Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Օրվա աստղագուշակ

SOCIETY

Խոյ: Եթե փորձեք հարցերին ոչ ստանդարտ լուծումներ տալ, ապա դժվար իրավիճակներից հաղթանակած դուրս կգաք: Իսկ եթե օրիգինալ մտահաղացումներ ունեք, ապա ճիշտ կվարվեք, եթե փոքր-ինչ ծանրութեթև անեք դրանք` մինչ հետաքրքրված անձանց մոտ բարձրաձայնելը:

Լավատեսություն պահպանեք և ոչ մի դեպքում վատ տրամադրությունը մի փոխանցեք հարազատներին: Հնարավոր է ստիպված լինեք մի շարք կենցաղային անհետաձգելի գործերով զբաղվել,որոնք այսօր չափազանց ձանձրալի կթվան:

Ցուլ: Ստեղծագործական տեսանկյունից մոտեցեք հարցերին և ձանձրանալու առիթ չեք ունենա: Այսօր սիրալիր եք և շփվող, պատրաստ եք ընկալել նոր ինֆորմացիան և հիշել այն, ինչը ձեզ հետագայում պետք կգա:

Փորձեք կյանքն ավելի ուրախ և հետաքրքիր դարձնել: Կենցաղային հարցերի շուրջ մի անհանգստացեք: Երեկոյան հնարավոր է հյուրեր ունենաք, լարվելու փոխարեն հումորով մոտեցեք հարցերին, սիրով դիմավորեք նրանց, հյուրասիրեք և պարզապես լավ ժամանակ անցկացրեք:

Երկվորյակ: Այսօր հնարավոր է անհարմար իրավիճակում հայտնվեք, սակայն ինչ էլ որ լինի, պահպանեք ինքնատիրապետումը և նրբանկատ եղեք ձեզ շրջապատող մարդկանց նկատմամբ: Հրաշալի օր է կենսակերպում որոշ փոփոխություններ անելու, մտքերը կարգի բերելու, նոր գիտելիքներ ստանալու համար:

Կենցաղային գործերը շատ ժամանակ կխլեն: Օգնենք հարազատներին, եթե տեսնում եք, որ վերջիններս դժվար իրավիճակում են և չեն կարողանում ինքնուրույն գլուխ հանել սեփական խնդիրներից: Ընտանիքում կհաջողվի ներդաշնակ մթնոլորտ պահպանել:

Խեցգետին: Այօր անգամ ամենափոքր ձեռքբերումները տրամադրություն կբարձրացնեն: Ձեր լավատեսությունը և կյանքի հանդեպ տրամադրվածությունը կհիացնի բոլորին: Սակայն նոր գործեր սկսելու համար օրն այնքան էլ բարենպաստ չէ: Խուսափեք վիճաբանություններից:

Կարող եք կենցաղում անհրաժեշտ իրեր ձեռք բերել, հարազատների կամ ընկերների համար` հետաքրքիր նվերներ ընտրել: Նրանք, ովքեր միայնակ են, երեկոյան հավաքույթի մասնակցելով, հնարավորություն կունենան գտնել իրենց երկրորդ կեսին:

Առյուծ: Այսօր ինքնահաստատվելու լավ հնարավորություն կունենաք: Ձեզ հոգեպես բավարարված կզգաք, կներշնչվեք ստեղծագործական նոր մտահաղացումներով: Այսօր կարող եք գեղեցկության պահպանմանն ուղղված միջոցներ ձեռք բերել, նաև տան համար անհրաժեշտ իրեր գնել:

Հնարավոր է եսասիրություն դրսևորեք: Ընկերներից կամ հարազատներից որևէ օգնություն մի ակնկալեք: Իսկ ձեր կարծիքը բարձրաձայնելուց առաջ մի փոքր մտածեք:

Կույս: Այսօր, ամենայն հավանականության, ստիպված կլինեք զբաղվել ձանձրալի գործերով, կամ օտար մարդկանց խնդիրներով: Փորձեք զսպես հույզերը և հանգստություն պահպանել: Նյարդային լարվածության պատճառով կարող եք կոնֆլիկտային իրավիճակում հայտնվել: Հիշեք, պարտադիր չէ բոլորին ի ցույց դնել ձեր ներքին ապրումները:

Ազատ ժամանակ զբաղվեք սիրելի գործով: Եթե ամաչկոտ եք, ապա հավանաբար այսօր ձեզ ավելի հարմարավետ կզգաք միայնության մեջ, քան ընկերների շրջապատում:

Կշեռք: Գործերում կարող եք դրական արդյունքների հասնել, եթե ամենադժվար պահերին անգամ, լավատեսություն պահպանեք: Բարենպաստ օր է լուրջ գործարքների, ստեղծագործական մտահաղացումների համար: Այն նպատակահարմար է նաև ոչ պաշտոնական հանդիպումների, հավաքույթների, միջոցառումների մասնակցելու համար:

Սիրելիի հետ հարաբերությունները ներդաշնակ պահելու համար, փորձեք առավել նրբանկատ և ուշադիր լինել: Ընտանիքում ևս խաղաղ, հանգիստ մթնոլորտ կտիրի, եթե փոխըմբռնման գնաք և չչարաշահեք մտերիմների վստահությունը: Նշանի այն ներկայացուցիչները, ովքեր փնտրում են իրենց երկրորդ կեսին, ստիպված կլինեն փոխել իմիջը:

Կարիճ: Հնարավոր է ստիպված լինեք վերանայել բոլոր ծրագրերը, քանի որ այսօր դրանք կկորցնեն իրենց նշանակությունն ու կարևորությունը: Մի վախեցեք սովորական դարձած հարցերին այլ տեսանկյունից նայել: Այսօր դա միայն ձեր օգտին կլինի:

Երեկոյան կցանկանք շփվել, լավ ժամանակ անցկացնել սիրելիի, ընկերների, երեխաների հետ: Ձեր դրական տրամադրվածությունը կօգնի առողջ մթնոլորտ պահպանել թե’ տանը և թե’ աշխատավայրում: Նշանի միայնակ ներկայացուցիչներին, աստղերը խորհուրդ են տալիս նոր ծանոթություններ հաստատել, հետևել իրենց արտաքին տեսքին և շարժուձևին:

Աղեղնավոր: Այսօր հնարավորություն կընձեռնվի հերթական անգամ ինքնահաստատվելու, սեփական ուժերի նկատատմամբ հավատն և ապագայի հանդեպ լավատեսությունը վերականգնելու համար: Եթե որևէ խնդրով լուրջ անհանգստացած եք, ապա այսօր ճիշտ լուծումներ կգտնեք:

Ընտանեկան վեճերը կարող եք հարթել մտերմիկ զրույցների միջոցով: Արդյունքում ձեզ սիրված և պաշտպանված կզգաք: Նրանք, ովքեր փնտրում են անձնական երջանկություն, կարող են նախաձեռնությունն իրենց ձեռքն առնել և նոր ծանոթություններ հաստատել:

Այծեղջյուր: Այսօր ծագած գրեթե բոլոր խնդիրները ոչ ստանդարտ լուծումներ կպահանջեն: Հրաշալի օր է ստեղծագործական բուռն գործունեություն ծավալելու համար: Նշանի ամենապահպանողական ներկայացուցիչներն անգամ այսօր կցանկանան նոր մոտեցումներ տալ սովորական դարձաձ հարցերին, պատրաստ կլինեն ամեն տեսակ փորձարկումների:

Ստիպված կլինեք կենցաղային հարցերում օգնել մտերիմներին, ինչը կանեք մեծագույն սիրով: Հարազատների հանդեպ հոգատարություն կդրսևորեք: Հրաշալի օր է գնումների համար, կարող եք օրիգինալ նվերներ ընտրել:

Ջրհոս: Այսօր գործնական եք տրամադրված, ինչը կօգնի հաղթահարել բոլոր դժվարությունները, լուծել մի շարք կարևոր խնդիրներ: կարիք չկա բարձրաձայնել ձեր մտահաղացումներն ու ծրագրերը, որոնք դեռ մշակման կարիք ունեն: Այսօր գործընկերների հաջողությունները կստիպեն ձեզ ինքնաքննադատությամբ զբաղվել:

Ընտանիքի անդամները կհիշեցնեն ժամանակին տված ձեր խոստումները, որոնք մոռացության եք մատնել: Նյարդային գերլարվածությունը կարող է անքնության պատճառ դառնալ: Երեկոյան փորձեք թուլանալ և լիցքաթափվել:

Ձկներ: Այսօր դրական տրամադրվածությունը չափազանց կարևոր է: Գործի դրեք հումորի զգացումը, հաջող կատակներ արեք, ավելի աշխույժ եղեք և օրվա ընթացքում ձեզ հրաշալի կզգաք: Աշխատավայրում հնարավոր են որոշ փոփոխություններ, որպեսզի հնարավորինս արագ հարմարվեք դրանց, մի կողմ թողեք ձևականությունները և ստեղծագործական մոտեցում ցուցաբերեք:

Երեկոյան կարող եք հրաշալի ժամանակ անցկացնել ընկերների, նաև սիրելիի ընկերակցությամբ:Նրանք, ովքեր միայնակ են, ռոմանտիկ ժամադրության կպատրաստվեն:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal