Ստամբուլում ձերբակալվել է ամանորի գիշերը Reina ակումբում հարձակում իրականացրած հրաձիգը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱմանորի գիշերը Ստամբուլի Reina գիշերային ակումբում հրաձգություն իրականացրած Աբդուլքադիր Մաշարիպովը ձերբակալվել է և կանգնել դատարանի առաջ: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը` վկայակոչելով թուրքական հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով` Մաշարիպովը պատիժը կրելու է Ստամբուլ նահանգի «Սիլիվրի» բանտում` 39 մարդու կանխամտածված սպանության», «Իսլամական պետություն» խմբավորմանն անդամակցելու, ապօրինի զենք պահելու և սահմանադրական կարգը խախտելու փորձ կատարելու մեղադրանքներով: Նա բանտում կմնա դատական լսումների ընթացքում, քանի դեռ չի որոշվել նրա նկատմամբ կիրառվելիք խափանման միջոցը:
Ուզբեկստանի քաղաքացի Մաշարիպովը հունվարի 1-ի գիշերը հրացանով զինված ներխուժել էր գիշերային ակումբ և կրակ բացել, ինչի հետևանքով 39 մարդ զոհվել էր, որոնցից 16-ն արտասահմանցիներ էին: Այս հանցագործության պատասխանատվությունն ստանձնել էին ԻՊ-ի ահաբեկիչները: