Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Իմ կայուն և մշտական ոգեշնչման աղբյուրն ընտանիքս է». բլից հարցեր՝ Լուիզա Ղամբարյանի հետ

ԼԱՅՖ

Exclusive

Past.am-ի բլից հարցերի թիրախում այս անգամ սիրված դերասանուհի Լուիզա Ղամբարյանն է:

 
- Ձեր օրն սկսվում է...
 
- Դստերս առավոտյան դպրոց տանելով:
 
- Ո՞վ կամ ի՞նչն է Ձեր ոգեշնչման աղբյուրը:
 
- Կյանքի տարբեր իրավիճակներում տարբեր մարդիկ և տարբեր երևույթներ կարող են լինել ոգեշնչման աղբյուր: Բայց իմ կայուն և մշտական ոգեշնչման աղբյուրն ընտանիքս է:
 
Картинки по запросу
 
- Գեղեցիկը Ձեզ համար...
 
- Բնության մեջ է:
 
- Ու՞մ եք դիմում, երբ հուսահատ եք:
 
- Ինքս ինձ:
 
- Կյանքում երբեք չեք ների...
 
- Կփորձեմ չառանձնացնել որևէ բան, կփորձեմ ներել ամեն դեպքում:
 
- Ձեր ամենամեծ հիասթափությունը...
 
- Ես չունեմ այդպիսի մեծ և միակ, առանցքային ճակատագրական հիասթափություն: Իմ կյանքում ամեն ինչ շատ սահուն է ընթացել, և՛ հաջողությունները, և՛ անհաջողությունները, և՛ մարդկային տարբեր տեսակների ճանաչումը, կյանքում մեծ հիասթափություն չեմ ապրել:
 
- Մի բան, որի համար շատ եք փոշմանել:
 
- Այդպիսին նույնպես չեմ կարող առանձնացնել:
 
- Ձեր կյանքի ամենառոմանտիկ հանդիպումը...
 
- Դրա մասին ես կլռեմ:
 
 
- Երբ բարկացած եք...
 
- Փորձում եմ արագ ի մի բերել ինձ, գտնել բարկանալու պատճառը և վերացնել այն: Փորձում եմ հնարավորինս արագ և սթափ պատասխան տալ այդ ամենին և դուրս գալ ստեղծված իրավիճակից:
 
- Ձեզ հասկանալու համար դիմացինը պետք է...
 
- Ուղղակի ցանկություն ունենա՝ ինձ հասկանալու: Ինձ հասկանալը շատ դժվար չէ:
 
- Եթե լինեիք ամենազոր...
 
- Այնպես կանեի, որ մարդիկ շատ երկար տարիներ ապրեին երիտասարդ, ծաղկուն տարիքում և ավելի կարճ տևեր ծերությունը:
 
- Հայրենիքը Ձեզ համար...
 
- Իմ գոյության, իմ հայ լինելու ամենամեծ հպարտությունն է: Ես հպարտանում եմ իմ հայրենիքով:
 
- Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը...
 
- Իհարկե, ես կպատասխանեմ՝ որպես ամենահասարակ, ամենաերջանիկ ու բավարարված կին. դա իմ ընտանիքն է:
 
- Ամենաշատը երազում եք...
 
- Դստերս տեսնել երջանիկ:
 
 
- Երբեք չեք փորձի...
 
- Շատ բաներ:
 
- Մարդ, ով ինչ-որ առումով փոխել է Ձեզ...
 
- Այդպիսիք նույնպես շատերն են եղել իմ կյանքի տարբեր ժամանակահատվածներում: Ես մշտապես գնահատում ու գիտակցում եմ այդ մարդկանց կատարած դերը, կարևորությունն ու առաքելությունն իմ կյանքում: Դրանք իմ ծնողներն են, իմ ուսուցիչները, իմ սիրելի մարդիկ: 
 
- Աշխարհի լավագույն վայրը Ձեզ համար...
 
- Իմ անկյունն է:
 
 
- Տանել չեք կարողանում, երբ...
 
- Ստում են:
 
- Միշտ վախեցել եք...
 
- Չհասցնելուց:
 
- Մի բառով բնորոշեք ինքներդ Ձեզ:
 
- Պայծառ տեսակ:
 
- Տարվա ո՞ր եղանակի հետ եք Ձեզ ասոցացնում:
 
- Բոլոր եղանակներն էլ իմ մեջ կան:
 
-Իր, որ միշտ Ձեզ հետ է:
 
- Հեռախոս, դրամապանակ:
 
- Երջանկության՝ Ձեր բանաձևը...
 
- Կարողանալ ապրել և ձգտել կատարյալին:
 
 
- Վերջին անգամ ե՞րբ եք արտասվել:
 
- Շաբաթ օրը՝ ներկայացման ժամանակ:
 
- Այս պահին կուզենայիք...
 
- Ձյունը դադարեր:
 
- Կյանքում Ձեր գերագույն նպատակը...
 
- Ապրել իմ հայրենիքում, ապրել երջանիկ, խաղաղ երկրում և իմ ընտանեկան երջանկության մեջ:
 
- Ուրիշ ի՞նչ հարցի կցանկանայիք պատասխանել, որը չհնչեց:
 
- Այս պահին բոլոր հարցերն ինձ հետաքրքիր էին, և չկա մի այնպիսի հարց, որը կուզենայի՝ հնչեցվեր և ես պատասխանեի:
 
- Եվ վերջում...
 
- Եվ վերջում՝ սեր:
 
Մարիամ Նալբանդյան
 
Բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ Կարևոր է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև բախում չլինի. Շոլց Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր«Քո բոլոր ընկերները սա են նայում, Արփի ջան»․ Աննա Հակոբյանը՝ «Նիկո՛լ, ցեղասպան» վանկարկումների մասինԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Բայդենն ապրիլքսանչորսյան ուղերձում կրկին կիրառել է «ցեղասպանություն» եզրույթը Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին Ֆինլանդիայի նախագահը նշել է պատերազմից խուսափելու լավագույն միջոցը Ռուս-թուրքական «օդային պատերազմ»․ ի՞նչ է պնդում Turkish Airlines-ըԲաքվի թիվ 153 դպրոցում հրդեհ է եղել (տեսանյութ) Ողբերգական դեպք. Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. մահացածի տղան տարիներ առաջ սպանվել էր «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ կայցելի օկուպացված Արցախ Օկուպացված Բերձորում իջեցվել է Ռուսաստանի դրոշը Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին Ուկրաինական անօդաչուները գրոհել են Սմոլենսկի վառելիքաէներգետիկ օբյեկտները «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումՍերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան ԱվինյանԻրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Մատենադարանում այժմ պահվում է Հայոց ցեղասպանության ժամանակ Վասպուրականից տեղափոխված ավելի քան 1470 ձեռագիր Առաջ աչքերիս մեջ կյանք կար. Իրինա Այվազյանի գրառումը Գևորգ Մկրտչյանի հարսանիքի օրը 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Հյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Գազ չի լինի Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանՍա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Գյումրիում հրդեհի բռնկմամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ․ նա հոսպիտալացվել է Սենատը հաստատել է Ուկրաինային և Իսրայելին բազմամիլիարդանոց օգնության հատկացումը. Բայդենն այսօր կստորագրի օրինագիծը Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը, մեր Ավետյաց երկիրը. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ավետի քրոջ հուզիչ գրառումը՝ եղբոր հետ կատարված դեպքի մասին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր 24 ժամ ջուր չի լինելուԱռեղծվածային դեպք՝ Գեղարքունիքում. Նորատուսի գերեզմաններում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհ