Եթե ևս մեկ անգամ փորձեն ներխուժել իմ անձնական դաշտ և շոշափել երեխայիս թեման, ես կգտնվեմ շատ անողոք. Նաիրա Մովսիսյան
ԲԼՈԳԴերասանուհի Նաիրա Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Վերջին շրջանում Հայաստանյան կայքերի ու բլոգերի ամենաքննարկվող թեման դարձել է իմ և իմ երեխայի անձնական կյանքը: Տարիներ շարունակ լռել եմ ու զուսպ տարել, երբ կայքերն ու բլոգերը ներխուժել են իմ կյանք և իմ անձնականը դարձրել հանրային քննարկման առարկա, բայց այժմ, երբ խոսքը գնում է իմ երեխայի մասին ես որպես մայր , որպես ծնող չեմ հանդուրժի այդ ամենաթողությունը և թույլ չեմ տա, որ խաթարեն երեխայիս մանկությունը կեղծ ու ստոր լուրերով ու հարցազրույցներով: Խնդրում եմ և կոչ անում բոլոր այն կայքերին և բլոգերին, որ եթե ևս մեկ անգամ փորձեն ներխուժել իմ անձնական դաշտ և շոշափել երեխայիս թեման ես կգտնվեմ շատ անողոք: Ես միշտ բաց եմ եղել մամուլի ու իմ հանդիսատեսի համար, ես միշտ հրապարակել եմ այն ինչ ուզել եմ դարձնել հրապարակային, բայց երեխաս և նրա հետ կատարվող ամեն ինչ անթույլատրելի եմ համարում հրապարակման»: