5 վատ սովորություններ, որոնք ստիպում են Ձեզ անընդհատ հոգնածություն զգալ
ԼԱՅՖՄասնագետները փաստում են, որ կան վատ սովորություններ, որոնք ստիպում են մարդկանց անընդհատ հոգնածություն զգալ: Այդ սովորությունների շարքում են.
1. Դուք չեք կարողանում ասել՝ ոչ – ցանկությունը բոլորին գոհացնել շատ հաճախ ուղղակի ստիպում է ձեզ ամբողջովին սպառել ձեր էներգիան:
2. Երբ ձեր աշխատանքային սեղանին միշտ խառնաշփոթ է – այդ խառնաշփոթը ձեզ թույլ չի տալիս կենտրոնանալ ձեր աշխատանքի վրա:
3. Դուք աշխատում եք նաև հանգստյան օրերին – ինչը թույլ չի տալիս ձեր օրգանիզմին ժամանակ ունենալ ամբողջությամբ թուլանալու և հանգստանալու համար:
4. Դուք հրաժարվում եք նախաճաշից – քնած ժամանակ ձեր օրգանիզմը շարունակում է օգտագործել օրվա ընթացքում կուտակված էներգիան, ուստի անհրաժեշտ է առավոտյան սնվել, նոր էներգիայով վերալիցքավորվելու համար:
5. Դուք ամեն ինչում ձգտում եք կատարելիության – ինչը հնարավոր չէ և անընդհատ ձեզ մոտ ստեղծում է անբավարարվածության զգացողություն: