Հրազենային վնասվածք ստացած զինվորը բուժումը կշարունակի Գերմա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ուշադրություն հղիներին. ի՞նչ անել ամռան շոգը հաղթահարելու հա... ԼԱՅՖ
Դեմքի խնամքը քնելուց առաջ ԼԱՅՖ
Լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու բոլոր... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հակաքաղցկեղային հզոր միջոց ԼԱՅՖ
Երևան, 23.Հունիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
482.48
$
539.12
Քիմ Քարդաշյանի և նրա դստեր նոր լուսանկարները 18-ամյա Նելսոն Մանդելան պայմանագիր է կնքել Այնտրախտի հետ 7 անչափ կարևոր հմտություն, որոնց պետք է տիրապետել «ՎՏԲ Հայաստան» բանկը հաստատում է՝ Եղեգնաձորի մասնաճյուղի բանկոմատից գումար են հափշտակել Եթե իրենց թվում է, որ Աթանեսյանն ու Սողոմոնյանը կհրաժարվեն իրենց բողոքներից, չարաչար սխալվում են. Լուսինե Սահակյան Ջեյ Լոն ցուցադրել է գեղեցիկ կազմվածքը Քաղաքաշինության պետական կոմիտեն հայտարարում է «Տարվա նախագիծ և կառույց-2017» մրցույթ-ցուցահանդես 5 բան, որ պետք է չանել քնելուց առաջ Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Ռուբեն Գևորգյանցի մահվան կապակցությամբ 6 մոդայիկ սանրվածք, որոնք քեզ կվերածեն իսկական թագուհու (ֆոտոշարք) «Բարսելոնայի» փոխնախագահ. Իշխանություններն ամեն ինչ անում են, որ Ռոնալդուն չհայտնվի ամբաստանյալի աթոռին ԵՄ-ն մտադիր է Լոնդոնից տեղափոխել իր գործակալությունները Նրան, ում կսիրեմ, կլինի իմը, միակը, անկրկնելին, կատարյալը՝ իր բոլոր թերություններով հանդերձ. Հակոբ Հակոբյան Բրիտանացուն, որը Լոնդոնի մզկիթի մոտ մուսուլմանների բազմության մեջ էր մխրճվել, մեղադրանք է առաջադրվել Որքա՞ն դոլար են գնել եւ վաճառել հայաստանյան բանկերը The Weeknd-ը Սելենա Գոմեսի նոր ֆոտոսեսիայից լուսանկար է հրապարակել Արտահանվել է շուրջ 36 000 տոննա պտուղ-բանջարեղեն. գյուղնախարարությունում քննարկվել են ընթացիկ հարցեր Աներևակայելի պատկերներ, որոնք բացվում են «Թռչող հոլանդացու» օդաչուական խցիկից ՍԱՊԾ-ում քննարկվել է նոր սպանդանոցներ ստեղծելու հնարավորությունը Ճապոնացիները պատրաստում են աշխարհում ամենահամեղ աղանդերը. լուսանկարներ

Ես սիրում եմ մեր երկիրը, ինձ այստեղ շատ լավ եմ զգում. Սեւակ Ամրոյան

Life.panorama.am-ը գրում է.
 
Այսօր երգիչ Սեւակ Ամրոյանն իր երկրպագուների դատին է հանձնել սփյուռքահայ երգիչ Գառնիկ Սարգիսյանի հետ համատեղ՝ «Արժանի» զուգերգը:

Life.panorama.am-ին Սեւակը պատմեց ոչ միայն նոր համագործակցության, այլեւ առաջիկա ծրագրերի մասին:

«Գառնիկ Սարգիսյանի հետ համագործակցելու առաջարկն իմն էր, նրա հետ շատ նման ենք մեր երաժշտական ճաշակով ու համատեղ զուգերգն էլ շատ հեշտ ստացվեց: Երգի հեղինակը Էդմոնդ Մակարյանն է, գործիքավորումն իրականցրել է ԴերՀովան: Երգի ընտրությունը եւս իմն էր, կարծում եմ, շատ գեղեցիկ ու խորիմաստ ստեղծագործություն է»,- նշեց Սեւակը:
 
Տեսահոլովակը մինիմալիստական լուծումներով է, առանձնահատուկ սցենար ու սյուժե չկա, իսկ դրա պատճառը, Սեւակի խոսքով, մեկն է.
 
«Ըստ իս՝ հայրենիքի մասին երգի տեսահոլովակը պետք է նկարահանվի հայրենիքում, բայց քանի որ երգը ձայնագրեցինք ԱՄՆ-ում ու տեսահոլովակն էլ այնտեղ պետք է նկարահանվեր, որոշեցինք, որ լավագույն լուծումը կլինի ձայնագրման ստուդիայում նկարահանվելը: Օպերատորը Նարբեհ Խոդավերդին է, մոնտաժն իրականացրեց Մարիամ Գեւորգյանը»,- հավելեց Սեւակը:
 
 
Անդրադառնալով առաջիկա ծրագրերին՝ անդադար շրջագայող երգիրչը նշեց.
 
«Այնպես է ստացվել, որ հյուրախաղերը բավականին շատ են վերջին շրջանում ու առաջիկայում եւս դրանց պակասը չի լինի: Մարտի վերջից սկսած՝ Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներում համերգային շրջագայություն ունենք, որտեղ իրենց մասնակցությունը կունենան Սարոն, Սարգիս Ավետիսյանը, Գեւորգ Մարտիրոսյանը, «Ֆուլ հաուս»-ից մի քանի անդամներ եւ այլք: Բավականին մեծ ծրագիր է նախատեսվում, որը, հուսամ, հաջողությամբ կիրագործենք: Իսկ արդեն գարնան վերջին՝ մայիսին, կրկին կմեկնեմ ԱՄՆ՝ մասնակցելու խմբակային համերգների»:
 
Մեր նկատառմանը, թե հնարավո՞ր է արդյոք, որ Սեւակ Ամրոյանի հաճախակի ԱՄՆ մեկնումները մի օր նրան վերջնականապես այնտեղ հաստատվելու միտք տան, ինչպես եղել է մեր շատ երգիչ-երգչուհիների պարագայում, պատասխանեց.
 
«Իհարկե, հայտնի ասույթը հիշելով կասեմ՝ երբեք մի ասա, երբեք, բայց այնուամենայնիվ, գոնե առաջիկա տարիներին հազիվ թե նման միքտ ունենամ: Ես սիրում եմ մեր երկիրը, ապրում եմ Երեւանում ու ինձ այստեղ շատ լավ եմ զգում. Չեմ ուզում հայրենիքիցս հեռու ապրել»:
 
Ի դեպ՝ փետրվարի 14-ին Սեւակ Ամրոյանն ու Սոնա Ռուբենյանը դերասան, երգիչ Հայկ Պետրոսյանի մոնոներկայացմանը մասնակցեցին: Սեւակի խոսքով՝ հաջող երեկո են ունեցել, որը որոշ փոփոխություններով կկրկնեն մարտի 8-ին:
loading...
website by Sargssyan