Փրինսի բոլոր ալբոմները հասանելի կլինեն առցանց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱմերիկացի երգիչ և կոմպոզիտոր Փրինսի բոլոր ալբոմները փետրվարի 12-ից հասանելի կդառնան խոշորագույն թվային օնլայն-ծառայություններում: ТАСС Գործակալության հաղորդմամբ այս մասին ասվում է Warner Bros. Records ձայնագրման ընկերության հաղորդագրության մեջ:
Փրինսն իր առավել հանրահայտ աշխատանքները ձայնագրել է Warner Bros.-ի հետ համագործակցությամբ, որն էլ պատասխանատվություն է կրում երգչի ստեղծագործությունների պահպանման համար: Այս մասին հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Քեմերոն Սթրենգը:
Փետրվարի 12-ին Լոս Անջելեսում կայանալու է «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության արարողությունը, որի մեկնարկին զուգահեռ Փրինսի երգերը հասանելի կդառնան համացանցում:
Հիշեցնենք, որ 58-ամյա ամերիկացի կատարողին (իրական անունը` Փրինս Ռոջերս Նելսոն) անցյալ տարվա ապրիլի 21-ին մահացած էին գտել իր կալվածքում: