Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մենթոր դպրոցները կունենան տեսադասերի կազմակերպման պատասխանատուներ

CULTURE

   ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել տեսադասերի և հեռավար կրթության հարցերով զբաղվող աշխատանքային խմբի հերթական խորհրդակցությունը, որը վարել է նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը:  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳՆ լրատվական ծառայությունից, խորհրդակցությանը մասնակցել են ԿԳՆ հանրակրթության վարչության պետը, տեսադասերի կազմակերպման մենթորությունը ստանձնած առաջատար դպրոցների տնօրենները: Խորհրդակցությանը հրավիրված է եղել նաև AVC ընկերության ներկայացուցիչը: Ընկերությունը հեռավար կրթության արդյունավետ փորձ ունի, աշխատում է սփյուռքի հայկական դպրոցների և կենտրոնների հետ և ապահովում է Հայկական վիրտուալ համալսարանի գործունեությունը: ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, ներկ այացնելով աշխատանքային խմբի գործունեությունը, նշել է, որ արդեն ձևավորվել են տեսադասերի կազմակերպման պատասխանատվությունը ստանձնած մենթոր դպրոցների ցանցը, որոնցից յուրաքանչյուրն աշխատում է իր խմբում ընդգրկված հեռավոր գյուղերի դպրոցների հետ. «Գյուղական հեռավոր դպրոցների և առաջատար դպրոցների միջև աշխատանքային մշտական ռեժիմ սահմանելու խնդիրն առաջ է եկել հետևյալ պատճառներով. առաջին՝ կան դպրոցներ, որտեղ համապատասխան առարկայի մասնագետներ չկան: Տեսադասերի կազմակերպումն, իհարկե խնդրի հիմնական լուծում չէ՝ որևէ տեսադաս չի կարող փոխարի նել ուսուցչին: Այժմ մենք մտածում ենք հեռավոր գյուղական դպրոցներում մասնագետների բացը լրացնելու նպատակով խրախուսական մեխանիզմներ ներդնելու մասին: Տեսադասերի իրականացման հաջորդ նպատակը օժտված և տաղանդավոր երեխաների բացահայտումն է, որոնց հետագայում կարող ենք օլիմպիական խմբակներում ընդգրկել: Մենթոր դպրոցների առանձնացմամբ, սակայն, մենք տեղերում աշխատող ուսուցիչների հեղինակությանը վնասելու նպատակ չուենենք. սա ընդամենը աջակցություն է, փորձի փոխանակում, որը կարող է երկուստեք օգտակար լինել»,- ընդգծել է Դ. Սահակյանը:

Քննարկման ընթացքում մենթոր դպրոցների տնօրենները ներկայացրել են իրենց խմբում ներգրավված դպրոցների խնդիրները, որոնք բազմազան են՝ սկսած տեխնիկական սարքավորումների առկայությունից և ինտերնետ կապի որակից մինչև մասնագետների բացակայություն: Որպես հիմնական մտահոգություն առանձնացվել է հանգամանքը, որ գյուղական դպրոցներում շատ հաճախ բացակայում են տեսադասերի կազմակերպման համար անհրաժեշտ թվով համակարգիչներ և այլ միջոցներ, շատ դեպքերում էլ համապատասխան առարկաները դասավանդող ուսուցիչները չեն տիրապետում տեսադասեր վարելու և կազմակերպելու հմտություներին: Առաջարկություն է հնչել տեսադասերի կազմակերպման մեթոդի ուսուցման վերապատրաստում իրականացնելու վերաբերյալ: Քննարկելով խնդիրներն ու ներկայացված առաջարկությունները՝ հանձնարարվել է յուրաքանչյուր մենթոր դպրոցում ունենալ տեսադասերի կազմակերպման պատասախանատու, ով ամեն շաբաթ ԿԳՆ հանրակրթության վարչությանը կներկայացնի կատարված աշխատանքն ու իրենց խմբերում ներգրավված դպրոցների խնդիրները:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ ԿԳ նախարարի տեղակալ Դ. Սահակյանն նշել է, որ տեսադասերի և հեռավար կրթության փորձնական փուլը շարունակվելու է մինչև այս ուսումնական տարվա ավարտը. «Փորձնական ծրագրի հիմնական արդյունքները կամփոփվեն ուսումնական տարվա ավարտին, որից հետո համապատասխան առաջարկություն կներկայացվի ՀՀ կառավարություն՝ տեսադասերը որպես հիմնական կրթական բաղադրիչ ուսումնական պլաններում ընդգրկելու վերաբերյալ»,- նշել է ԿԳ նախարարի տեղակալը: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաև մի շարք կազմակերպչական և աշխատանքային Õ �արցերի:

Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker