Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


20 սխալներ, որոնք զգալիորեն նվազեցնում են էլեկտրական սարքերի օգտագործման ժամկետը

PHOTO

BlogNews-ը գրում է.

Շատ հաճախ լինում է այնպես, որ նոութբուքի կամ սմարթֆոնի գնումից արդեն կես տարի անց այն սկսում է թերի աշխատել։ Եվ դրա մեղավորը հիմնականում հենց մենք ենք, քանի որ չգիտենք բոլոր այն նրբությունները, որոնք օգնում են երկարացնել էլեկտրական սարքերի կյանքը։

BlogNews-ը որոշել է հավաքել 20 խորհուրդներ, որոնց շնորհիվ պլանշետը, նոութբուքը և սմարթֆոնը շատ ավելի երկար կծառայեն Ձեզ։

Մարտկոցի վերալիցքավորում

  • Ժամանակակից լիթիում-իոնային կամ լիթիում-պոլիմերային մարտկոցները հագեցված չեն, այսպես կոչված, «հիշողության էֆեկտով», այդ իսկ պատճառով դրանք պետք է վերալիցքավորել՝ չսպասելով, որ լիցքը հասնի զրոյի։ Դա պետք է անել այն պատճառով, որ ժամանակակից արտադրողները մարտկոցների կյանքը հաշվում են ամբողջական լիցքաթափման ցիկլերով (սովորաբար 400-600 ցիկլ)։
  • Եթե ցանկանում եք երկարեցնել մարտկոցի կյանքը, առավել հաճախ վերալիցքավորեք այն։ Այդպես դուք կավելացնեք լիցքաթափման ցիկլերի քանակը մինչև 1000-1100։
  • Ժամանակակից մարտկոցները չեն փչանում, երբ միացված են մնում հոսանքին՝ ամբողջական լիցք հավաքելուց հետո։ Մարտկոցի մեջ եղած կարգավորիչը կանգնեցնում է հոսանքի ներհոսքը՝ այդ կերպ բացառելով գերլիցքավորման հնարավորությունը։ Մարտկոցը ավելի երկար կծառայի, եթե դրա լիցքը մշտապես պահեք 40% - 80%-ի միջակայքում։
  • Հենց այդ պատճառով էլ բավականին վտանգավոր է էժան մարտկոցներ գնելը, քանի որ դրանցում շատ հաճախ բացակայում է հոսանքի ներհոսքը վերահսկող կարգավորիչը։ Այստեղից ևս մեկ հետևություն՝ պետք չէ վերալիցքավորել սմարթֆոնը չարտոնագրված և էժան լիցքավորվող լարերով։

  • Խուսափեք այդպես կոչված «ուլտրա-արագ» վերալիցքավորող սարքերից, որոնք պնդում են, որ ամբողջովին կվերալիցքավորեն մարտկոցը մեկ ժամից էլ ավելի կարճ ժամկետում։
  • Եվս մեկ իրվաիճակ, որի մասին պետք է իմանալ. եթե սմարթֆոնի վրա կա բավականին մեծ պաշտպանիչ, և դուք ցանկանում եք այն վերալիցքավորել երկար ժամանակով, ապա ավելի լավ է՝ հանեք պաշտպանիչը, որպեսզի մարտկոցը գերտաքացման ռիսկի տակ չլինի։
  • Խորհուրդ է տրվում գոնե երեք ամիսը մեկ անգամ ամբողջովին լիցքաթափել մարտկոցը և միանգամից վերալիցքավորել մինչև 100%։ Այդպես մարտկոցն ավելի լավ կգործի։

Ջերմաստիճանային ռեժիմ

  • Օգտագործման ընթացքում չի կարելի նոութբուքը դնել ծնկներին կամ մահճակալին։ Օդափոխության համակարգը պետք է օդի շրջանառության անխափան ճանապարհ ունենա, որպեսզի սարքը չտաքանա։ Դրա համար հրաշալի են հատուկ տակդիրները, որոնցից շատերը հագեցված են սեփական օդափոխիչով։
  • Լիթիում-իոնային մարտկոցների վատագույն թշնամին տաքությունն է։ Այդ իսկ պատճառով այնպես արեք, որ սարքի վրա չընկնեն արևի ճառագայթները, և մի՛ թողեք այն ջերմություն արտանետող սարքերի մոտ։
  • Ցուրտ վայրից տուն մտնելուց հետո անմիջապես մի միացրեք նոութբուքը։ Պետք է սպասել մոտ մեկ ժամ և նոր միացնել այն։
  • Ցուրտ եղանակին խուսափեք սմարթֆոնը դրսում օգտագործելուց, քանի որ դրա մարտկոցը զգայուն է նաև ցրտի նկատմամբ։

Դիսփլեյ

  • Չի կարելի թույլ տալ, որ արևի ճառագայթներն ընկնեն համակարգչի կամ սմարթֆոնի էկրանին, քանի որ դա բերում է գունային գամայի խավարմանը։
  • Ձեռք մի տվեք նոութբուքի դիսփլեյին, քանի որ դա կարող է մշտական սև կետեր առաջացնել։
  • Նոութբուք փակելիս համոզվեք, որ ոչինչ չեք թողել ստեղնաշարին, քանի որ նույնիսկ ամենափոքր իրերը կարող են վնասել էկրանը։

Հոսանքի տատանումներ

  • Կայծակի ժամանակ պետք է անջատել էլեկտրական սարքերը, քանի որ դրանք կարող են տուժել հոսանքի տատանումներից։
  • Եթե Ձեր բնակության վայրում հաճախ են լինում հոսանքի տատանումներ, ապա դուք պետք է անպայման գնեք հոսանքի պահպանման համակարգ, որպեսզի ապահովեք տեխնիկան։

Մաքրություն

  • Եթե սմարթֆոնը պահում եք պայուսակի հիմնական գրպանում, ապա դրա անցքերում կարող են կուտակվել փոշի և մանր աղբ։
  • Ավելի լավ կլինի, եթե սմարթֆոնը առանձին գրպանում պահեք։
  • Տարին մեկ կամ երկու անգամ պետք է մաքրել նոութբուքը, քանի որ այնտեղ փոշի է կուտակվում։ Եթե համակարգչի հովացման համակարգը աղմկում է, ապա պետք է անհապաղ մաքրել այն։
  • Եթե չգիտեք, թե ինչպես մաքրել սարքերը ինքնուրույն, ապա տարեք դրանք հատուկ սպասարկման կենտրոններ։
ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023