Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Հայաստանը ԵՏՄ–ից ամենամեծ օգուտն ունեցած երկիր. ինչպես են խեղաթյուրվում փաստերը

АНАЛИТИКА

Կարեն Կարապետյանի այցը Մոսկվա նշանավորվեց նաև «Միր» միզազգային հեռուստաալիքին տված ծավալուն հարցազրույցով։ Հարցազրույցը բավական հետաքրքիր էր, սակայն առավել ուշագրավ էին հաղորդավարի հարցերը ՀՀ վարչապետին, որոնք մեղմ ասած հենց իրենք էին խնդրահարույց։ Մասնավորապես ԵԱՏՄ–ին Հայաստանի անդամակցության և շահեկան կողմերի վերաբերյալ հաղորդավարի հարցն ավելի շատ հիշեցնում էր քարոզչական պնդում, քան լրագրողական հարց։ 

Լրագրողը ուղղակիորեն, կարծես թե լուրջ հիմքեր, փաստեր ունենալով, նշում է «Հայաստանը կարծես թե միակ պետությունն է, որն ամենաշատն է շահել ԵԱՏՄ–ին անդամակցելուց», ապա նշում է անցած տարում գյուղատնտեսական ապրանքների արտահանման աճը դեպի Ռուսաստան։ Կարեն Կարապետյանն իր պատասխանում, իհարկե նշեց, թե Հայաստանում շատերը համաձայն չեն լրագրողի պնդման հետ, ապա շարունակեց պատասխանել։

Այստեղ սակայն ուշագրավ էր հենց հարցադրման տոնայնությունն ու շեշտը գյուղատնտեսական ապրանքների վրա։ Անշուշտ, 2016 թվականին շուրջ 6 անգամ աճեց Հայաստանից դեպի ԵՏՄ շուկաներ՝ հիմնականում ռուսական շուկա, գյուղապրանքների արտահանումը։ Սակայն կարծես թե սովետական հետազոտությունների և լրագրության լավագույն ավանդույթներով, այս աճը կապվում է ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության հետ։ Իրականությունը սակայն բոլորովին այլ է, և այս հարցում որքան էլ տարօրինակ է, Հայաստանին «օգնության» հասավ ոչ թե ԵՏՄ–ն, այլ մեր հարևան Թուրքիան, որի հետ Հայաստանի հարաբերությունները դժվար է բարիդրացիական համարել։ 

Բանն այն է, որ 2016–ի առաջին կեսին Թուրքիայի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումն ու ռուս օդաչուի սպանությունը ճգնաժամային իրավիճակ ստեղծեցին այս երկու երկրների հարաբերություններում։ Իհարկե, այս միջադեպը ընդամենը առիթ էր նման հակամարտության համար, քանի որ հասկանալի է, որ օրակարգում ոչ թե ինքնաթիռի խոցումն էր, այլ սիրիական հարցի շուրջ մոտեցումների տարբերությունը, սակայն սա այլ խնդիր է։ Արդյունքում դիվանագիտական հակամարտությունը տարածվեց նաև տնտեսության վրա և Ռուսաստանը նախաձեռնեց պատժամիջոցներ թուրքական ապրանքների նկատմամբ։ 

Իսկ այդ ապրանքների շարքում գերակշիռ տեղ ունեին գյուղմթերքները, քանի որ ռուսական և ընդհանրապես ԵՏՄ շուկայում Թուրքիան գյուղմթերքների հիմնական մատակարարներից է։ Բնականաբար թուրքական գյուղմթերքից հրաժարումը բերեց նրան, որ նման արտադրանքով միջազգային շուկաներ դուրս եկող անհատներն ու երկրները հնարավորություն ստացան այսպես ասած զբաղեցնել Թուրքիայի տեղը։ Թերևս հենց այս հնարավորությունից էլ օգտվեցին հայաստանցի գյուղատնտեսները և բավական մեծ ծավալի գյուղմթերքներ սկսեցին արտահանել ռուսական շուկա։ Արդյունքում դեպի այս շուկա գյուղմթերքների արտահանման մեծ աճ գրանցվեց։ 

Սակայն ինչպես պարզ է դառնում «Միր»–ի լրագրողի հարցապնդումից, ռուսական կամ ԵՏՄ–ական իրականության մեջ այս փաստը ներկայացվում է որպես Հայաստանի համար շահեկան դիրք՝ որը պայմանավորված է այս միությանը Հայաստանի անդամակցությամբ։ Կարծում ենք կարիք չկա նշել, որ վերոնշյալից պարզ է դառնում, որ այս մոտեցումը որևէ աղերս չունի իրական պատճառների հետ։ Ավելին, ներկայում արդեն ռուս–թուրքական հարաբերությունները լիովին վերականգնվել են և առավել քան բարեկամական են, սա նշանակում է, որ հայ արտադրողների համար Թուրքիան կրկին հզոր մրցակից է, որի հետ եթե ոչ անհնար, ապա չափազանց դժվար կլինի մրցելը։ 

Բացի այս, պարբերաբար մամուլում հայտնվում են տեղեկություններ այն մասին, որ Ռուսաստանը արգելել է հայկական այս կամ այն գյուղապրանքի ներմուծումը՝ բավական անհամոզիչ պատճառաբանություններով։ Սա արդեն իսկ վկայում է այն մասին, որ ամենայն հավանականությամբ 2017–ին այլևս չեն գրանցվի 2016–ի ցուցանիշները, իսկ ԵՏՄ–ի 180 միլիոնանոց շուկայի առասպելը հերթական անգամ հօդս կցնդի։

Աղասի Մարգարյան

Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ