Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ո՞ր ամսին է ծնվել կինը. պատասխանը կհուշի բնավորության մասին

LIFE

Հաճախ է պատահում, որ նույն ամսին ծնված կանանց բնավորությունները նման են։ Marketium.ru կայքը ներկայացրել է, թե ինչ ընդհանրություններ ունեն կանայք, ովքեր նույն ամսին են ծնվել։

1. Հունվար։ Շատ հավակնոտ են, միևնույն ժամանակ՝ լուրջ և պահպանողական։ Կարող են քննդատող լինել, բայց չեն սիրում խոսել իրենց զգացմունքների մասին։ Իրենց մոտ թողնում են միայն իրենց ինտելեկտուալ մակարդակին համապատասխան և նման հայացքներ ունեցող անձանց։

2. Փետրվար։ Ռոմանտիկ են, հարկավոր է շատ համբերատար լինել նրանց հետ շփվելիս։ Տրամադրության հաճախակի փոփոխության պատճառով ոչ բոլորը կարող են հասկանալ նրանց։ Աբստրակտ մտածողություն ունեն։

3. Մարտ։ Նրանց հատուկ է հմայքը։ Հավատարիմ և նվիրված մարդիկ են, ովքեր դժվարությամբ են սիրահարվում։ Կարող են նուրբ և հրաշալի լինել այնքան ժամանակ, քանի դեռ չեք նեղացրել։ Ամեն դեպքում, մարտին ծնված կնոջ հետ ապրելն իսկական հաճույք է։

4. Ապրիլ։ Սովորաբար այս ամսին ծնվում են աղջիկներ, ովքեր կարող են հեշտությամբ հարաբերություններ կառուցել ցանկացած մարդու հետ։ Միևնույն ժամանակ, դիվանագետի կարողություններով են օժտված։ Ճիշտ է, նրանք բավական խանդոտ են, և, եթե կորցրել եք վստահությունը, ավելի լավ է ինքնուրույն հեռանալ։ Միևնույն ժամանակ, ապրիլին ծնված կանայք կարող են ձեզ դարձնել աշխարհում ամենաերջանիկը։ Նրանք բացվում են այն բոլոր մարդկանց առաջ, ովքեր կարողանում են շահել վստահությունը։

5. Մայիս։ Այս ամսին ծնված կանանց բնավորությանը հատուկ է հավատարմությունը սկզբունքներին։ Գրավիչ են, բայց հաճախ ծանր բնավորություն են ունենում, իսկ հարվածի տակ ընկնում են այն տղամարդիկ, ովքեր սիրահարվում են նրանց։ Եթե հանդիպել եք մայիսին ծնված կնոջ, նրան երբեք չեք մոռանա։

6. Հունիս։ Հետաքրքրասեր են, շփվող, ստեղծագործ։ Նրանց խնդիրն այն է, որ նախ՝ խոսում են, հետո՝ մտածում։ Բայց կգերադասեն ճշմարտությունն ասել՝ նայելով աչքերին, և ոչ թե մարդու ետևից։ Ի դեպ, հարկավոր է զգուշանալ նրանցից. տղամարդիկ հեշտությամբ կարող են խաղալիք դառնալ նրանց ձեռքին։

7. Հուլիս։ Ազնիվ, գեղեցիկ, հեքիաթային և շատ խելացի կանայք են։ Կոնֆլիկտներ չեն սիրում և ազնիվ են բոլորի հետ։ Բայց հավետ կկորցնեք նրանց, եթե թեկուզ մեկ անգամ ստեք։

8. Օգոստոս։ Այս կանանց բնավորությանը հատուկ է էգոիզմի և մեծ սրտի համակցությունը։ Պետք չէ վիճել նրա հետ. վաղ թե ուշ նա կհաղթի։ Հումորի հրաշալի զգացում ունեն, բայց տանել չեն կարողանում ծաղրն իրենց նկատմամբ։ Եթե այդպես եք վարվել օգոստոսին ծնված կանանց հետ, չեք կարող իմանալ, թե որտեղից կստանաք պատասխանը։

9. Սեպտեմբեր։ Այս ամսին ծնված կանանց հատուկ է բարությունը, կարգուկանոնը։ Երբեք չեն ներում դավաճաններին։ Եթե ցավեցնեք նրանց, վստահ եղեք, որ նրանք կփորձեն վրեժ լուծել։ Գնահատում են երկարատև հարաբերությունները։ Միևնույն ժամանակ, բարձր պահանջներ ունեն զուգընկերոջ համար։

10. Հոկտեմբեր։ Ուժեղ բնավորություն ունեն, խելացի են, փակ հասարակության առաջ։ Ոչ բոլորի առաջ և ոչ միշտ են բացում իրենց սիրտը։

11. Նոյեմբեր։ Մի քայլ առաջ են բոլորից և հեշտությամբ ճանաչում են մարդկանց։ Երբեք պետք չէ հարցնել նրանց կարծիքը, եթե պատրաստ չեք լսել ճշմարտությունը։

12. Դեկտեմբեր։ Դեկտեմբեր ամսին ծնվում են անհամբեր, բայց հաջողակ կանայք։ Միշտ կարողանում են ջրից չոր դուրս գալու ճանապարհ գտնել։ Կարողանում են բարձրացնել տրամադրությունը, բաց սիրտ ունեն։ Կյանքը մեկ անգամ չէ, որ վիրավորում է նրանց, բայց արդյունքում այս կանայք ստանում են այն, ինչ ցանկանում էին։

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal