Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Քվեարկության օրը ծագած ցանկացած խնդրին պետք է արձագանքել անմիջապես. միջազգային փորձագետ

SOCIETY

Ընտրական գործընթացն արդար և թափանցիկ կազմակերպելը բոլորի պարտքն է: «Ընտրական վարչարարության մարմինների կարողությունների ամրապնդում՝ ընտրական վեճերի լուծման գործընթացների բարելավման նպատակով» ծրագրի շրջանակում Երևանում կազմակերպված աշխատաժողովի ժամանակ այս մասին նշեց ընտրական վեճերի լուծման հարցերով միջազգային փորձագետ Ջոն Հարդին Յանգը: Նա աշխատաժողովի մասնակիցներին ներկայացրեց ընտրական վեճերի լուծման միջազգային փոր ձը:

«Ընտրություններն արդար կազմակերպելու գործընթացում կարեւոր է դիտորդների աշխատանքը: Պետք է այնպես անել, որ ընտրություններն անցնեն արդար, եւ ամեն մեկի ձայնը լինի լսելի: Մասնավորապես, եթե քվեարկության օրն ինչ-որ հարց է ծագում, ապա անհրաժեշտ է անմիջապես դրան արձագանքել, եւ դա պարտավոր են անել բոլորը՝ հանձնաժողովները, քաղաքացիական հասարակությունը: Ամեն հարց պետք է լուծվի տեղում՝ ժամանակի իրական ռեժիմով: Հետագայում հնչող բողոքների պատճառն այն է, որ դրանց տեղում արձագանք չի եղել: Օրինակ՝ ենթադրենք, ձեր տանը հրդեհ է բռնկվել: Առաջինն ինչ կանեք, ջո՞ւր կլցնեք, թե երկու օր կսպասեք, որ տունն այրվի, այնուհետև գանգատվեք, թե քնելու տեղ չունեք: Բնականաբար, ոչ, հետևաբար ընտրական գործընթացներում նույն մոտեցումը պետք է լինի»,-ասաց փորձագետը:

Արձագանքելով դիտարկմանը, թե ԸՕ-ն բարդ է եւ կարող է չարաշահումների տեղիք տալ, փորձագետն ասաց, որ անկախ նրանից, թե օրենսգիրքը որքանով է ձեւապաշտական, ընտրությունների բուն գործընթացը շատ հասկանալի է, խնդիրներին անդրադառնալու անհրաժեշտությունը՝ նույնպես: Նա ընդգծեց, որ օրենսգիրքը հնարավորություն է տալիս  եւ պահանջում, որ հանձնաժողովի անդամներն ընթացքում ծագող խնդիրները լուծեն անմիջապես:

«Օրենսգիրքը գնալով հղկվում է: Այո, պարզեցնելու տեղ ունի, բայց վստահ եմ, որ ժամանակի ընթացքում այդպես էլ կլինի: Ձայների հաշվարկը պետք է արտացոլի ժողովրդի կամքը, եւ դա բոլորի պատասխանատվությունն է՝ երաշխավորել, որ արդար ընտրություններ կանցկացվեն: Ոչ ոք չի կարող իր վրայից  գցել ընտրական գործընթացի պահապանի դերը, իսկ եթե գործընթացը ձախողվում է, ապա նշանակում է, որ մենք չենք կատարել մեր այդ գործառույթը: Չարաշահումն անընդունելի է ցանկացած տեղ, այդ թվում՝ ընտրություններում: Հուսանք, տեսախցիկները դրանց մի մասը կկրճատեն»,-ասաց փորձագետն` ընդգծելով, որ ընտրությունների օրը շատ կարևոր է նաև ԶԼՄ-ների դերը, որոնք պետք է վերահսկողի դեր կատարեն:

ԿԸՀ-ի նախագահ Տիգրան Մուկուչյանը, ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին, նշեց, որ Հայաստանի Ընտրական օրենսգրքում իրականացվել են փոփոխություններ լրացումներ, սահմանվել է վարչական վարույթի տեսակ` կապված այլ անձանց փոխարեն դիմում ներկայացնելու խնդիրների հետ:

«Այս ամենը միանշանակ ենթադրում է նաև իրազեկվածության, քննարկումների խնդիր: Այդ պատճառով հրավիրել են քաղաքացիական հասարակության, քաղաքական ուժերի ներկայացուցիչները, որոնք ընտրություններին դրսևորում են ակտիվություն, որպեսզի մանրամասն ներկայացվեն այդ հարցերը: Կարծում եմ, որ կունենանք արդյունավետ քննարկումներ, այս միջոցառումը կլինի իրազեկման գործընթացներից մեկը»,-ասաց Տիգրան Մուկուչյանը: Նա նշեց, որ ԿԸՀ-ն վարչարարության հետ կապված առանձին ձեռնարկ է մշակել, որը կտրամադրվի ընտրական գործընթացի մասնակիցներին: Այդ ձեռնար կում մանրամասն ներկայացված են վարչական վարույթի հետ կապած հարցերը:  

«Ընտրական վարչարարության մարմինների կարողությունների ամրապնդում՝ ընտրական վեճերի լուծման գործընթացներիբարելավման նպատակով» ծրագրի շրջանակներում անցկացված աշխատաժողովը կազմակերպել է ՀՀ կենտրոնական ընտրականհանձնաժողովը՝ ՀՀ-ում Բրիտանական դեսպանատան ֆինանսական աջակցությամբԱշխատաժողովին մասնակցում էինքաղաքական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal