Ահազանգում են աշակերտների ծնողները՝ տնօրենը հրահանգել է ձայն տալ Հակոբ Բեգլարյանին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆHraparak.am-ը գրում է.
Կոմպոզիտոր էդգար Գյանջումյանը, ով Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի տնօրենն է, իր մոտ է հրավիրել մի քանի ծնողների և հրահանգել՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ձայնը տալ Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբորը՝ Հակոբ Բեգլարյանին: Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Հակոբ Բեգլարյանը պատրաստվում է մասնակցել առաջիկա Ազգային Ժողովի ընտրություններին թիվ 4 ընտրատարածքից: Մեզ հասած տեղեկություններով` կոմպոզիտորը հորդորել է ծնողներին՝ իրենց կողմից 5-ական ձայն ապահովել Բեգլարյանի համար։ Ահազանգող ծնողները նշել են նաեւ, որ դպրոցի տնօրենը խոստացել է, որ ընտրության նախօրերին դրա դիմաց 20 հազարական դրամ կստանան՝ յուրաքանչյուր քվեի դիմաց։
Էդգար Գյանջումյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում հերքեց այդ ամենը՝ նշելով, որ դրանք ապատեղեկատություն են․ «Չէ, նման բան չկա, սուտ ա, դուք ինձ ճանաչում եք երևի, ես ընդհանրապես այդպիսի հրահանգ չեմ տվել»։
-Իսկ ինչո՞ւ են ծնողները նման բան ասում։
Ես չգիտեմ, չեմ կարող ասել։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում