Երևան, 23.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«էս քնձռոտ գործի համար պիտի նման բա՞ն անեմ». մեր քաղաքական գործիչները թամբալ են. «Առավոտ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է.

«Ուզում եմ գրել նախընտրական պայքարի հետ առաջին հայացքից կապ չունեցող թեմայով` աշխատասիրության եւ ծուլության հավերժ հակադրման մասին: Միայն` առաջին, ամենամակերեսային հայացքից, որովհետեւ, եթե ավելի խորը նայենք, մեր քաղաքական գործիչներն էլ չեն ուզում առանձնապես աշխատել:

Երիտասարդ գործընկերներիցս մեկը նեղսրտած ինձ բողոքեց` «էս քնձռոտ գործի համար պիտի նման բա՞ն անեմ»: Իսկ ինձ թվում է` չկա աշխարհում որեւէ քնձռոտ գործ, ինչպես չկա աշխարհիս երեսին որեւէ քոսոտ երկիր: Քնձռոտությունն ու քոսոտությունը մեր ուղեղում են` անկախ նրանից, թե ինչով ենք չափում այդ «քոսոտությունը»: Եթե չափանիշը աշխատավարձն է, ապա քչից քիչ էլ է լինում, շատից էլ` շատ: Եթե չափանիշը բարեկեցությունն է, ապա անպայման կգտնվեն քոնից աղքատ եւ քոնից հարուստ երկրներ: Հայաստանն, ի դեպ, երբեք աշխարհի ամենաբարեկեցիկ երկիրը չի դառնա, այնպես որ՝ փախչողները միշտ էլ փախչելու տեղ կունենան` մի տեղ, որտեղ «ավելի լավ է»:

Շահում են նրանք, ովքեր բոլոր բնականոն դժգոհություններին զուգահեռ աշխատում են, սիրում են իրենց արհեստը եւ ամեն օր կատարելագործում են այն: Երեւի, ծեծված ճշմարտություն է, բայց կրկնեմ` իրենց ասպարեզում հաջողության են հասել նրանք, ովքեր ստիպված են եղել հրաժարվել կյանքի որոշակի վայելքներից եւ իրենց գործում դրսեւորել են որոշակի, լավ իմաստով, «մոլեռանդություն»:

Այդ ամենը վերաբերում է հողագործին, երգչին, վարորդին, ինժեներին, լրագրողին, «դզող-փչողին»: Իսկ ինչո՞ւ դա չպիտի վերաբերի քաղաքական գործչին: Նրա աշխատանքը պետք է լինի, կարծում եմ, մտավոր: Բայց մեր քաղաքական գործիչների մեծ մասը, թող ներվի ասել, շատ թամբալ են: Նրանց թվում է` «երկրի կործանման» թեմայով մի երկու ճռճռան նախադասություն ասեն, եւ մանդատն իրենց գրպանում է: Մի պարզ օրինակ բերեմ:

Ենթադրենք, 2016 թվականին Հայաստանը լքել է 48 հազար մարդ: Ի՞նչ պետք է անեն քաղաքական գործիչներն այդ ահասարսուռ թիվը լսելիս: Նրանք պետք է մտքի աշխատանք կատարեն եւ փորձեն պատասխանել հարցի` իսկ ի՞նչ պետք է անել, որ այդքան մարդ Հայաստանից չգնա: Առաջարկում եմ տարբերակներ. ա/ նվազագույն աշխատավարձը դարձնել 100 հազար դրամ (պահպանելով, բնականաբար, այսօրվա գները), բ/ նվազագույն աշխատավարձը դարձնել 200 հազար դրամ, գ/ ՀՀԿ-ն ԲՀԿ-ով փոխարինել, դ/ հարուստների, այդ թվում` «ոչ իշխանական» հարուստների դղյակներն ազգայնացնել, վաճառել եւ ստացած փողը աղքատների մեջ բաժանել: Ո՞ր պարագայում մարդիկ Հայաստանից չեն գնա` որպես պատասխան կարող եմ մի քանի տասնյակ տարբերակ առաջարկել: Թե որքանով են դրանք իրատեսական եւ որքանով են կրճատելու արտագաղթը` քննարկելու հարց է:

Բայց մեր քաղաքական գործիչները չեն ցանկանում մտավոր աշխատանք կատարել: Նրանք պարզապես բացականչում են` 48 հազա՜ր, պատժել թալանչիների~ն, իշխանափոխությո՜ւն անել, տալ մարդկանց արդարություն եւ բարեկեցությո՜ւն: Լավագույն դեպքում` 48 հազարը բաժանում են ամիսների, շաբաթների, օրերի, ժամերի եւ րոպեների: Դասական ծուլության օրինակ է, որը կես սանտիմետրով անգամ չի մոտեցնում մեզ խնդրի լուծմանը:

…Վերջերս խոսում էի մեր հին` «չեմպիոնական» «Արարատի» ֆուտբոլիստներից մեկի հետ, ու նա պատմեց, որ իր կյանքում տեսել է բնատուր ավելի օժտվածություն ունեցող պատանիների, քան «Համլետի տղան» է (իմ զրուցակիցն այդպես էր անվանում Հենրիկ Մխիթարյանին), բայց շատ քիչ է տեսել նրա նման աշխատասեր, հավաքված եւ նպատակասլաց երիտասարդների»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

ՌԴ-ն ելնում է Հարավային Կովկասում կայունության, անվտանգության և բարեկեցության ապահովման առաջնահերթությունից, ի տարբերություն Արևմուտքի, որը առաջնորդվում է բացառապես իր շահերով․ ՌԴ ԱԳՆ Օրենք խախտողները Կառավարության շենքում նստած են. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ինչպես են ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկում ճանապարհը փակած քաղաքացիներին (ֆոտոշարք) Պայքարի տրամադրությունը չի ընկնելու․ արդեն 10 հոգու ձերբակալել են՝ Տավուշում իրականացվող պայքարի համարՄԻՊ–ը արագ արձագանքման խումբ է ուղարկել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից (տեսանյութ) Կիրանցում ջահերով երթ է ընթանում (տեսանյութ) Ավելի քան 20 քաղաքացի է բերման ենթարկվել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհին «Ցեղասպանության ճանաչումից` հատուցման պահանջ»․ Երեւանում մեկնարկեց ջահերով երթը` դեպի Ցեղասպանության հուշահամալիր. ուղիղ «Զա՛րկ, երբ հալածում են քեզ». հրապարակում այրվեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները (տեսանյութ) Ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում․ լարված իրավիճակ՝ Բագրատաշեն–Ալավերդի ճանապարհին (տեսանյութ) Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Այրում-Բագրատաշեն հատվածում շարունակում են կարմիրբերետավորներ ու ոստիկաններ ժամանել (տեսանյութ) Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԱյրում-Բագրատաշեն հատվածում մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակվել (տեսանյութ) Որքա՞ն արժե Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն՝ արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը3 տարուց ավելի է, Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տրանսպորտային կապ տրամադրելու դրույթը. Ալիև Ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում են Ղարաբաղը՝ իմ և Ռուսաստանի նախագահի պայմանավորվածության արդյունքում․ Ալիև Ճակատագիրը նվեր է պատրաստում․ կենդանակերպի այս նշանների համարՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Փաշինյանը լրագրողների հետ զրույցում, ըստ էության, խոստովանել է, թե ինչո՞ւ է հայտնի 4 գյուղերի հատվածում ականազերծման աշխատանքների հրաման տվել․ Տիգրան Աբրահամյան Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն Շոյգուն անդրադարձել է Ուկրաինայի ԶՈՒ կորուստներին Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ Նիկոլ Փաշինյանը հրապարակում արեցՔրիստիի մայրիկի շքեղ նվերը նորապսաակներին Այսօր աշխատանքը կարող եք ավարտել մեկ ժամ շուտ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Հայ էս ա՛յ տղա, մորդ տարիքի կնիկ ա՜. Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ) Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան երթուղու «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն Բաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը. Ալիև Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ. Էրդողանը սպառնացել է Հայաստանին Բացառիկ. Կադրեր` սահմանազատման գործընթացից Երեկ նորածին է մահացել Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Ադրբեջանը ոչնչացրել է Շուշի քաղաքի Ղազանչեցոց (Հին) գերեզմանոցը Ինտերի սպորտային տնօրենը հայտնել է, որ թիմն ամռանը 2 նորեկ կունենա Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Գևորգի ու Քրիստինայի շքեղ հարսանեկան տորթն ու ռոմանտիկ պարը. բացառիկ կադրեր Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել