններ տնտեսական արտոնություններ կարող են ստանալ Թուրքիայում և ոչ միայն։

Վահրամ Թոքմաջյան

Past.am, վերլուծաբան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal