Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Շիրակի մարզում հատուկ հաստատություններում իրականացվող բեռնաթափման ծրագիրը շարունակվում է

SOCIETY
Շիրակի մարզում հատուկ հաստատություններում իրականացվող բեռնաթափման ծրագիրը շարունակվում է: Ամեն տարի ծրագրի շնորհիվ ընտանիք է վերադառնում  25 երեխա մարզում գործող 7 հաստատությունից: Բեռնաթափումն իրականացվում է ՀՀ կառավարության և «Առավոտ» հասարակական կազմակերպության միջև կնքված պայմանագրի համաձայն: Ծրագիրն իր մեջ ներառում է երկու բաղադրիչ՝  բեռնաթափում ու կանխարգելում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երե խաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ  Լիլիթ Գորգինյանը՝  փաստելով, որ տարեկան իրականացվում է 25 երեխայի բեռնաթափում: «Ամեն տարի 7 հաստատությունից ընդհանուր ծրագիր ընդգրկվում է 25 երեխա:
Բեռնաթափման թիրախ ընտրվել են Գյումրիում թիվ 1 և թիվ 2 խնամքի, «Թռչունյան տուն»,  «Տիրամայր Հայաստանի» հաստատությունները, Արթիկի թիվ 1 հատուկ և Գյումրու թիվ 3 օժանդակ դպրոցները: Բեռնաթափումն իրականացվում է միայն, երբ դիտարկումները ցույց են տալիս, որ տվյալ ընտանիքները փոքր-ինչ ամրացել են և համոզվելով, որ տվյալ ընտանիքներում երեխայի վերադարձի համար կա լավագույն միջավայրը: Տվյալ ընտանիքներին ծրագրի շրջանակներում 1 տարվա ընթացքում տրամադրվում է սնունդ, էներգիայի կամ գազի վարձավճար և տարեկան երկու անգամ հագուստ ու կոշիկ: Այսինքն՝ ընտանիքը հզորացնում ենք՝ երեխային վերադարձնում ենք ընտանիք»,-նշեց Լիլիթ Գորգինյանը: 
Ծրագրի երկրորդ բաղադրիչը կանխարգելումն է:
 
«Ծրագրի շրջանակում հզորացվում են այն ընտանիքները, որոնց երեխաները դեռևս հաստատություններում չեն, բայց ռիսկը մեծ է, որ կհայտնվեն: Սկզբնական շրջանում ծրագիրը հավասարաչափ բաժանված էր՝ 25՝ բեռնաթափում և նույնքան կանխարգելում, բայց 2016 թվականին արդեն ունենք 20 բեռնաթափում, 30 կանխարգելում: Նմանատիպ ցուցանիշ կունենանք նաև այս տարի»,-նշեց պատասխանատուն: 
 
Ելնելով այն հանգամանքից, որ Շիրակը սոցիալապես անապահով մարզ է՝ իր բազում խնդիրներով, բեռնաթափումն իրականացվում է, բայց այդ երեխաների փոխարեն հաստատություններում ընդգրկվում են նորերը: «Բեռնաթափման ծրագիր ընդգրկված երեխաներից միայն մեկ երեխա է ետ վերադարձել հաստատություն: Այսինքն՝ աշխատանքները ճիշտ են կազմակերպվել և ընտանիքը հզորացվել, ու երեխան ետ է վերադարձել ընտանիք և մնացել: Ընտանիք վերադարձած երեխաների ճակատագիրը մնում է ինչպես «Առավոտ» հասարակական կազմակերպության, այնպես էլ մեր բաժնի ուշադրության կենտրոնում,-նշեց Լիլիթ Գորգինյանը՝ ավելացնելով, որ, ծրագրում եղած հնարավորությունից զատ, փորձ է արվում առաջ եկած խնդիրները լուծել նաև այլ ծրագրերի միջոցով:
«Առավոտ» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող այս ծրագրից բացի,  ենթադրվում է, որ 2017 թվականից սկսած գիշերօթիկ, խնամքի հաստատությունների բեռնաթափման ծրագիր կիրականացնի նաև պետության կողմից: Ըստ այդ ծրագրի՝ տվյալ գիշերօթիկ հաստատությունները վերակազմակերպվում են ընտանիքի և երեխայի աջակցության ցերեկային կենտրոնների: Աշխատանքը տարվում է ընտանիքի հետ՝ երեխան վերադարձվում է ընտանիք: Մինչև 2018 թվականի հունվար մենք աշխատում ենք նույն ընթացակարգով, իսկ 2018 թվականն արդեն կունենանք բեռնաթափման ավելի մեծ ցուցանիշ՝ հաստատ ությունների վերակազմակերպմամբ»,-ընդգծեց Լիլիթ Գորգինյանը:
Շիրակի մարզում այս պահին գործում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության «Երեխաների տուն» մանկատունը, որն ընդունում է 0-8 տարեկան երեխաների՝ բնածին արատներով հանրապետության տարբեր մարզերից, երեխաների խնամք ու պաշտպանություն իրականացնող թիվ 1 գիշերօթիկ և Ֆ. Նանսենի անվան թիվ 2 գիշերօթիկ հաստատությունները, որտեղ խնամվում են սոցիալապես անապահով ընտանիքների դպրոցահասակ 6-18 տարեկան երեխաներ: Մարզում գործում է նաև «Գյումրու երեխաների սոցիալական հոգածության կենտրոն»-ը, որը նույնպես ՀՀ աշխատանքի և սոցի ալական հարցերի նախարարության ենթակայության ներքո է, որտեղ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաները ստանում են ցերեկային խնամք: Մարզում գործում է նաև «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության «Փոքրիկ Իշխան» ցերեկային կենտրոնը, որը ևս նույն աշխատանքներն է իրականացնում ի հավելումն մասնագիտական կողմնորոշման ծրագրերի: «Թռչունյան տուն»-ը, որն ի սկզբանե գործել է որպես  մանկատուն, տարիների ընթացքում վերակազմավորվել էր որպես գիշերօթիկ խնամքի հաստատության, իսկ այժմ նոր վերակազմավորմամբ գործու մ է որպես «Երեխաների աջակցության կենտրոն»: «Սրանք այն խոշոր հաստատություններն են, որոնք մարզում իրականացնում են խնամք: Մարզում իրականացնում ենք նաև հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրեր, բայց դրանք կարճաժամկետ են»,-նշեց պատասխանատուն: 
 
Արմենուհի Մխոյան
The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal