Հանրապետականն է ինձանից հեռացել. Վարդան Ղուկասյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳյումրու երբեմնի քաղաքապետ, նախկին ՀՀԿ-ական Վարդան Ղուկասյանը երբեք իրեն կուսակցական չի դասել, անգամ այն ժամանակ, երբ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ էր: Հիմա էլ իրեն կուսակցական չի դասում՝ համարելով ավելի հոգևորին մոտ մարդ:
Past.am-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին ասաց Ղուկասյանը, ով այսօր մասնակցում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարին: Ղուկասյանն ընդգծեց, որ Հանրապետականից նեղացած չէ: «Ես դուրս չեմ եկել, Հանրապետականն է ինձանից հեռացել, շատ լավ ընկերներ ունեմ այնտեղ»,-հավելեց նա։ Հարցին՝ ինչո՞ւ որոշեց միանալ «Ծառուկյան դաշինքին», Վարդան Ղուկասյանն ասաց, որ Աստված այդպես կամեցավ։
Ղուկասյանը հերքեց իր առնչությունը կրիմինալ դեպքերին: «Դա դուք եք այդպես ներկայացրել։ Իմ ժողովուրդը ուրիշ բան գիտի, իսկ դուք ուրիշ բան գիտեք: Սուտ եք խոսում։ Ցավոք սրտի, եթե հանկարծ Գյումրիում մի հատ շուն մեքենայի տակ ընկնի, բերում կապում են Ղուկասյան Վարդանին»,ասաց նա։
Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանն ԱԺ ընտրություններին մասնակցելու է «Ծառուկյան դաշինքի» ռեյտինգային ցուցակով:
Լևոն Փանոսյան