Վարդևան Գրիգորյանը չի սպասում թեժ ընտրություններ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանը «Ծառուկյան դաշինքի» ռեյտինգային ցուցակով մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին։
Ինչպես հայտնում է Past.am-ը, այսօր՝ փետրվարի 10-ին, նա մասնակցում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարին:
Լրագրողների հետ զրույցում Գրիգորյանը նշեց, որ երկար տարիներ է՝ մասնակցում է ընտրություններին: «Շատ լավ գիտեք գյումրեցիների վերջին տարիների քվեարկության արդյունքները»,-ասաց մեր զրուցակիցը: Պարոն Գրիգորյանը համաձայն չէ, լրագրողների դիտարկմանն առ այն, որ թեժ ընտրություններ են սպասվում: «Իզուր եք թեժացնում, շատ նորմալ ընտրություններ կկազմակերպվեն:
Կարծում եմ՝ այս ընտրություններին վարչական լծակները ավելի քիչ ազդեցություն կունենան, քան նախորդ ընտրություններին։ »,-նշեց նա:
Լևոն Փանոսյան