Փոքր Մանթաշ գյուղում 19-ամյա տղա է ինքնասպանություն գործել
ОБЩЕСТВОՇիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղում 19-ամյա երիտասարդ է ինքնասպանություն գործել:
Ինչպես Tert.am-ի հետ զրույցում նշեց Ոստիկանության լրատվության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետ Էդգար Ջանոյանը, փետրվարի 10-ին՝ ժամը 1:30-ի սահմաններում ահազանգ է ստացվել այն մասին, որ ինքնասպանություն է գործել Տ.Գ.-ն:
«Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամի 01.00-ի սահմաններում 1998 թվականին ծնված Տ.Գ.-ն ինքնասպանություն է գործել իրենց տան բակում՝ ծառից կախվելու միջոցով»,- ասաց Ջանոյանը՝ հավելելով, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն:
Tert.am-ի հետ զրույցում Փոքր Մանթաշի համայնքապետ Ժիրայր Հակոբյանն ասաց, որ նա տան կրտսերն է եղել, ապրել է ծնողների ու ավագ եղբոր հետ:
«Տ.Գ.-ն սովորում էր Երևանի գյուղատնտեսական համալսարանում, հեռակա բաժնում: Շատ նորմալ, խելացի ընտանիքի երեխա էր, թե ինչու է նման քայլի դիմել, զարմանալի է»,- ասաց համայնքապետը՝ հավելելով, որ ընտանիքն ապրում է նորմալ պայմաններում: