Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Կադրային հաջողված նշանակում

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Սերժ Սարգսյանի հրամանագրով պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար։ Այս նշանակումն ինքնին մի շարք հարցեր է առաջացնում։ Նախ և առաջ՝ պետք է շեշտել, որ Տոնոյանի նշանակումը ԱԻ նախարար, այն հազվադեպ կադրային նշանակումներից է, որը կարելի է ողջունել։ Դավիթ Տոնոյանը պաշտպանության փոխնախարարի պաշտոնում բավական լայն աշխատանք էր տանում ռազմաքաղաքական դիվանագիտության ասպարեզում՝ երբեմն նույնիսկ լրացնելով արտաքին քաղաքական գերատեսչության բացերը, որոնք բավական շատ էին։ Հասկանալի է, որ նման գործիչն իր լավագույն որակները կարող է դրսևորել նաև Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում։ Սակայն մյուս կողմից՝ հարց է առաջանում, թե արդյոք Պաշտպանության նախարարության այս օղակի աշխատանքը չի՞ թուլանում Դավիթ Տոնոյանի հեռանալով։ 

Ի վերջո, պետք է փաստել, որ դեռևս Վիգեն Սարգսյանին ներկայացնելիս, Սերժ Սարգսյանը նշեց, որ զգալիորեն ուժեղանալու է ռազմաքաղաքական դիվանագիտությունը, այս հայտարարության ֆոնին միանշանակ չի ընկալվում ռազմաքաղաքական դիվանագիտության փորձառու գիտակի հեռանալը ՊՆ–ից։ Մյուս կողմից՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունը նույնպես ուժային կառույց է՝ իր յուրահատուկ դերակատարությամբ, և այս գերատեսչության ղեկավարի պոստում Սերժ Սարգսյանը նշանակում է գործունյա ղեկավարի, որը վայելում է իր լիակատար վստահությունը։ Սա ինքնին նշանակում է, որ Սերժ Սարգսյանն իր անձնական հսկողության տակ է առնում ուժային կառույցները, քանի որ Վիգեն Սարգսյանը նույնպես, այսպես ասած, Սերժ Սարգսյանի մարդն է։ 

Վերջապես պետք է շեշտել, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունը նաև նախկին նախարար Արմեն Երիցյանի ջանքերով ներկայանում էր որպես հայաստանյան պետական գերատեսչություններից ամենակազմակերպվածը, նման պայմաններում թերևս Դավիթ Տոնոյանի նշանակումը լավագույնն է, քանի որ վերջինս իր գործով ցույց է տվել իր կարողությունները՝ որպես հմուտ ադմինիստրատոր։

Կկորցնի՞ արդյոք, Պաշտպանության նախարարությունը այս նշանակումից հետո, թե ոչ, դժվար է ասել, սակայն մյուս կողմից ակնհայտ է նաև, որ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նույնպես առավելապես ռազմաքաղաքական դիվանագիտության բլոկի ներկայացուցիչ է, ինչը նշանակում է, որ այս նշանակումով նպատակ է դրվել հստակեցնել նրա և Տոնոյանի դերերը և միաժամանակ գտնել այն լուծումը, որը լիովին ընդունելի կլինի կողմերից յուրաքանչյուրի համար։

Ամեն դեպքում պետք է շեշտել, որ երջանկահիշատակ Արմեն Երիցյանին փոխարինելու համար առավել լավ թեկնածու դժվար էր գտնել ներկա պետական ապարատում։

Աղասի Մարգարյան

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել ենԱդրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար) «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն՝ առաջիկա օրերինՄեքսիկայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել «Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Ադրբեջանցի վանդալները քանդել են օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցինԵրկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԿոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու «Կամազ»-ը. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասին Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում էԹուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել (տեսանյութ)«Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանԿոչ ենք անում ԵԽ–ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքներըFastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացելՄոսկվա-Երևան թռիչքի տոմսերը կտրուկ էժանացել են. ի՞նչ արժե այս պահինԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցող Արտակարգ դեպք՝ Երևանում․ հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա Վինիսիուսը վնասվածք է ստացել Սիթիի հետ խաղում և կարող է բաց թողնել Էլ Կլասիկոն Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Բացահայտվել է ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է (տեսանյութ) Ղրղզստանում սահմանափակվել է TikTok-ի հասանելիությունը Վարդենիսում 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարածները 74 և 66 տարեկան են Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց Իրանը բացահայտել է իսրայելական բոլոր միջուկային օբյեկտների գտնվելու վայրը. ԻՀՊԿ-ն զգուշացրել է Թել Ավիվին Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան72-ամյա տաքսու վարորդը և 70-ամյա ուղևորը սեքսուալ բնույթի գործողություններ են իրականացրել 13-ամյա աղջկա և նրա մոր նկատմամբ ՀՀ-ում ԵՄ դիտորդները հետախուզական գործունեություն են ծավալում. Զախարովա Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Կառավարությունը միջոցներ է հատկացրել ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության նպատակովՄոսկվայում եղանակային վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարվելԱդրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆՏասնյակ շներ են սատկել, քանի որ հիվանդ ձիու միս են կերելՁյուդոյի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 3 մարզիկով Վարդենիսում արցախցի 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է Ինդոնեզիայում սպասվում է ամենահզոր ցունամին՝ 25 մետր բարձրությամբ Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը Գագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-իՀայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա