Yerevan, 08.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Երվանդ Բոզոյան. «Նորմալ քաղաքական գործիչը չի հայտարարի, որ ընտրակաշառքների բաժանումը անխուսափելի երևույթ է». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստի» հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը

– Հայաստանում կարո՞ղ ենք խոսել կայուն քաղաքական համակարգի գոյության մասին:

– Կարող եմ ասել, որ մենք քաղաքական համակարգ ընդհանրապես չունենք: Սա անցումային փուլին բնորոշ վիճակ է: Ցավալի է, որ այդպես է, բայց սա փաստ է, որի հետ պետք է հաշվի նստել: 
Մենք 25 տարվա ընթացքում չկարողացանք ձևավորել այնպիսի կայուն քաղաքական համակարգ, որտեղ լինեին կայուն քաղաքական կուսակցություններ իրենց ավանդույթներով, քաղաքական ուղղվածությամբ և դիմագծով: Այնպիսի քաղաքական դիմագիծ, որը կներկայացներ քաղաքական ու գաղափարական տեսլական, և հանրությունը հենց այդպես էլ կընկալեր, ինչպես, օրինակ, արևմտյան երկրներում է, Արևելյան Եվրոպայի երկրներում է: Պատճառները շատ ավելի խորն են: 
Այսօր Հայաստանում գործում է, այսպես ասած, ֆիզիկական մարդկանց համակարգ: Քաղաքագիտության մեջ այնպիսի տեսություններ կան, որտեղ ֆիզիկական անձինք են շատ մեծ դեր կատարում և այդ ֆիզիկական անձանց կողքին են լինում բոլոր գործընթացները: Դա է իրականությունը:

– Այս շրջանում կուսակցական ուժերի և քաղաքական անհատների միավորումները և հակառակը, ինչի՞ մասին են վկայում:

– Այն ամենի, ինչի մասին ես վերևում խոսեցի: Պայքարն ընթանում է ֆիզիկական անձանց միջև, և բնականաբար, տարբեր մարդիկ հաշվարկներ են անում՝ ռացիոնալ կամ ոչ ռացիոնալ: Ամեն մարդ մտածում է, որ ինքն ամենալավն է, ամենախելոքը, ամենաճիշտը, ամենաբարձր վարկանիշն ունի հասկանալի պատճառներով: 
Այս պայքարը, այս գործընթացները իրենց մեջ պարունակում են հենց այդ կոմպոնենտը: Դրա համար էլ դաշինքները բաժանվում են, տրոհվում, միանում, նորից բաժանվում, նորից տրոհվում ու նորից վերամիավորվում: Սա է իրականությունը:

– Բոլոր այս գործընթացները քաղաքական ուժերի, անհատների վարկանիշի վրա ինչպիսի՞ ազդեցություն են ունենում:

– Վարկանիշ նախևառաջ պետք է ունենալ, որպեսզի նրա վրա ազդեցություն լինի կամ չլինի: Ես չեմ կարծում, որ այսօր կան դասական գործիչներ, ովքեր ունեն շատ մեծ լուրջ վարկանիշներ, և մարդիկ կխոսեն այդ վարկանիշների մասին:

– Կարեն Կարապետյանի ունեցած վարկանիշը կօգնի՞ իրեն նախընտրական շրջանում ՀՀԿ–ին «ծառայելու» գործընթացում:

– Վարչապետը, իհարկե, վարկանիշ ունի: Նա իսկապես տարբերվում է այսօր գործող վերնախավից: Բայց որքանով նա կկարողանա այդ խնդիրը լուծել հօգուտ ժողովրդի և որքանով կկարողանա ինտեգրել իր «տեսիլքները» այսօրվա համակարգին, դժվարանում եմ ասել: Շատ ավելի վատ բան կարող է լինել: Օրինակ՝ ինքը կարող է ինտեգրվել այս համակարգին և կորցնել իր վարկանիշը: Այնպես, որ շատ տարբեր ուղիներով կարող են զարգացումներն ընթանալ: Բայց այն, որ վարչապետը էապես տարբերվում է այսօրվա վերնախավի մյուս անդամներից, դա միանշանակ է:

– Օրերս ԱԺ Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը իր հարցազրույցներից մեկում անընդհատ շեշտում էր, որ ընտրակաշառքներ անպայմանորեն այս անգամ էլ կլինեն, դրանից չենք կարող խուսափել: Սա ինչի՞ մասին է խոսում:

– Դա միայն վատ բանի մասին է խոսում: Այն, որ պաշտոնի մարդիկ պատրաստ են ընտրակաշառքով ընտրություններ անցկացնել: Դա միայն դրա մասին է խոսում:

– Կարող ենք ենթադրել, որ այդ խոսքերի հեղինակը նույնպես պատրա՞ստ է նման տարբերակով ձայներ հավաքել:

– Ես էլ կարող եմ այդպիսի ենթադրություն անել, որովհետև նորմալ քաղաքական գործիչը չի հայտարարի, որ դա անխուսափելի երևույթ է: 
Ճիշտ հակառակը: Նա պետք է հայտարարի, որ դա անընդունելի է և որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի այն չլինի: Եվ ոչ միայն խոսքերով, այստեղ կոնկրետ առարկայական գործեր պիտի լինեն: Սակայն, եթե մարդը հայտարարում է, որ անխուսափելի իրավիճակ է, դա նշանակում է, որ նա հոգեբանորեն փորձում է արդարացնել, թե ինչու վաղն իրենք էլ պետք է ընտրակաշառք բաժանեն:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

 

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia