Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հայաստանում կա՞ն քաղբանտարկյալներ. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հ1–ի «արջի ծառայությունը»

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ԵՊՀ–ում հանդիպում էր ուսանողների հետ։ Սովորաբար նման հանդիպումները լայն արձագանք են գտնում լրատվամիջոցներում։ Դրանք լուսաբանվում են հավասարապես, թե ընդդիմադիր, թե իշխանամետ, և թե պետական լրատվամիջոցների կողմից։ Ուստի հանդիպման այդ մանրամասներին, հնչեցված տեսակետներին ու հարցադրումներին չենք անդրադառնա։ Ավելի շուտ հետաքրքիր է կուլիսային հատվածը, որը տեղի է ունենում մինչ հանդիպումը։ 

Նման հանդիպումներից առաջ, սովորաբար ակտիվ աշխատում են տարբեր պրոիշխանական ուսանողական կառույցներ։ Գաղտնիք չէ, որ բուհական ուսանողական խորհուրդները հիմնականում սպասարկում են իշխանական ճամբարին։ Եթե անգամ այս կամ այն կառույցի ղեկավարը տոմսով հանրապետական չէ, ապա դրան գալիս են լրացնելու տարբեր անվանումներով ուսանողական վարչությունները։ Այս կամ այն պաշտոնյաի հետ հանդիպումը ֆորմալ առումով կազմակերպում է բուհը, սակայն դրանցում ներկա ուսանողների կազմի հարցերով զբաղվում են տվյալ կառույցները։ 

Ժամանակին դրանք կանխապես բաժանում էին հարցերը և հիմնականում աշխատում էին, որպեսզի բնագիտական ոլորտի հարցերն ընկնեին հումանիտար բնույթի ֆակուլտետներին, իսկ հումանիտար բնույթի հարցերը՝ հակառակը։ Սակայն որքան էլ աշխատեն միայն իրենց հավատարիմ կազմ ունենալու այդ հանդիպումներին, ամեն դեպքում բացթողումներ լինում են։ Այդպես է եղել Քոչարյանի նախագահ եղած տարիներին և նրա հանդիպումների ժամանակ։ Այդպես եղավ նաև վարչապետի հետ հանդիպման ժամանակ։ Որքան գիտեմ, Հ1 կոչվող կառույցը, որը բացառապես սնվում է իմ և ձեր գրպաններից ու պարտավոր է անաչառ տեղեկատվություն տրամադրել մեզ, վարչապետի հանդիպման այդ հատվածը կարել է։ Այսինքն հանել է ռեպորտաժից։ 

Ժամանակին, Իրանի Իսլամական Հանրապետությունում, նաև հիմա, մեծ մարզական միջոցառումները կամ շոուները, եթե անգամ հեռարձակվում են ուղիղ եթերով, ապա դա անում են մի քանի րոպե ուշացումով։ Պատճառը պարզ է, եթե տրիբունաներում կամ մասնակիցների մեջ լինեն ոչ պարկեշտ հագուստով մարդիկ, որը հակասում է իսլամական մոտեցումներին, հեռարձակողները կարողանան մոնտաժել այդ դրվագը։ Սակայն այստեղ կա գաղափարական հենք։ 

Իսկ ի՞նչ հենք ունի պետական հեռուստատեսությունը։ Հավաստիացնում եմ, միայն ուղղորդված մոտեցման և անձնական շահի։ Բացթողումը կայանում էր նրանում, որ մի ուսանողուհի հարց հղեց վարչապետին, թե Հայաստանում կա՞ն քաղբանտարկյալներ։ Վարչապետի պատասխանը կարճ էր ու ոչինչ չասող՝ չգիտեմ։ Սակայն հետո, երբ աղջիկը հնչեցրեց անուններ, վարչապետն ամեն դեպքում տվեց ամբողջական պատասխան։ Հետաքրքրական է այն հանգամանքը, որ Շանթի, Գևորգ Սաֆարյանի ու Արթուր Սարգսյանի անունները հնչեցնելու ժամանակ, դահլիճում հնչեցին բուռն ծափահարություններ։ 

Մեր խնդիրը չէ քննարկել այս ամենի իրավական կողմը, ոչ էլ վարչապետի հարցին պատասխանելու կոմպետենտությունը։ Մեծ հաշվով, երբ այդ մարդկանց ձերբակալում էին, նա դեռ Ռուսաստանում էր։ Իսկ որպես այդպիսին, այս հարցին ավելի ուղղակի հասցեատերեր կան։ Այստեղ խնդիրը կայանում է լուսաբանման որակի ու անաչառության մեջ։ Խնդիրը կայանում է նաև հանդիպման կազմակերպման թափանցիկության մեջ։ 
Ստացվել է այնպես, որ հայաստանցի ուսանողը պաշտոնյա է տենչում իր հարցերը տալու համար։ Իսկ եթե նա հռչակված է քիչ թե շատ ընդդիմադիր, ապա մի կերպ պետք է սողոսկի այդ հանդիպումներին։ Եթե մենք ուզում ենք իրական դեմոկրատական արժեքների ամբողջություն, ապա նման «արջի ծառայությունների» կարիք չպետք է լինի։ Եվ ի վերջո, ի՞նչ գիտենք, միգուցե պատասխանողը բնավ էլ չի նեղվում սուր հարցադրումներից։

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer