Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ինչպես օգնել երեխային ուսման մեջ հաջողության հասնել. կենսական խորհուրդներ

PHOTO

Յուրաքանչյուր ծնողի համար իր երեխայի երջանկությունն առաջնային է կյանքում: Բայց ոչ բոլոր մայրիկ-հայրիկներն են կարողանում իրենց երեխաներին սովորեցնել կյանքում լինել ինքնուրույն, ինքնավստահ, փոքրիկ դժվարությունների դեպքում չընկնել խուճապի մեջ և, որ ամենակարևորն է, ուսման մեջ հաջողությունների հասնել: Երբեմն դաստիարակության մեջ սխալներ թույլ տալով՝ մենք երեխաներին վերածում ենք սեփական կոմպլեքսների գերիները և չենք թողնում, որ իրենք զբաղվեն իրենց փոքրիկ անհաջողություններով: Այս պարզ խորհուրդները կարող են փոքրիկի մեջ անհատականություն ձևավորել, հաջողության հասնել դպրոցում: Այսպիսով՝ սկսենք.

1. Երեխան Ձեզ ոչինչ պարտք չէ: Ինքներդ պատասխանեք այս հարցին՝ ո՞վ է որոշել նրան լույս աշխարհ բերել: Իհարկե, Դուք: Այդ իսկ պատճառով պատասխանատու եղեք Ձեր փոքրիկի մոտ և ընդունեք, որ Դուք եք նրան պարտական, այլ ոչ թե նա՝ Ձեզ:

2. Երեխան անհատականություն է: Դուր գա դա Ձեզ, թե ոչ, միևնույն է, հարկավոր է երեխային ընդունել այնպիսին, ինչպիսին նա կա՝ իր բոլոր թերություններով: Կարծում եք՝ Ձեր երեխան չափազանց դանդաղկո՞տ է: Իսկ միգուցե դա լավ բան է, որովհետև հետագայում նա կխուսափի չմտածված քայլեր անելուց: Ձեր աղջնակը չի՞ սիրում մաթեմատիկական խնդիրներ լուծել: Վատ չէ: Միգուցե Ձեր աչքերի առջև հիանալի բանասեր է մեծանում:

3. Թույլ տվեք երեխային ընտրություն կատարել: Դուք անմահ չեք. սովորեցրե՛ք երեխային ինքնուրույն որոշումներ կայացնել, փորձեք բարձրացնել նրա ինքնավստահության մակարդակը: Ձեր աղջնակը կամ տղան չի՞ ցանկանում պարի դպրոց հաճախել: Հոգ չէ, հարցրեք նրան, թե ինչն է նրան հետաքրքրում: Մի փորձեք նրանց միջոցով հասնել Ձեր՝ չիրականացած երազանքներին և նրան Ձեր ամբիցիաների զոհը մի դարձրեք: Հնարավորություն տվեք նրան գտնելու սեփական ուղին:

4. Սկսեք Ձեզանից: Երբեք չեք կարող երեխայի մեջ ուսման նկատմամբ սեր առաջացնել, եթե ինքներդ անգամ մի գիրք չեք կարդում: Ձեր փոքրիկը ամեն կերպ փորձում է նմանվել Ձեզ, այդ իսկ պատճառով լավ օրինակ եղեք նրա համար:

5. Համատեղ խաղեր: Ուսման բարդ պրոցեսը համեմեք հետաքրքրաշարժ խաղերով: Թույլ տվեք երեխային լինել ուսուցիչը, իսկ Դուք աշակերտի դերը ստանձնեք: Պատասխանելով նրա հարցերին՝ երբեմն երկմտեք, ցույց տվեք, որ մտածում եք, երբեմն էլ սխալ պատասխանեք դրանց: Այդպիսի խաղերը հանում են երեխայի միջից վախը՝ գրատախտակին մոտենալու, և ինքնավստահություն են ներշնչում:

6. Սովորեցրեք երեխային ինքնուրույն և անկախ լինել: Եթե փոքրիկը սկզբունքայնորեն հրաժարվում է վաղ առավոտյան դպրոց գնալ կամ չի ցանկանում սովորել կապել կոշիկների թելերը, ապա մի նախատեք նրան: Ընտանեկան հավաքների ժամանակ մյուս անդամներին սկսեց ինչ-որ պատմություն պատմել ոմն Արմանի (Կարեն, Լևոն) մասին, որն այնքան հմտորեն կապում էր կոշիկների թելերը (շուտ էր արթնանում, հավաքում էր սենյակը), այդ իսկ պատճառով հեքիաթի հերոսը նրան նոր ռոբոտ-խաղալիք է նվիրել: Ո՞վ է ասել, որ երեխաներին խրախուսելը վատ բան է:

7. Աշխատանքային սեղան: Լավ ու հարմարավետ պայմաններ ստեղծեք երեխայի ուսման համար: Գնեք գրենական այն պիտույքները, որոնք դուր են գալիս նրան, ոչ թե Ձեզ: Թող դա լինի արքայադուստրերով օրագիր կամ ֆիկսիկներով մատիտ, և Դուք անմիջապես կտեսնեք փոքրիկի աչքերում փայլը:

8. Ամեն ինչից մի քիչ-մի քիչ: Հիշեք, որ երեխային հանգիստ է անհրաժեշտ, առողջ սնունդ և լավ քուն: Հարկավոր չէ նրան ստիպել կեսգիշերին բանաստեղծություն անգիր անել կամ առավոտյան շատ շուտ արթնանալ՝ դասերը կրկնելու համար: Դրա կարիքը չկա: Ուսման և հանգստի հավասարակշռությունը կօգնի խուսափել երեխայի համար այնքան բարդ ու տհաճ պահերից:

9. Երեխան երբեմն դպրոցից կարող է անտրամադիր վերադառնալ. դա բնական երևույթ է: Խոսեք նրա հետ իր խնդիրների մասին, տվեք օգտակար խորհուրդներ, երբեմն էլ ուղղակի մենակ թողեք նրան: Սակայն վերահսկեք ինքդ Ձեզ և թույլ տվեք նրան ինքնուրույն լուծել իր խնդիրները:

10. Առանց խուճապի: Մի՛ կենտրոնացեք բարձր գնահատականների վրա և ոչ մի դեպքում մի նախատեք երեխային: Հավատացեք, լավ գնահատակնները կյանքում հաջողությունների համար երաշխիք չեն հանդիսանում: Առավել կարևոր է ինքն իր վրա վստահ և ներդաշնակ մարդ մեծացնելը:

Եվ վերջապես, սիրե՛ք Ձեր փոքրիկին և հաճախ ասեք նրան դրա մասին. չէ՞ որ կյանքում չկա ավելի կարևոր բան:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal