Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Այսօր ապրիլյան պատերազմում զոհված Վլադիմիր Նարինյանի ծննդյան օրն է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ապրիլյան պատերազմի հերոս, կրտսեր սերժանտ Վլադիմիր Նարինյանն այսօր՝ փետրվարի 17-ին կդառնար 21 տարեկան:

Վլադիմիրը 2016թ-ի ապրիլի 4-ին մարտական դիրքի մատույցներում ընթացող մարտերի ժամանակ ցուցաբերելով խիզախություն` ոչնչացրել է թշնամու մեծաթիվ զինծառայողների, կասեցրել հակառակորդի առաջխաղացումը դեպի պաշտպանության խորքը: Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիություն» մեդալով:

Ապրիլյան պատերազմի հերոս Վլադիմիր Նարինյանը Արցախի Մարտունի քաղաքից էր:  Տան ամենափոքրն էր, բարին ու ամենահոգատարը:

Կրտսեր սերժանտը սովորում էր Արցախի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում: Պատմությունը Վլադիմիրի տարերքն էր. որոշել էր ծառայությունից հետո ուսումը շարունակել:

Այսօր Մարտունու թիվ 1 դպրոցում տեղի կունենա կյանքը հայրենիքին նվիրաբերած  հերոսի 21-ամյակին նվիրված միջոցառում: Վլադիմիրի ավագ եղբայրը՝ պայմանագրային զինծառայող Մխիթար Նարինյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ միջոցառմանը կմասնակցեն Վլադիմիրի  հարազատները, ընկերները, նրան դասավանդած ուսուցիչներն ու Արցախի համալսարանի ուսանողները:

Մխիթարը դժվարացավ խոսել եղբոր մասին, միայն ասաց. «Հպարտ եմ, որ հերոս եղբայր ունեմ, բայց շա՜տ դժվար է առանց նրա»:

Նշենք, որ 2015 թ-ին հոկտեմբերի 19-ին amda.am-ում հրապարակված  «Ողջ-առողջ իջնեք դիրքերից» հոդվածի լրագրողն այցելելով մարտական հենակետերից մեկը խոսել է դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Վլադիմիր Նարինյանի հետ:

Մեջբերում ենք այդ հոդվածից մեկ հատված.

«-Ո՞րն է քեզ համար հայ ժողովրդի պատմության ամենափառավոր էջը, ո՞վ է քո հերոսը:

-Արցախյան հերոսամարտը, Մոնթե Մելքոնյանը…

-Ո՞ր էջը կցանկանայիր ջնջել մեր պատմությունից:

-Մոնթեի մահը… Ես կուզեի, որ նա ողջ լիներ,- ասաց Վլադիմիրը ու նայելով Մոնթե Մելքոնյանի նկարին՝ ասաց,- իմ հերոսը նա է…

-Դուք էլ մեր հերոսներն եք… Մոնթեն ասում էր՝ իմ կենացը մի խմեք, իմ գործը շարունակեք, իսկ դուք այսօր շարունակում եք նրա գործը, շարունակում եք պաշտպանել Արցախը, շարունակում եք սանձել ու հաղթել հակառակորդին…

-Մոնթեն մեծ հրամանատար էր, մեծ առաջնորդ, մեծ մարդ, իսկ մենք շարքային զինվորներ ենք:Մենք մեր պարտքն ենք կատարում… ընդամենը,- ժպտալով ասաց դիրքի ավագ Վլադիմիր Նարինյանը»:

Ո՞վ է փչացնում հայ-ռուսական հարաբերությունները Crocus City Hall-ի ահաբեկչությանը մասնակցած տղամարդու ծնողները պատմել են նրա հետ վերջին զրույցի մասին Տաջիկստանում մարդիկ են ձերբակալվել Կրոկուսի ահաբեկչության հետ առնչության համար«Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել է Ծանրամարտի 2027 թ. աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում Ավստրալիան մտադիր է իր արևային վահանակներն արտադրելՔննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի` մարզերում գործարկման ընթացքը Ոսկեպարում Փաշինյանին այլևս չեն էլ սպասումԹուրք պաշտոնյան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակության հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման հարցեր Երևանը կարող է հայտնվել կոտրած տաշտակի առաջ. ՌԴ ԱԳՆ «Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղությանը, ինչպես երբեք». Հաջիև Եղեգնաձորում սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը 102-րդ բազայի և ՌԴ սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Անհայտ ծագման ինքնակոչների խմբավորում է ձևավորվել Շիրակի մարզում. պատգամավորն ահազանգում է Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը չի քննարկվի. Ստանոն՝ ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման մասին Հայաստանն ու Հնդկաստանը կընդլայնեն համագործակցությունը կինոարտադրության և տեխնոլոգիական բնագավառում «National Geographic»-ը ներկայացրել է Հայաստանում գինու մշակույթը Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխության Ոսկու գինն աճել է Փաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են Նավթի գներն աճել են Արցախից տեղահանված շուրջ 11 հազար մարդ է արտագաղթել Հայաստանից․ Գեղամ Ստեփանյան Մտքովս նույնիսկ չի անցել, որ վերջին անգամ եմ տեսնում Գագիկին․ երջանիկ տարիներից մնացին միայն քաղցր հուշեր Միջազգային պահանջ է՝ սահմանի որոշման ցանկացած գործընթաց որևէ ուժ չունի, եթե մարդկանց բնականոն կյանքը խաթարվում է. Թաթոյան Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրիԱլիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը «Ավտովազ»-ը սկսել է Lada-ի արտադրությունն Ադրբեջանում Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան Տաջիկստանում 9 մարդ է ձերբակալվել Crocus City Hall-ի գործով Ինչո՞ւ երեկ չհրապարակվեց Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ հարցազրույցը․ AzTV-ի պարզաբանումը Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան Գերիների վերադարձը պետք է յուրաքանչյուր հայի աշխատանքի հիմքում լինի. Սեյրան Օհանյան Արտակարգ դեպք՝ Երևանում. BMW-ն հայտնվել է CPS բենզալցակայանի մոտակա տարածքում Մասնագիտությունը պահանջված և արդիական կլինի, քանի դեռ կլինի հանքարդյունաբերությունը. ԶՊՄԿ Հունաստանում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կարևոր․ կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից ո՞ր բանկերի քարտապաններն են կարող օգտվել «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԱպրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները Ջուր չի լինի Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Մարտի 29-ի եղանակային կանխատեսումները Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում