Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Դասագրքերի ստեղծման գործով կզբաղվի Կրթության ազգային ինստիտուտում ձևավորվող կենտրոնը

SOCIETY

Հայաստանում դասագրքերի ստեղծման գործընթացը վերահսկելու է և դրանում անմիջական մասնակցություն է ունենալու Կրթության ազգային ինստիտուտում ստեղծվող կենտրոնը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԿԳՆ աշխատակազմի հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Աշոտ Արշակյանը, այդ կենտրոնը զուտ պետք է զբաղվի դասագրքերի ստեղծման գործով:

«Նախկինում այսպիսի կառույց չենք ունեցել: Դասագիրք ստեղծելն էլ բավական բարդ ընթացակարգով է իրականացվում: Գործընթացն այսպիսին է` նախ հայտարարվում է մրցույթ հրատարակիչների մասնակցությամբ: Նրանք ստեղծում են իրենց հեղինակային խմբերը և մասնակցում մրցույթին: Այդ մրցույթը բաղկացած է երկու փուլից՝ բովանդակային, գնային: Առաջինը բովանդակային փուլն է, դասագրքերը գնահատվում են, որոշակի սանդղակին համապատասխանելու դեպքում անցնում հաջորդ փուլ: Հաղթած դասագրքերը դրվում են փորձարկման»,-ասաց Աշոտ Արշակյանը: Նրա ներկայացմամբ, նախարա րի հրամանով սահմանվում է դպրոցների ցանկ, որտեղ անցկացվում է դասագրքերի փորձաքննություն: Դրանից բացի, Կրթության ազգային ինստիտուտում ևս փորձաքննություն է անցկացվում: Արդյունքների համաձայն, բարելավման նպատակով դասագրքերը կարող են հրատարակիչներին հետ ուղարկվել: Այդ բոլոր փուլերն անցնելուց հետո նոր տպագրության համար իջեցվում է պատվեր:

Չնայած այս բարդ գործընթացին, միևնույն է շատերի համար դասագրքերի բովանդակությունը բարդ է, դժգոհություն կա թե ուսուցիչների, թե ծնողների շրջանում: Լեզվի պետական տեսչությունն անձամբ է համոզվել դրանում՝ իրականացնելով իր դիտարկումները: Տեսչության պետ Սերգո Երիցյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ նման խնդիր կա:

«Խնդիրը հետևյալն է, դեռևս մեզանում չի ձևավորվել տեքստերն ավելի պարզ, հստակ ներկայացնելու մշակույթը: Պատմական որևէ իրադարձություն ներկայացնելիս, հեղինակները երբեմն փորձում են այնքան շատ փաստեր ներառել, այնքան շատ իրողություն կողք կողքի դնել, որ այդ ամբողջական նախադասությունը դժվար է ընկալվում: Դա կարելի է ասել, արվում է բարի նպատակներից ելնելով: Փորձ է արվում որքան հնարավոր է շատ տեղեկատվություն ներառել»,-ասաց Սերգո Երիցյանը:

Նրա խոսքով, այդ ամենը նշանակում է, որ դասագրքերը, այդ տեսակետից, պետք է բեռնաթափել: Անհրաժեշտ է ասելիքը պահպանելով՝ տեքստը ներկայացնել որքան հնարավոր է պարզ ու հասարակ: Այս ամենի հետ կապված` երկրորդ իրողությունն այն է, որ դասագրքերում հայերենի քերականության, բառակազմության հետ կապված լուրջ շեղումներ կան: Օտար բառեր կամ այնպիսի բառապաշար է օգտագործվում, որ, ըստ Սերգո Երիցյանի, աշակերտի համար հասկանալի չեն:

«Այս ամենից մենք պետք է կարողանանք ձերբազատվել: Իհարկե, դասագիրք ստեղծելու փորձառությունը երկար տարիների անցած ուղի չունի: Թվում է, թե մենք այս 20-25 տարիների ընթացքում պետք է կարողանայինք դա յուրացնել, բայց այդ ժամանակահատվածը քիչ է: Այստեղ ողջունելի է նախարարության նախաձեռնությամբ այդ կենտրոնի ստեղծումը, որը ոչ միայն չափանիշներ կսահմանի, այլև ժամանակի պահանջներից ելնելով՝ ինչ-ինչ ճշգրտումներ կկատարի, կօգնի վերապատրաստումների հարցում»,-ավելացրեց Սերգո Երիցյանը:

ՀՀ ԿԳՆ աշխատակազմի հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Աշոտ Արշակյանը տեղեկացրեց, որ դասագրքերի պարզեցման գործընթացում նախարարությունը դեռ հանդիպումների փուլում է: Հանդիպումներ են եղել Հայաստանի գրողների միության նախագահության անդամների, հրատարակիչների հետ: Հնչել են ամենատարբեր առաջարկություններ դասագրքերի բովանդակությունն առավել մատչելի դարձնելու համար: Հանդիպումները կշարունակվեն ուսուցիչերի և շահագրգիռ մյուս կողմերի հետ:

Երբ կստեղծվի կենտրոնը և երբվանից կարող է զբաղվել դասագրքերի հարցով. հարցին ի պատասխան Աշոտ Արշակյանը նշեց, որ այս տարվա համար չեն հասցնի ինչ-որ բան փոխել: Հետևաբար՝ ներկայում ակտիվ աշխատում են հաջորդ տարի արդյունքների տեսանելի լինելու համար:

«Նախ հասկանանք, թե այդ կառույցն ինչպիսին է լինելու: Դասագրքեր ստեղծելը բարդ պրոցես է, այս մշակույթը չենք ունեցել: Աշխարհի տարբեր երկրներում հատուկ ինստիտուտներ են աշխատում, լուրջ հետազոտություններ են արվում, մինչ դասագրքեր ստեղծելը: Պարզ է մի բան, այդ կենտրոնն անմիջական մասնակցություն է ունենալու դասագրքերի ստեղծման գործում»,-նշեց Աշոտ Արշակյանը:

 

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer