Ճանապարհների վիճակը Հայաստանում եւ Արցախում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ի ժամը 19:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ են Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածի 10-55-րդ կմ-երը:
Մ-10 ավտոճանապարհի Վարդենյացլեռնանցքի 27-33-րդկմ-երին, Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում, Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառհատվածում տեղ-տեղ առկաէմերկասառույց:
Տավուշի, Արարատի մարզերում, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքումեւՍիսիան-Գորիս ավտոճանապարհին առկա է մառախուղ:
Վայոց ձորի, Արագածոտնի, Կոտայքի, Արարատի մարզերում, Լոռու մարզի Ալավերդի, Ստեփանավան, Տաշիր եւ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքներում տեղում է ձյուն:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում: