Երևան, 28.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ծառուկյան» դաշինքի Երևանի քաղաքապետի թեկնածուն կլինի «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Այսօր հրապարակվեց ՀՀ ԱԺ ընտրության մասնակից «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակը, որում, սակայն բացակայում էր «Միասնություն» համազգային շարժման ղեկավար Արման Վարդանյանի անունը, որը դաշինքի ստեղծման գործում բավականին ակտիվ էր:

Վարդանյանի բացակայության վերաբերյալ aravot.am-ը պարզաբանում է խնդրել «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակի երրորդ համար, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանից:

-Տիկին Զոհրաբյան, ո՞րն է լինելու «Միասնության» դերը «Ծառուկյան» դաշինքի շրջանակներում և, մասնավորապես, շարժման ղեկավար Արման Վարդանյանի գործոնն այդ դաշինքում:

– «Միասնություն» համազգային շարժումը մեր գործընկերն է: Մենք, քանիցս, ասել ենք, որ կարևորում ենք մեր երկրում և, առհասարակ, քաղաքական դաշտում առողջ, ճիշտ և գրագետ սերնդափոխությունը: Եթե քաղաքական միավորումներում առողջ և գրագետ սերնդափոխություն չկա, այդ քաղաքական ուժերի ապագան ուղղակի տորպեդահարվում է: Արման Վարդանյանը դեռևս նախորդ ավագանու ժամանակներից՝ ղեկավարելով ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, մեզ հետ ճանապարհ անցած գործընկեր է և շատ ակտիվ դերակատարում է ունենալու թե՛ այս փուլում՝ խորհրդարանական ընտրություններին, թե՛, վստահաբար կարող եմ ասել, առաջիկայում՝ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ: Մայիսի 14-ն արդեն նշանակված է Երևանի ավագանու ընտրություն, և մենք սահուն կերպով խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո մտնելու ենք ընտրական երկրորդ փուլ: Ես Ձեզ ասեմ, որ և՛ դաշինքի ներսում, և՛ անձամբ Գագիկ Ծառուկյանի հետ եղել են քննարկումներ, և մեր մոտեցումն այն է, որ Արման Վարդանյանը Երևանի ավագանու ընտրություններին, լինելով մեր ֆավորիտը, գլխավորի «Ծառուկյան» դաշինքի ավագանու նախընտրական ցուցակը:

– Ի՞նչ նշաձող է սահմանել «Ծառուկյան» դաշինքը ապրիլին՝ խորհրդարանական, իսկ մայիսին՝ ավագանու ընտրություններում:

-Ընդհանրապես, Գագիկ Ծառուկյանը ցանկացած ոլորտում մեկ կարգախոս ունի՝ միայն հաղթանա՛կ, հաղթանա՛կ հանուն ժողովրդի: Բոլոր ոլորտներում մեր կարգախոսը եղել է հաղթանակը, քաղաքականության մեջ ևս մենք սահմանել ենք ամենաբարձր նշաձողը՝ հաղթանա՛կ, հաղթանա՛կ հանուն ժողովրդի բարեկեցության, հանուն արժանապատիվ, անվտանգ, կայուն ու խաղաղ Հայաստանի եւ Արցախի:

 

Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանԱզատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Հայաստանը վերածվում է Արեւմուտքի՝ ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի․ Զախարովա ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թիվն աճել է Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, սա ուղղակի անհեթեթություն է. Պուտին Ո՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Նավթի գներն աճել են Ոսկու գինն աճել է «Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Կառավարության որոշումը՝ ջրի սակագնի վերաբերյալ «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց», «Բագրատաշեն» և ՀՀ պետական մյուս սահմանային անցակետերում ծառայության անցնելու համար (տեսանյութ) Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Crocus City Hall-ում ահաբեկչություն կատարողները հավաքագրվել են ԻՊ-ի «Խորասանի ձայն» տաջիկական ՏԳ ալիքի միջոցով Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5,5 մլն դրամի բջջային հեռախոսներ Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»Ջուր չի լինի Այսօր Ավագ հինգշաբթի է. ժամերգությունից հետո կատարվում է ոտնլվայի արարողություն Սամվել Շահրամանյանը Le Figaro-ին ասել է՝ քանի հայ է մնացել օկուպացված Արցախում Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ»Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների Ռուբլին էժանացել է. փոխարժեքն՝ այս պահին «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ»Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ»Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ»Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»Հրդեհ է բռնկվել Ադրբեջանի մետրոյի Նասիմի կայարանում (տեսանյութ)ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելու Սպասվում է 0․․․-1 աստիճան ցուրտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել. ՀՀ ԱԳՆ պատասխանը Ադրբեջանի հայտարարություններին Սուպերմարկետի 19-ամյա հսկիչը BMW-ով «դրիֆթ» է կատարել, ապա՝ բերման ենթարկվելՊեսկովը տարօրինակ է անվանել ԱՄՆ-ի հայտարարություններն ահաբեկչության մեղավորների մասին Ավելի քան 4300 բեռնատար Վերին Լարսում սպասում է սահմանն անցնելունԱրդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր»ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ադրբեջանի հայտարարություններին 143 անուն. հրապարակվել է Մոսկվայի Crocus City Hall-ի ողբերգության զոհերի նոր անուններ. ցանկՈղբերգական դեպք՝ Արագածոտնի գյուղում․ թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախվածՄոսկվայում պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանում է կատարվել առևտրի կենտրոում Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունըԳոշ գյուղում՝ լճի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ցեխակույտի մեջ