Yerevan, 20.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


««Բանակում»-ը պետք է հետաքրքրություն ու սեր առաջացներ բանակի նկատմամբ, ինչը, կարծում եմ, հաջողվել է». Վահագն Խաչատրյան

LIFE

Exclusive

Past.am-ը շարունակում է Ձեր ուշադրությանը ներկայացնել սիրված հեռուստասերիալների ոչ պակաս սիրված դերասանների հետ զրույցները: Այս անգամ հերթը «Բանակում» հեռուստասերիալից բոլորին հայտնի Վահագն Խաչատրյանինն է, ով ֆիլմում մարմնավորում էր Վարոս Վարոսյանին:

 

- Հեռուստադիտողը Ձեզ ճանաչեց «Բանակում» հեռուստասերիալից: Մինչ այդ ինչո՞վ էիք զբաղվում և ինչպե՞ս եղավ, որ հայտնվեցիք հեռուստասերիալում:

- «Բանակում» հեռուստասերիալում հայտնվելուց առաջ ես արդեն ավարտել է Թատերական ինստիտուտի բակալավրիատը և սովորում էի մագիստրատուրայում: Միևնույն ժամանակ աշխատում էի «Ինտերակտիվ» թատրոնում, որը մեր հասարակական-մշակութային կազմակերպությունն էր, ինչպես նաև՝ Մնջախաղի և Կամերային թատրոններում:

Image may contain: 18 people, people smiling

Սերիալում նկարահանվելու առաջարկն ստացա «Շանթ» հեռուստաընկերությունից և համաձայնվեցի, որովհետև ռեժիսորը լավն էր:

- Կերպարն ու՞մ մտահղացումն էր:

Image may contain: 2 people, indoor

 

- Երեք սերժանտների գաղափարը, այդ թվում՝ նաև իմ կերպարը, սցենարիստինն էր: Ուղղակի իմ կերպարի վրա շեշտն ավելի շատ այդ ուղղությամբ դրվեց, քանի որ սերժանտներից մեկը՝ Գազազյանին մարմնավորող Արմուշը, դուրս եկավ և նրա ֆունկցիան դրվեց ինձ վրա:

- Իրական կյանքում Ձեր կերպարին նմա՞ն եք:

- Արտաքինո՞վ )) Բնավորությամբ այնքան էլ նման չեմ:

Image may contain: 1 person

 

- Ինքներդ սիրու՞մ էիք Ձեր կերպարը:

- Այո, եթե չսիրես, չես կարող խաղալ:

- Եթե Վարոսյանը չլինեիք, ու՞մ կցանկանայիք մարմնավորել հեռուստասերիալում:

- Ոչ մեկին ))

Image may contain: 2 people

 

- Սերիալում Ձեր ամենասիրելի կերպարը ո՞րն էր:

- Խաղարկային առումով լայն հնարավորություններ էր տալիս Հակոբյանի կերպարը:

Image may contain: 4 people

Այդպիսին էր նաև Համբարձումի կերպարը, որը ճիշտ է՝ շերտավորման առումով զիջում էր Հակոբյանին, բայց էլի խաղալու լայն հնարավորություններ էր տալիս. հումոր, դրամատիզմ, իրավիճակներ ու խաղ: Կերպարը էտյուդային էր, մանր աշխատանք էր պահանջում, ինչն, ըստ իս, շատ հետաքրքիր էր:

- Սերիալի նկարահանման ընթացքում Դուք իրականում զորակոչվեցիք բանակ: Արդյոք այն, ինչ ցուցադրում էր սերիալը և իրականությունը շա՞տ տարբեր էին:

- Տարբերությունը մեծ պետք է լիներ: Կարելի է ասել՝ սերիալը պրոպագանդա էր, որ երիտասարդները չխուսափեն ծառայելուց, այլ մի բան էլ ֆիլմը նայելուց հետո ցանկանան գնալ բանակ, նման ընկերներ ունենալ, նմանատիպ իրավիճակներում հայտնվել:

Image may contain: 1 person

Մարդիկ են եղել, ովքեր հետևել են հեռուստասերիալին, որպեսզի իրենց ծառայության տարիները հիշեն: Հետևել են ծնողները, ովքեր բանակում ծառայող ունեին, հնարավոր է՝ կերպարներից մեկի մեջ նույնիսկ իրենց երեխային են տեսել: Ֆիլմը պետք է հետաքրքրություն ու սեր առաջացներ բանակի նկատմամբ, ինչը, կարծում եմ, հաջողվել է:

- Աշխատանքային պրոցեսները կարոտու՞մ եք: Կուզենայի՞ք՝ նկարահանումները շարունակություն ունենային:

Image may contain: 3 people

 

- Երևի թե չէի ուզենա: Այնպես չի, որ չեմ կարոտում, որովհետև պրոցեսը հետաքրքիր ու ստեղծագործական է եղել՝ ի տարբերություն շատ այլ սերիալների: Մեզ մոտ գրեթե բոլոր կերպարները դերասաններ էին՝ նույնիսկ ամենափոքր կերպար խաղացողները: Դա պրոցեսը հետաքրքիր ու պրոֆեսիոնալ էր դարձնում:

- Այժմ սերիալի դերասանների հետ կապ կա՞:

Image may contain: 7 people, people smiling, indoor

- Իհարկե, ոմանց հետ կա, ոմանց հետ՝ ոչ, ինչպես լինում է բոլոր աշխատանքային պրոցեսներից հետո: Մարդիկ են լինում, ում հետ կապը շարունակվում է, մնացածների հետ՝ ոչ, բայց դա չի նշանակում, որ պատճառն ինչ-որ կոնֆլիկտ է:

Image may contain: 2 people

 

- Առաջիկայում Ձեզ նոր կերպարներում սպասե՞նք:

- Այո, պետք է սերիալ սկսվի, որտեղից առաջարկ ունեմ, սպասում եմ նկարահանումների սկսվելուն:

 

 

Մարիամ Նալբանդյան

 

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli