Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Դաշինքների Տըրնդեզ

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Փետրվարի 13-ին  հայաստանյան հասարակությունը նշում էր Տըրնդեզը, հետաքրքիր զուգատիպությամբ այդ օրը քաղաքական դաշտում ևս տըրնդեզյան անցուդարձեր էին, ձևավորվում ու կազմալուծվում էին նախընտրական դաշինքներ։

Մասնավորապես Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը ստորագրեցին նախընտրական դաշինքի հուշագիրը, մյուս կողմից այս դաշինք դեռ չմտած, այս դաշինքից դուրս եկան  Վիկտոր Դալլաքյանը, Արամ Զավենի Սարգսյանն ու Պարույր Հայրիկյանը իրենց կուսակցություններով։

Նախընտրական այս շրջանում քաղաքական դաշինքների պրակտիկան ընդհանուր առմամաբ կարող էր նորմալ և տրամաբանական ընկալվել, եթե  այդպիսի  դաշինքների մեջ չմիավորվեին լիովին տարասեռ քաղաքական ուժեր։ Բացի այս պարզվում է, որ մինչ դաշինքի վերջնական ձևավորումը քաղաքական դաշինիքի շուրջ բանակցությունները հիմնական սահմանափակվել էին ցուցակի կազմման խնդիրներով և խոսակցություններով։ Այս մասին հայտարարեց Պարույր Հայրիկյանը։  Մյուս կողմից Վիկտոր Դալլաքյանն իր հայտարարությամբ բացահայտեց, որ յաս ընթացքում տեղի են ունեցել ստվերային և լոբբինգային գործընթացներ՝ կրկին ցուցակի ձևավորման հարցով։

Դալլաքյանը նշել էր, որ դաշինքի ձևավորման գործում ակտիվ դերակատարություն է ոնեցել Սամվել Բաբայանը։

Թե ինչ այլ ստվերային գործընթացներ են տեղի ունեցել այս դաշինքի շուրջ ամենայն հավանականությամբ պարզ կդառնա առաջիկայում, սակայն այս դաշինքն արդեն իսկ մի շարք հարցեր է առաջադրում։ Եթե այս շրջանում մի շարք քաղաքական ուժեր հավակնելով դերակատարություն ստանձնել երկրի քաղաքական կյանքում, մեծ դժվարությամբ են ընդհանուր հայտարարի գալիս դաշինքի ցուցակի շուրջ, ապա հարց է առաջանում, թե նրանք ինչ ծրագրով և ինչ տեսլկանով են տանելու նախընտրական քարոզարշավ և որ ամենակարևորն է, ինչպես են պատկերացնում իրենց գործունեությունը խորհրդարանում։

Պետք է խոստովանել, որ արդեն իսկ այս շրջանում ակնհայտ է, որ մենք գործ ունենք չափազանց արհեստականորեն ստեղծված քաղաքական միավորման հետ, որը ապագան մեղմ ասած շատ անորոշ է։

Բացի այս հուշագիրն ստորագրելուց հետո ընդդիմադիրի դերում է հայտնվում Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որն արդեն խոսում է երկրում քաղբանտարկյալների առկայության մասին։

Արդյոք Օհանյանին կհաջողվի ապացուցել իր ընդդիմադիր լինելը և արդյոք նա կարող է հստակ և հրապարակային կերպով ներկայացնել հայաստանյան հասարկությանը տարիներ շարունակ վարչակարգի առանցքայի գործիչներից մեկը լինելու իր շարժառիթները, դժվար է ասել։  Մյուս կողմից Դալլաքյանի հայտարարաությունից հետո պարզ է դառնում, որ այս դաշինքի երևացող ուժերի ետևում կան նաև այլ շրջանակներ, ինչն արդեն իսկ ստվերում է դաշինքի գործունեությունն ու պագան, քանի որ ակնհայտորեն վերջինս ղեկավարվում է բոլորովին այլ ուժային կենտրոններից։ Թե ինչ հետևանք կունենա այս հանգամանքը դաշինքի համար, պարզ կդառնա արդեն ապրիլի 2-ին։

Աղասի Մարգարյան

PressMedia.am վերլուծաբան

Անհայտ ծագման ինքնակոչների խմբավորում է ձևավորվել Շիրակի մարզում. պատգամավորն ահազանգում է Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը չի քննարկվի. Ստանոն՝ ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման մասին Հայաստանն ու Հնդկաստանը կընդլայնեն համագործակցությունը կինոարտադրության և տեխնոլոգիական բնագավառում «National Geographic»-ը ներկայացրել է Հայաստանում գինու մշակույթը Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխության Ոսկու գինն աճել է Փաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են Նավթի գներն աճել են Արցախից տեղահանված շուրջ 11 հազար մարդ է արտագաղթել Հայաստանից․ Գեղամ Ստեփանյան Մտքովս նույնիսկ չի անցել, որ վերջին անգամ եմ տեսնում Գագիկին․ երջանիկ տարիներից մնացին միայն քաղցր հուշեր Միջազգային պահանջ է՝ սահմանի որոշման ցանկացած գործընթաց որևէ ուժ չունի, եթե մարդկանց բնականոն կյանքը խաթարվում է. Թաթոյան Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրիԱլիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը «Ավտովազ»-ը սկսել է Lada-ի արտադրությունն Ադրբեջանում Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան Տաջիկստանում 9 մարդ է ձերբակալվել Crocus City Hall-ի գործով Ինչո՞ւ երեկ չհրապարակվեց Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ հարցազրույցը․ AzTV-ի պարզաբանումը Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան Գերիների վերադարձը պետք է յուրաքանչյուր հայի աշխատանքի հիմքում լինի. Սեյրան Օհանյան Արտակարգ դեպք՝ Երևանում. BMW-ն հայտնվել է CPS բենզալցակայանի մոտակա տարածքում Մասնագիտությունը պահանջված և արդիական կլինի, քանի դեռ կլինի հանքարդյունաբերությունը. ԶՊՄԿ Հունաստանում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կարևոր․ կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից ո՞ր բանկերի քարտապաններն են կարող օգտվել «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԱպրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները Ջուր չի լինի Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Մարտի 29-ի եղանակային կանխատեսումները Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ ԵրևանումԶատիկին հաջորդող մեռելոցն աշխատանքայի՞ն կլինի, թե՞ ոչ Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Պուտինը զարմացած էր, որ Փաշինյանը ԼՂ-ն Պրահայում ճանաչել է Ադրբեջանի մաս. Լավրով Այսօր Ավագ Ուրբաթ է՝ Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրը Ռուսաստանի ՊՆ-ն հայտնում է ուկրաինական 15 հրթիռ խոցելու մասին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Վրաստանի պատվիրակությունը շրջել է Հայաստանի պատմության թանգարանովՀՀ-ն սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, մինչև հասկանաք, թե այդ կազմակերպությունը կա՞, չկա՞, գործո՞ւմ է․ ԱԺ նախագահԱլիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) Քանի՞ մարդ է թունավորվել ՀայաստանումՄԱԿ-ի դատարանը Իսրայելին պարտավորեցրել է Գազա օգնություն հասցնելու միջոցներ ձեռնարկել Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներ