Արյան մեջ խոլեստերինի մակարդակը կարգավորող լավագույն մթերքները
ԼԱՅՖՅուրաքանչյուրն էլ կարող է իջեցնել արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակը` առանց դեղորայքին միջոցների օգնությանն դիմելու, և այդ ամենի հետ մեկտեղ ազատվել սրտի և արյան անոթների հիվանդությունների զարգացման ավելորդ ռիսկից: Այդ ամենի համար անհրաժեշտ է ընդհամենը մի փոքր գիտելիք և համբերություն:
Բժշկության մեջ վաղուց արդեն հայտնի են այն սննդամթերքները, որոնք կարող են կարգավորել այրան մեջ խոլեստերինի մակարդակը:
Նրանց թվում են սոյայի սպիտակուցները(տոֆու), ընկույզը (հունական և գետնանուշ), բջջանյութով հարուստ բանջարեղենները, մրգերը, հացահատիկային մթերքներն ու ֆիտոստերոլները:
Տորոնտոյի համալասարանի մասնագետների իրականացրած նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ կես տարվա ընթացքում այս մթերքների կանոնավոր օգտագործումը զգալիորեն իջեցնում է «վատ» խոլեստերինի մակարդակն ու բարձրացնում «լավ» խոլեստերինի մակարդակը: