Yerevan, 28.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Աստղագուշակ՝ փետրվարի 15-ի համար

LIFE

Խոյ: Որոշ գործերում հաջողություններ կունենաք: Ինչ վերաբերում է առավել կարևոր հարցերին, ավաղ, աստղերն այսօր ձեզ չեն հովանավորում: Օրը նպատակահարմար չէ լայնածավալ նախագծերի շուրջ  աշխատելու, մի շարք սկզբունքային հարցեր քննարկելու համար: Հնարավոր է որոշակի գումարային շահույթ:

Նոր ծանոթների հետ հարաբերությունները կլարվեն: Լեզու չեք գտնի նաև նրանց հետ, ում  հետ ձեր շփումները  ձևական բնույթ են կրում: Հարազատները չափազանց խստապահանջ կլինեն: Օրվա երկրորդ կեսին ինքնազգացողոությունը կարող է փոքր-ինչ վատանալ:

Ցուլ: Դրական միտումների ազդեցությունը մեծ է: Բարեհաջող օր է սպասվում: Գործնական բազմաթիվ հնարավորություններ կստեղծվեն, կհանդիպեք մարդկանց, ում շնորհիվ կիրականացնեք ձեր մտահաղացումները: Այսօր շատ կարևոր է չշտապել: Հապճեպ կայացրած որոշումները սխալների կհանգեցնեն, իսկ հետագայում դրանց շտկումը շատ ժամանակ կպահանջի:

Սիրային հարցերում աստղերն այսօր ձեր կողմից են: Հնարավորություն կունենաք հաշտեցնել նախկինում գժտված հարազատներին, վերականգնել ընդհատված  որոշ հարաբերություններ:

Երկվորյակ: Դրական միտումների ազդեցությունը շատ մեծ է: Այսօր հաջողությունն  ամենուր կուղեկցի ձեզ: Նոր հորիզոններ կբացվեն: Բարեհաջող օր է աշխատանքը փոխելու ձեր ծրագրերի քննարկման, ինչպես նաև նոր գործընկերների հետ համագործակցության համար: Ֆինանսական հարցերում պատկերը,միանշանակ,  կգոհացնի:

Անձնական կյանքում ևս ամեն բան լավ է: Կիրականանան վաղեմի ցանկություններն ու գաղտնի երազանքները: Ճիշտ կվարվեք, եթե նախաձեռնությունը ձեր ձեռքն առնեք: Հրաշալի օր է զգացմունքները խոստովանելու, սիրելիի հետ անկեղծ զրույց ունենալու համար:

Խեցգետին: Այսօր ձեր օրն է, ամեն ինչ կստացվի, իսկ  որոշ գործեր պարզապես հիանալի ընթացք կստանան: Շատ կարևոր է զբաղվել այն ամենով, ինչը հոգեհարազատ է, հակառակ դեպքում ձախողման վտանգը մեծ է: Իրենց մասին կհիշեցնեն մարդիկ, ում հետ նախկինում արդյունավետ համագործակցել եք, հավատացեք, ձեր համատեղ աշխատանքը կրկին անգամ արգասաբեր կլինի:

Տրամադրությունը կփչացնեն մանր խնդիրները, որոնք օրվա մեջ շատ կլինեն: Թեև կփորձեք արտաքին հանգստություն պահպանել, ձեր վրդովմունքը  հարազատների աչքից չի վրիպի: Ցանկանալով պարզել, թե բանն ինչում է, նրանք ավելի կբարդացնեն իրավիճակը:

Առյուծ: Օրվա առաջին կեսին առավել զգուշավոր եղեք: Հնարավորինս խուսափեք կարևոր ֆինանսական հարցեր լուծելուց: Աշխատեք խոշոր կանխիկ գումար ձեզ մոտ չունենալ: Սխալներ գործելուց  խուսափել կհաջողվի միայն նրանց, ովքեր կհետևեն փորձառու գործընկերների ու հարազատների խորհուրդներին:

Օրվա մնացած մասը բավականին  հանգիստ կանցնի, քանզի դրական միտումների ազդեցությունը կմեծանա: Այսօր կարող եք ապավինել մտերիմների փոխըմբռնմանն ու աջակցությանը: Մասնակցեք հանրային միջոցառումների, դրանք կօգնեն ձեզ չձանձրանալ:

Կույս: Առավել դժվար է նրանց համար, ովքեր այսօր կազմած բազում ծրագրեր ունեն: Անգամ ամենապարզ հարցերը շատ ժամանակ կխլեն: Նրանք, ում հետ հանդիպում ունեք, կուշանան: Ճշտապահությամբ դուք ևս այսօր չեք փայլի: Փորձեք չհուզվել և անտեղի խուճապի չմատնվել: Միևնույն է, շուտով, կիրակնացնեք ձեր բոլոր մտահաղացումները:

Օրվա մեջ նյարդերը տեղի կտան, կփչացնեք թե՛ ձեր և թե՛ մտերիմների տրամադրությունը: Հանդիպումը, որին շատ երկար եք սպասել՝ կհիասթափեցնի: Սիրային ժամադրությունները ցանկալի է հետաձգել:

Կշեռք: Հաջողությունները հեշտությամբ չեն տրվում, սակայն,  ջանքեր չխնայելու դեպքում, կստանաք այն ամենն, ինչ ուզում եք: Այսօր հնարավորություն կընձեռնվի լավ տպավորություն թողնել այն մարդկանց վրա, ովքեր կօգնեն մասնագիտության մեջ կայանալու,նաև ձեր եկամուտը մեծացնելու հարցերում:

Անձնական հարաբերություններում դրական միտումների ազդեցությունը մեծ կլինի: Հնարավոր են դրական, նշանակալի փոփոխություններ: Ուշադիր եղեք  ձեր ներքին ձայնին, ասօր այն ձեզ չի խաբի: Հրաշալի օր է իմիջի փոփոխման հարցերով զբաղվելու համար:

Կարիճ: Օրվա առաջին կեսին որոշ խճճված հարցեր կնյարդայնացնեն: Ավելի ուշ ձեզ կհաջողվի կարգավորել այդ ամենը, և իրավիճակը կհարթվի: Զգոն եղեք այն մարդկանց հետ, որոնցից է կախված ձեր կարիերայի հետագա զարգացումը: Անտեղի ասված խոսքը  կարող է լուրջ վեճերի առիթ դառնալ: Ֆինանսական խնդիրները կլուծվեն օրվա երկրորդ կեսին:

Անձնական հարցերում  ներդաշնակ մթնոլորտ է: Մտերիմների հետ լավ ժամանակ կանցկացնեք: Հնարավոր են նոր ծանոթություններ, որոնք, մոտ ապագայում, կարող են շատ ռոմանտիկ շարունակություն ունենալ:

Աղեղնավոր: Բոլոր կարևոր գործերը ցանկալի է ծրագրել օրվա առաջին կեսին, քանզի, հենց այդ ժամանակ, ձեր աշխատունակությունը բարձր կլինի: Այսօր ոչինչ և ոչ ոք չեն խանգարի ձեզ կենտրոնանալ: Ժամանակ առ ժամանակ լիցքաթափվելու, զվարճանալու ցանկություն կունենաք, օրվա երկրորդ  կեսին կարող եք ձեզ նման շռայլություն թույլ տալ:

Հաճելի տեղեկություններ կստանաք: Հնարավոր է հանդիպեք նրան, ում վերջին շրջանում շատ եք կարոտել: Ընտանիք կազմած Աղեղնավորներին կհաջողվի հարթել տարաձայնությունները և հաճելի ժամանակ անցկացնել մտերիմների հետ:

Այծեղջյուր: Դժվարություններ անխոս կլինեն, բայց հավատացեք, որ՝ հաղթահարելի: Աջակցության պակաս չեք զգա: Ցանկացած իրավիճակում ձեզ օգնության ձեռք կմեկնեն: Մի կողմ դրեք բոլոր կասկածները,  դեն նետեք մռայլ մտքերը և գործի անցեք: Կարող եք խոշոր գնումներ անել, ինչպես նաև որոշումներ կայացնել լուրջ ներդրումներ կատարելու շուրջ:

Սիրային ժամադրությունների համար բարենպաստ օր է: Կհաջողվի շահել ձեզ դուր եկած մարդու համակրանքը: Մտերիմների կողմից հնարավոր են հաճելի անակնկալներ, անսպասելի նվերներ: Դուք ևս առիթը բաց չեք թողնի սիրելիներին ուրախացնելու համար:

Ջրհոս: Այսօր որքան քիչ ռիսկի դիմեք, այնքան ավելի լավ : Զերծ մնացեք արկածախնդրությունից, փորձեք քայլել միայն ձեզ ծանոթ ճանապարհով: Ցանկացած դժվարության դեպքում դիմեք ընկերներին, կամ  հարազատներին: Վերջիններս, ձեզ օգնելու հարցում, միշտ են պատրաստակամ:

Հրաշալի օր է ռոմանտիկ ճամփորդություններ ծրագրելու համար: Ցանկացած փոփոխություն  դրական կազդի տրամադրության վրա: Նոր մտահաղացումներ կծնվեն, որոնք կարող եք իրագործել սիրելիի հետ համտեղ: Նպատակահարմար օր է  անշարժ գույքի հետ կապված հարցեր  քննարկելու համար:

Ձկներ: Բոլոր առումներով բարեհահաջող օր է: Աշխատանքում հեշտությամբ հաջողությունների կհասնեք , արագ կկողմնորոշվեք ճիշտ որոշումներ կայացնելու հարցում: Թշնամիները կջանան ամեն կերպ թաքցնել նախանձը:  Բարեբախտաբար, ձեզ վնասելու փորձեր չեն անի: Հնարավոր են  հետաքրքիր գործնական առաջարկներ:

Ոչ բոլոր Ձկներին է հաջողվում ժամանակ տրամադրել մտերիմներին: Այսօր աշխատեք թուլանալ և հաճելի պահեր վայելել: Երեխաների հետ հնարավորինս շատ զբաղվեք և հիշեք, նրանք միշտ ձեր ուշադրության ու աջակցության կարիքն ունեն:

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia