Yerevan, 20.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


10 խորհուրդ, որ տատիկս տվեց ինձ մահանալուց առաջ

LIFE

Տատիկս՝ Գոհարը, մահացավ մի քանի տարի առաջ՝ 75 տարեկան հասակում, և ինձ թողեց մի արկղ, որտեղ նա պահում էր իր համար ամենաթանկ իրերը: Այդ իրերի թվում էր մի մատյան, որին տատիկս «Ներշնչանքի գիրք» անունն էր տվել: Իր կյանքի երկրորդ կեսը տատս նվիրել էր այդ գիրքը գրելուն: Այնտեղ մտքեր էին, գաղափարներ, հատվածներ երգերից ու ասացվածքներ… այնտեղ այն ամենն էր, ինչը զգացել էր տատս իր կյանքի ընթացքում, այն իմաստնությունն էր, որը նա քաղել էր կյանքից: Այդ գրքի մասին ես շատ էի լսել: Փոքր հասակիցս մինչ իր վերջին օրերը տատս պարբերաբար ընթերցում էր գիրքն ինձ համար ու կիսվում այն անգնահատելի կենսափորձով, որի օգնությամբ ես այսօր այն եմ՝ ինչ կամ: Այսօր ուզում եմ կիսվեմ այդ գրքի խորհուրդներով, և ողջ ասելիքը տեղավորել եմ գրքի 10 կետի մեջ:

1. Վայելեք ներկան, ապրեք ապագայի համար և մի մոռացեք անցյալը:  Անկախ նրանցից, թե որտեղ ես, ինչ պայմաններում և ինչով ես զբաղվում, միշտ հիշիր, որ թունելի վերջում լույս կա: Ապրիր այդ լույսին հասնելու համար ու ներդրվիր ամբողջությամբ: Մի՛ խնդրիր, մի՛ պահանջիր, մի՛ երազիր, այլ արա… արա քո մաքսիմալը՝ լույսին հասնելու համար: Սուտ է, թե վերահսկել ապագան անհնար է: Դու դա կարող ես անել այսօր՝ շատ աշխատելով ու կառուցելով քո ապագան: Եթե անում ես հնարավորը ինչ-որ մի բանի հասնելու համար, ապա անպայման կհասնես, եթե այդպես է պետք, իսկ եթե դեռ չես հասել, ապա անպայման կզգաս, թե էլ ինչ է պետք, որ նպատակներդ ի կատար ածվեն:

2. Ապրիր պարզ, ինքդ քո ձեռքերով մի բարդացրու քո կյանքը: Կենտրոնացիր միայն մի բանի վրա, հաղթահարիր դա և անցիր հաջորդին: Միանգամից ամեն ինչ հասցնել անհնար է, մի խճճիր քեզ: Բոլոր հնարավոր ռեսուրսներդ ներդրիր կյանքի մեջ և վստահ եղիր, որ կյանքը պարտք մնալ չի սիրում, այն քեզ ամեն ինչ մի քանի անգամ ավել կվերադարձնի:

3. Այնպես արա, որ ուրիշները ընդունեն քեզ այնպիսին, ինչպիսին որ կաս: Իսկ եթե քեզ այդպիսին չեն ընդունում, թքիր նրանց վրա: Կարևորը եղիր արդար ինքդ քո առաջ: Մի կեղծիր ու մի հրաժարվիր քո սկզբունքներից՝ ինչ-որ մեկին պահի տակ հաճոյանալու համար: Պահը կանցնի, իսկ դու քեզ հետո չես ների: Միշտ ասա ճշմարտությունը, անգամ եթե ձայնդ դողում է այդ ճշմարտությունից։ Երբ այնպիսին ես, ինչպիսին կաս, դու աշխարհին մի չքնաղ բան ես տալիս, որը մինչ այդ չկար, այնպես որ, անցիր քո ճամփան վստահորեն և մի ակնկալիր, որ ուրիշները ճիշտ են հասկանալու քո «ուղևորությունը», առավել ևս, եթե նրանք չեն եղել այնտեղ, ուր դու ես ուղևորվում։

4. Դու երբեք առաջվանը չես լինի, և դա նորմալ է: Կյանքիդ ընթացքում հարյուրավոր փորձությունների միջով ես անցնելու, անկումներ ու վերելքներ ես ունենալու ու անընդհատ փոխվելու ես… դառնալու ես այն, ինչ կաս հիմա: Փոխվելու է քո աշխարհայացքը, վերաբերմունքդ մարդկանց նկատմամբ: Դրանք կյանքի բնականոն շրջափուլեր են, որոնք գիտակցելով պետք է անցնես ու չամաչես, կամ, առավել ևս, չվախենաս դրանցից: Չեն փոխվում միայն նրանք, ովքեր չէն ապրում: Իհարկե, կողքիններդ անընդհատ կասեն քեզ, որ փոխվել ես, բայց դու չկաշկանդվես դրանից, ասա, այո՛, ես փոխվել եմ, բայց ես դեռ նույն մարդն եմ, ուղղակի շատ ավելի ուժեղ եմ հիմա, քան երբևէ:

 

5. Քեզ հետ կատարվող ցանկացած բան օգնում է քեզ աճել, նույնիսկ եթե այդ աճը հիմա չես նկատում: Հանգամանքները կուղղորդեն քեզ, կուղղեն քեզ և կկատարելագործեն քեզ: Ինչ էլ որ անես, ամուր բռնվիր քո հավատից: Երբեք մի հուսահատվիր: Կյանքումդ քեզ հանդիպող ցանկացած խնդրի վերաբերվիր որպես հնարավորություն կատարելագործվելու: Հիշիր հայտնի խոսքերը՝ այն ինչ չի սպանում քեզ, ավելի է ուժեղացնում:

6. Մի երազիր լինել հարուստ, երազիր լինել երջանիկ: Այսպիսով, երբ տարիք առնես, կհասկանաս երևույթների արժեքը, այլ ոչ գինը: Ի վերջու դու կհասկանաս, որ լավագույն օրերդ նրանք չեն, երբ ինչ-որ էքստրեմալ բան ես անում երջանկանալու համար, լավագույնն են այն հանգիստ ու խաղաղ օրերը, երբ լրացուցիչ ոչ մի բան էլ հարկավոր չէ, որպեսզի ժպտաս:

7. Եղիր պոզիտիվ: Քո դժբախտությունների մեծ մասը կախված չեն հանգամանքներից, նրանց մեծ մասը կախված են քո վերաբերմունքից նրանց հանդեպ:

8. Հատուկ ուշադրության արժանացրու նրանց, ում հանդեպ անտարբեր չես: Հաճախ, երբ քո սիրելին ասում է, որ ամեն ինչ կարգին է, նա քո կարիքն է զգում: Նա ուզում է, որ նայես իր աչքերի մեջ, գրկես ու ասես, որ միշտ իր կողքին կլինես: Մի նեղսրտիր նաև, երբ որոշ մարդիկ քեզ հիշում են միայն այն ժամանակ, երբ պետք ես իրենց: Դա նորմալ է:

9. Հաճախ փոխիր շրջապատդ: Սա չի նշանակում դավաճանել ընկերներին, կամ թողնել նրանց, այլ, որ հարկ կա կյանքիդ տարբեր փուլերում մաքրել շրջապատդ այն մարդկանցից, ում կարիքն իրականում չունես: Սա հնարավորություն կտա ազատել նոր տեղ նոր մարդկանց համար, ովքեր առավել շատ են սազում քո նոր կենսակերպին: Մի կախվի հին ընկերներիցդ, եթե նրանք քեզ հետ հավասար չեն բարձրանում կյանքի աստիճաններով: Շրջապատիր քեզ հաջողակ մարդկանցով, ու նրանց մեջ կտեսնես քո իսկ հաջողության գրավականը:

10. Ավելի հաճելի է հետ նայելով անցածդ ուղուն ասել՝ «Աստված իմ, ես չեմ հավատում, որ արել եմ սա», քան թե ասել՝ «Ափսոս, որ արեցի սա»: Հիշիր՝ մարդիկ քեզ դատելու ու քննադատելու են ամեն դեպքում, այնպես որ, խորհուրդ չեմ տա ապրել նրանց համար ու փորձել լավ տպավորություն թողնել: Ապրիր քո համար և տպավորություն գործիր միայն ինքդ քեզ վրա:

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli