Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Արվեստ և հերոսամարտ. աղ վերքերի՞ն, թե՞ հայրենասիրություն

ՄՇԱԿՈՒՅԹ

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում այս երեկո տեղի կունենա Հրաչյա Բեգլարյանի «Արծվաբույն» պիեսի բեմադրության առաջնախաղը: Ներկայացումը նվիրված է արցախյան ազատամարտին: Բեմադրության հեղինակն է Դավիթ Հարությունյանը, կոմպոզիտորը՝ Արման Էլբերտը, իսկ նկարիչը՝ Սեդրակ Վելիկոդնին: Ներկայացման մեջ խաղում են Ջուլիետա Ստեփանյանը, Անդրանիկ Զաքարյանը, Մարիամ Դավթյանը, Ծովինար Մարտիրոսյանը և այլ դերասաններ: Past.am-ի հետ զրույցում բեմադրիչ Դավիթ Հարությունյանը նշեց. «Որոնումների մեջ էի։ Հենց այսպիսի մի բան էի փնտրում։ Նյութեր էի նայում, հազար ու մի բան տնտղում, ուսումնասիրում այդ թեմային վերաբերող պոեզիան։ Սուտ կլինի, եթե ասեմ, որ շատ երկար ժամանակ եմ փնտրել «Արծվաբույնը»։ Ինչպես և յուրաքանչյուր հայի, ինձ անհանգստացնում է արցախյան թեման, այս իրողությունը, հենց դա էր գլխավոր խթանը: Ազգային դրամատուրգիան, անկախ ավանդույթներից, մանավանդ մեր ժամանակներում, պարտադիր կերպով պետք է համարձակ ու նաև վիճելի հարցեր բարձրացնի։ Թատերգությունն է թատրոնի թթվածինը, նրա գոյության առաջին նախապայմանը։ Սա վաղուց ծեծված ճշմարտություն է»։

Բեմադրիչի խոսքով՝ տարբեր թեմաներով պիեսներ են գրվում, ներկայացումներ բեմադրվում, բայց ազատագրական պայքարի մասին բեմարվեստի միջոցով պատմվող երկու կամ հազիվ երեք գործ է արվել։ Մեր զրուցակիցը հավելեց. «Ի՞նչ եք կարծում, բավարա՞ր է, մենք սպառե՞լ ենք մեր ասելիքը։ Մենք անհրաժեշտ գտանք անել նոր ներկայացում, հագեցած, դիտարժան, մարդկային և հուզիչ, և այն անել մայր թատրոնում»։

Դավիթ Հարությունյանը խոստովանեց, որ անհանգիստ էր, այնպիսի նյութ էր փնտրում, որը հավաքական ուժի ու կերպարի մասին կխոսեր, որտեղ ամեն ինչ կենդանի, հարազատ և ազնիվ կլիներ։ Ըստ նրա՝ Հրաչ Բեգլարյանի «Արծվաբույնը» դարձավ այդ պիեսը։

«Սա մեր մասին է, մեր կորուստների ու ձեռքբերումների, մեր քարքարոտ ճանապարհի մասին է։ Պիեսում ռմբակոծված Քարակապի տիրուհին ասում է. «Աստված հայի ամեն սերնդի միշտ պատերազմ է տեսցնում, որ հայը զենք բռնելը չմոռանա։ Թե մոռացավ, ո՛չ տան, ո՛չ երկրի տերը կլինի»։ Պատերազմի դաշտում շատ դեպքեր են եղել, ինչպես անմարդկային, անհավանական, այնպես էլ զավեշտալի։ Կարծես ինքը պատերազմն էլ հումորի իր տեսակ ունի։ Հեղինակը պիեսում ներառել է նաև իրականում տեղի ունեցած մի քանի դեպք։ Սա նույնպես գրավիչ է դարձնում ստեղծագործությունը։ Այստեղ, ինչպես շատերն են նկատել, մեծ հոգևոր շերտեր են ներդրած, մարդասիրական լրջագույն խոհեր։ «Արծվաբույնը» հնարավորինս բեռնաթափված է ճակատային քարոզներից»,- պատմեց բեմադրիչը: Խոսելով նման ներկայացումներ անելու բարդությունների մասին՝ Դավիթ Հարությունյանն ընդգծեց. «Ամենաառաջինը, ըստ իս, պատասխանատվության ու չափավորության զգացումն է։ Անհրաժեշտ է հարգել մարդկանց զգացմունքները և վերքի վրա աղ լցնելով չտարվել։ Վիզուալ առումով անհրաժեշտ է չընկնել վավերագրական ճշգրտության հետևից։ Սա թատրոն է»։ Մեր հարցին՝ հնարավո՞ր է «հաշվարկել» կամ կանխազգալ՝ ի՞նչ ռեակցիա, էմոցիա կտա հանդիսատեսը ներկայացման տարբեր հատվածներում, բեմադրության հեղինակը պատասխանեց. «Ներկայացման մեջ միահյուսված են դրամատիկ ու հումորային տեսարաններ, որոնք անշուշտ կներազդեն հանդիսատեսի վրա։ Մի պահ ծիծաղելու են, հաջորդ րոպեին՝ հուզվեն: Ինքներս, փորձերի ժամանակ հաճախ ունեցել ենք այդ ապրումները։ Հուսով եմ՝ հանդիսատեսը հարազատի պես կընդունի ներկայացումը»։

Լևոն Փանոսյան

Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման շանսերն առավել քան երբևէ մեծ են. Շոլցը՝ Ալիևի հետ ասուլիսում Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովումՊԵԿ-ը ստուգումներ է սկսել Միհրան Պողոսյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերություններումԻդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին