Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ՍԱՊԾ-ն և PUM-ը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր

SOCIETY

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը և «Նիդերլանդների առաջատար փորձագետներ» հիմնադրամի` PUM-ի, Հայաստանի կոորդինատոր Ալբերտ Ուաթերինգսը փետրվարի 10-ին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, ինչը Հայաստանի սննդի շղթայի տնտեսավարողների համար միջազգային փորձն ու գիտելիքները ուսումնասիրելու և գործնականում կիրառելու հնարավ որությունների լայն դաշտ է ստեղծում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հուշագրի ստորագրմանը ներկա էին նաև ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի) Իոս Դաուման, ՍԱՊԾ պետի տեղակալ Լուսինե Դավթյանը, սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը, ինչպես նաև ՓԱՄ հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Սուրեն Խուդավերդյանը և «Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը:

PUM-ը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որն, իր ավելի քան 3.000 կամավոր-փորձագետների կարճաժամկետ խորհրդատվական առաքելությունների միջոցով, աջակցում է գործարարությանը զարգացող երկրներում՝ նպաստելով փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը:

ՍԱՊԾ ղեկավարը ներկայացրել է ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված՝ սննդամթերքի անվտանգության ոլորտի առաջնահերթությունները և, այդ համատեքստում, կարևորել տնտեսավարողներին պետական վերահսկողության շրջանակներում նախևառաջ համապատասխան մասնագիտական գիտելիքներով ու խորհրդատվությամբ ապահովելու անհրաժեշտությունը: «Այս հուշագրով ամրագրվող համագործակցության հիմնական նպատակն է աջակցել այն տնտեսավարողներին, որոնց մոտ, պետական վերահսկողության իրականացման արդյունքում, հայտնաբերվել են խախտումներ, թերություններ, շեղումներ: Հոլանդացի բարձրակարգ փորձագետների ներգրավումը, նրանց կուտակած երկարատև փորձի, գիտելիքների ու հմտությունների օգտագործումը սննդամթերքի անվտանգության ոլորտում ցանկալի արդյունքի հասնելու լրացուցիչ հնարավորություն է»,- ասել է Իշխան Կարապետյանը: Ծառայության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ մասնագիտական կարողությունները զարգացնելու և որակը բարելավելու արդյունքում արտադրված սննդամթերքը ոչ միայն կգոհացնի մեր սպառողներին, այլև կդառնա առավել մրցունակ արտաքին շուկայում:

Պարոն Ուաթերինգսը խոսել է կազմակերպության ծառայություններից օգտվելու ընթացակարգի, ծրագրին դիմող կազմակերպությանը ներկայացվող չափանիշների մասին՝ հավաստիացնելով, որ իրենց կողմից ոչ միայն կբավարարվեն հրավիրվող փորձագետին ներկայացվող պահանջները, այլև երաշխավորեց՝ ակնկալվող արդյունքները կլինեն գոհացուցիչ. այդ մասին են վկայում Հայաստանում հաջողությամբ իրականացված 53 գործարար ծրագրերը: Նա նշել է, որ սննդամթերքի անվտանգությունը հանդիսանում է կազմակերպության հիմնական թիրախներից մեկը և գոհունակություն հայտնել, որ Հայաստանի կառավարո ւթյունն առաջնորդվում է ոչ թե տնտեսավարողներին պատժելու, այլ՝ մասնագիտական աջակցություն ցուցաբերելու  սկզբունքով:

Դեսպան Իոս Դաումանը, բարձր գնահատելով Հայաստանի և Նիդերլանդների միջև համագործակցության այս ձևաչափն ու նոր ոլորտը, ողջունել է որակի միջազգային չափանիշների ներդրմանն ուղղված  քայլերը և ուշագրավ համարել, որ այսօր լրանում է նաև երկու երկրների միջև համագործակցության 25 տարին:

Նկատի ունենալով, որ այս համագործակցության հիմնական թիրախային ուղղությունները լինելու են սննդի և խմիչքի արտադրությունը, կաթնամթերքի վերամշակումը, ձկնաբուծությունը, մեղվաբուծությունը, հողագործությունը,  կենդանական ծագման արտադրանքը, ջերմոցները և այլն՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայությունը նախօրեին կազմակերպել էր հանդիպում PUM-ի հայաստանյան ներկայացուցիչ Սուրեն Խուդավերդյանի և սննդամթերքի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողների միջև, որի ընթացքում ներկայացվել են մեր երկրում արդեն իսկ արձանագրված դրական արդյունքները, ի նչպես նաև՝ հուշագրով ամրագրված համագործակցության հեռանկարները: Մասնավորապես՝ հանդիպման ընթացքում «Էկո Կաթ» ընկերության ներկայացուցիչը գործընկերներին պատմել է այն հաջողությունների մասին, որոնց իրենք հասել են՝ օգտվելով այս ծրագրի միջոցով հրավիրված հոլանդացի փորձագետների խորհուրդներից: Հայաստանյան մի շարք արտադրողներ արդեն իսկ հետաքրքրություն են հայտնել հոլանդացի փորձագետների հետ համագործակցության վերաբերյալ, իսկ ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի տնօրեն Լևոն Մնացականյանը հանդիպման ընթացքում պատրաստակամություն է հայտնել այս ծրագրի շրջ անակներում աջակցել իրենց շահառուն հանդիսացող հինգ տնտեսավարողների:

Տնտեսավարողներին աջակցելու ծրագրերը լինելու են շարունակական և, վերահսկողական գործողություններին զուգահեռ, Ծառայությունը պարբերաբար կազմակերպելու է տեղեկատվական-խորհրդատվական միջոցառումներ՝ ուղղված սննդամթերքի անվտանգության բնագավառում առավելագույն դրական արդյունքի ապահովմանը:

 

Idram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak