Նոր տեղեկություններ Ռուսաստանում տեղի ունեցած վթարից տուժած հայերի մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓետրվարի 15-ին Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Կուշեւսկայա քաղաքի մոտակայքում Մոսկվա-Երեւան երթուղին իրականացնող ավտոբուսի վթարի հետեւանքով տուժած ուղեւոր Ք.Մ.-ն կրկնակի հետազոտությունից հետո դուրս է գրվել. այդ մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը՝ նշելով, որ տեղեկությունները ստացվել են Կուշեւսկայայի կենտրոնական շրջանային հիվանդանոցից։
Վարորդի մոտ վիրահատական եղանակով կատարվել է սրունքի ոսկրերի արտաքին ֆիքսում։ Բուժումը շարունակում է վերակենդանացման բաժանմունքում, շնչում է ինքնուրույն, վիճակը գնահատվում է կայուն ծանր։
Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին, ժամը 17:05-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ՌԴ ԱԻՆ ՃԿԿ-ից տեղեկություն է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի (դաշնային) 1142 կմ-ին (Կուշեւսկու շրջան) տեղի է ունեցել ՃՏՊ. Մոսկվա-Երեւան երթուղին իրականացնող «Setra» մակնիշի АМ 97 РМ 999 պետհամարանիշով ավտոբուսը բախվել է «МАН» մակնիշի М613АН161 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենային: