«Ես ոչ մի բանի համար չեմ ափսոսում». բլից հարցեր՝ Հրաչուհի Ութմազյանի հետ
ԼԱՅՖExclusive
Past.am-ի բլից հարցերին պատասխանում է սիրված դերասանուհի, հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանը:
- Ձեր օրն սկսվում է...
- Մայրիկիս «բարի լույս»-ով:
- Ո՞վ կամ ի՞նչն է Ձեր ոգեշնչման աղբյուրը:
- Ամեն ինչն էլ կարող է իմ ոգեշնչման աղբյուր դառնալ, ուղղակի պիտի կարողանաս նկատել դա ու գնահատել:
- Գեղեցիկը Ձեզ համար...
- Բարին է:
- Ու՞մ եք դիմում, երբ հուսահատ եք:
- Մայրիկիս:
- Կյանքում երբեք չեք ների...
- Սուտը:
- Ձեր ամենամեծ հիասթափությունը...
- Երևի չեմ ունեցել դեռ:
- Ձեր կյանքի ամենառոմանտիկ հանդիպումը...
- Առջևում է:
- Մի բան, որի համար շատ եք ափսոսել:
- Ես ոչ մի բանի համար չեմ ափսոսում:
- Երբ բարկացած եք...
- Շունչ եմ քաշում:
- Ձեզ հասկանալու համար դիմացինը պետք է...
- Ինձ հասկանա:
- Եթե լինեիք ամենազոր...
- Գիտակցում եմ, որ չեմ կարող լինել այդպիսին:
- Հայրենիքը Ձեզ համար...
- Ես միշտ ասում եմ՝ արյունը ջուր չի դառնա, հողն էլ տարածք չէ:
- Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը...
- Ծնողներս:
- Ամենաշատը երազում եք...
- Սուտ կլինի, որ ասեմ՝ երազում եմ, ես այդքան էլ երազկոտ չեմ:
- Մարդ, ով փոխել է Ձեզ...
- Մի հոգի չէ, ամեն մեկը, ում հանդիպել եմ կյանքում, իր լուման ունեցել է իմ կազմավորման մեջ:
- Երբեք չեք փորձի...
- Երբեք մի՛ ասա երբեք:
- Աշխարհի լավագույն վայրը Ձեզ համար...
- Երևանը:
- Տանել չեք կարողանում, երբ...
- Երբ պատառաքաղը քսում են ափսեին, ու ձայն է գալիս ))
- Միշտ վախեցել եք...
- Ես շատ վախեր չունեմ:
- Մի բառով բնորոշեք Ձեզ:
- Հրաչուկ:
- Տարվա ո՞ր եղանակի հետ եք Ձեզ ասոցացնում:
- Գարնան:
- Իր, որ միշտ Ձեզ հետ է...
- Ծնողներիս նվիրած մատանին. այն միշտ մատիս է:
- Վերջին անգամ ե՞րբ եք արտասվել:
- Երեկ չէ, առաջին օրը, երբ իմացա, որ եղբայրս աղջիկ է ունեցել:
- Երջանկության՝ Ձեր բանաձևը...
- Ապրի՛ր այսօր, կարծես՝ վաղը չի լինելու:
- Այս պահին կուզենայիք...
- Ձյունը հալվեր... Արև եմ ուզում:
- Ձեր գերագույն նպատակն այս կյանքում...
- Լինել պետքական:
- Ուրիշ ի՞նչ հարցի կցանկանայիք պատասխանել, որը չհնչեց:
- Միշտ ինչ-որ մի հարց մնում է, որը չի հնչում: Ուրեմն լավ է, որ չհնչեց, հաջորդ անգամ:
- Եվ վերջում...
- Ժպտացե՛ք հաճախ:
Մարիամ Նալբանդյան