Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Իմ բախտը շատ է բերել կնոջս հարցում». Դավիթ Թադևոսյանը՝ կնոջ, որդու և աղջիկ ունենալու ցանկության մասին

PHOTO

Tert.am Life-ը գրում է.

Դերասան Դավիթ Թադևոսյանն ու դերասանուհի Աստղիկ Խաչատրյանը մի քանի տարի է՝ ամուսնացած են: Նրանց փոքրիկը՝ Արեգը, արդեն 5 տարեկան է: Tert.am Life-ը զույգի հետ խոսել է ընտանեկան կյանքի, Արեգի հետ հարաբերությունների, ընտանիքի համալրման մասին:

-Դավիթ, գործունեությունդ ընդլայնելը ենթադրում է, որ պետք է ավելի շատ բացակայես տանից: Աստղիկի բողոքները շա՞տ են:

Դավիթ - Երբեմն, բայց իմ բախտը շատ է բերել կնոջս հարցում: Նա ինձ հասկանում և ըմբռնումով է մոտենում: Նախ՝ ինքն էլ է մասնագիտությամբ դերասանուհի, երկրորդ՝ ինձ շատ է սիրում:

Աստղիկ  - Հիմա ավելի դժվար է, որովհետև Արեգս մեծացել է, հարցերն ավելի շատ են, ավելի շատ է ուզում շփվել հոր հետ: Ավելի շատ ինքն է ինձ ճնշում: Ես կարող եմ հասկանալ, որ Դավոն աշխատում է, բայց երեխային դժվար է բացատրել, որ պապան այսօր ուշ է գալու: Ասում է՝ բա ես բարի գիշեր չասե՞մ պապային: Նման դեպքերում զանգում ենք: Բացի այն, որ իմ պահանջն է շատ դեպի Դավիթը, նաև Արեգին պետք է սկսեմ համոզել, բացատրել, որ պապային այդքան շատ պահանջներ  չներկայացնի: Իմ պատասխանատվությունն ավելի շատ է:

-Դավիթ, երբ աշխատանքից հետո հոգնած գնում ես տուն, հասցնո՞ւմ ես խաղալ երեխայի հետ, թե՞ դա էլ է Աստղիկն անում:

Դավիթ - Լինում են դեպքեր, երբ շատ հոգնած եմ գալիս, սակայն փորձում եմ լրացնել այդ բացը: Երբ շուտ եմ գալիս, անպայման խաղում ենք մինչև իր քնելը: Ես էլ եմ շատ կարոտում իրեն: Ինձ համար էլ է բարդ:

-Ունե՞ք համատեղ սիրելի զբաղմունքներ:

Դավիթ - Երկուսս էլ շատ ենք սիրում համակարգչային խաղեր: Ես փորձում եմ իր ուզածով անել, եթե ցանկանում է դրսում ֆուտբոլ խաղանք, դա եմ կազմակերպում, ուզում է գնալ կենդանաբանական այգի, դա ենք անում: Հիմնականում իր սրտով ենք շարժվում:

-Խիստ չե՞ք:

Աստղիկ - Խստություն կա, բայց ոչինչ ուղղակի չենք արգելում, բացատրում ենք՝ ինչու ոչ: Չենք ասում՝ չի կարելի ու  վերջ:

-Ո՞վ է ավելի խիստ:

Դավիթ – Մեկս մյուսիս լրացնում ենք: Եթե պետք է մաման ջղայնանա, նա է ջղայնանում, եթե պապան, ես:

Աստղիկ - Նաև մեկս մյուսին հանդարտեցնում ենք, որպեսզի չափը չանցնենք: Մեզ մոտ չկա այն երևույթը, որ ասեմ՝ պապային կասեմ, ինքը վախենա:

-Երեխան ո՞ւմ հետ է ավելի կապված:

Աստղիկ – Ինձ հետ, որովհետև ինձ հետ շփումն ավելի շատ է: Դավթի աշխատանքն էլ կարգավորված գրաֆիկով չէ, որ երեկոյան գա տուն ու ժամանակը երեխային տրամադրի:

-Ամուսնությունից հետո ձեր կյանքը շա՞տ է փոխվել:

Աստղիկ – Ինչպես, երևի թե, բոլոր զույգերի մոտ, ամուսնությունից առաջ ավելի երկար ժամանակն էինք տրամադրում իրար: Դա բնական է, չկա պարտավորվածություն, ավելի շատ աշխատելու պատասխանատվություն: Սակայն ամուսնությունից հետո մտնում եք մի փուլ, որը հետաքրքիր է թե´ իր բարդություններով, թե´ պատասխանատվությամբ: Հետաքրքիր է՝ մինչև բալիկի ծնվելը միասին ապրելը կամ երբ երկուսով ինչ-որ բաներ եք մտածում երեխայի համար: Մի ուրիշ փուլ ես մտնում, որը պակաս հետաքրքիր չէ:

Դավիթ –Կյանքը դեպի լավն է փոխվում: Իմ կարծիքով՝ լավ է, երբ մարդիկ սկսում են կենցաղում շփվել իրար հետ: Եթե կենցաղով ապրելով թույլ չես տալիս, որ կենցաղը գերիշխի, արդեն լավ է:

-Իսկ որո՞նք են բարդ փուլերը:

Դավիթ – Երբ մենակ ես ապրում, դու ես քո գլխի տերը: Հետո ևս մեկ մարդու պատասխանատվություն ես վերցնում, հետո՝ երկրորդի, երրորդի:

-Աստղիկը մեր նախորդ զրույցում ասել էր, որ ուզում է աղջիկ ունենալ, իսկ դո՞ւ:

Դավիթ - Արդեն ես էլ եմ ուզում:

Աստղիկ - Համոզել եմ:)  Սակայն հատուկ չենք պլանավորում կրկին երեխա ունենալ: Ինչպես Աստված կկամենա, այնպես էլ կլինի:

-Զրույցի ընթացքում հաճախ եք նույն բանն ասում, իրար լրացնում: Ի սկզբանե, նմա՞ն եք եղել, թե՞ ընթացքում եք նմանվել:

Աստղիկ - Ի սկզբանե իրար նման ենք եղել: Դա ունի իր հեշտ և դժվար կողմերը: Դժվար է, երբ ինչ-որ բան ես անում, ու ինքը գիտի քո հաջորդ քայլը, միաժամանակ, հեշտ է, քանի որ ժամանակ չես ծախսում բացատրությունների վրա: Գիտես, որ նույնիսկ կես բառից հասկանում է քեզ:

-Հարաբերությունների մեջ ո՞վ է ավելի զիջող:

Աստղիկ - Երկուսս էլ շատ համառ ենք: Դժվար ենք զիջման գնում:

Դավիթ – Մեկ է, ես եմ զիջում (ծիծաղում է):

Աստղիկ – Իրականում պահից է կախված: Եթե գիտակցում ենք սխալը, պրինցիպների հետևից չենք ընկնում:

Հարցազրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal