Գիտնականները պարզել են շաբաթվա այն օրերը, երբ մարգարեական երազներ ենք տեսնում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲրիտանացի գիտնականները երկարատեւ հետազոտությունների արդյունքում պարզել են շաբաթվա այն օրերը, երբ մարգարեական երազներ տեսնելու հավանականությունն ավելի մեծ է: Այս մասին հայտնում է Mignews-ը:
Նրանք պարզել են, որ կիրակիից երկուշաբթի տեսած երազները սովորաբար արտացոլում են մարդու էմոցիոնալ հոգնածությունը, եւ դրանց վրա չարժե կենտրոնանալ, նույնիսկ խորհուրդ են տալիս դրանք արագ մոռանալ:
Ոչ մի բան չեն նշանակում երեքշաբթիից չորեքշաբթի տեսած երազները: Թե ֆինանսական վիճակն ինչպես բարելավել, կհուշի չորեքշաբթիից հինգշաբթի տեսած երազը:
Իսկ ահա հինգշաբթիից ուրբաթ տեսած երազներն ուժ ունեն եւ կարող են կանխագուշակող լինել, սակայն միայն այն մարդկանց դեպքում, որոնք անձնական կյանքում ինչ-ինչ խնդիրներ ունեն: Մարգարեական կարող են լինել միայն ուրբաթից շաբաթ տեսած երազները եւ պատմել ազգականների ու մտերիմների ապագա ճակատագրի մասին:
Մասնագետները նշում են, որ այդ օրը տեսած երազները կարող են իրականանալ հաջորդող օրերի ընթացքում: