Ереван, 02.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Երիտասարդ մնալու բանաձևը սերն է՝ իր բոլոր դրսևորումներով. Մարիամ Դավթյան

ФОТО

Life.panorama.am-ի զրուցակիցն է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Մարիամ Դավթյանը, ում հեռուստադիտողը վերջին շրջանում տեսնում է «Հատուկ բաժին» բազմազերիանոց հեռուստաֆիլմում:

-Ինչպես արդեն հայտնի է՝ «Հատուկ բաժինը»-ը կրկին եթերում էԱռաջին հաջող փորձիցհետոհետաքրքիր է՝ ի՞նչ է սպասվում երկրորդ եթերաշրջանում:
 

- Երկրորդ եթերաշրջանը, ինչպես և առաջինը, բաղկացած է 8 պատմությունից, բայց դրան զուգահեռ ընթանում է մեկ ուրիշ թեմա, որով և ավարտվեց առաջին եթերաշրջանը` Առնո Ղազարյանի աղջկա առեւանգումը: Երկրորդ եթերաշրջանում երկու պատմությունների զուգահեռ ընթացքը և զարգացումը առավել հետաքրքիր կդիտվի:
 

-Մարիամկարծես թեՁեզ այնքան էլ հաճախ չենք տեսնում հեռուստասերիալներումԻնչո՞վ է դա պայմանավորված՝ առաջարկների պակասիթե Ձեր սկզբունքների հետ:

- Քանի որ աշխատում եմ նաև թատրոնում եւ վերջին տարիների ընթացքում զբաղվածությունս խիտ էր, բացի այդ էլ զուգահեռ նկարահանվում էի «Հատուկ Բաժին» բազմասերիանոց ֆիլմում, այդ պատճառով էլ հաճախակի չեմ երևացել հեռուստաեթերում: Գուցե կրկնվեմ, բայց նպատակը հաճախ երեւալը չէ... Այնուամենայնիվ, այս պահին համեմատաբար ազատ եմ և սիրով կընդունեմ հետաքրքիր գործնական առաջարկներ:



-Դերասանի համար կան կերպարներորոնք խիստ ժամանակային ենու եթե չորսալճիշտ ժամանակըկկորցնեք դրա հնարավորությունըՀետաքրքիր է՝ կա՞ն կերպարներորոնք չեք հասցրել խաղալբայց շատ եք ցանկացելնաեւորոնց մասին դեռ երազումեք՝ ապագայի համար:

- Այո, կան կերպարներ, որոնք ինձ հետաքրքրել են եւ ես որոշ ժամանակ ապրել եմ դրանցով, կամ էլ խթան են հանդիսացել մի ուրիշ կերպար մարմնավորելիս:
Բայց ես հավատում եմ, որ ինձ մոտ ամեն ինչ ժամանակին է, որովհետեւ ես խաղում եմ այն կերպարները, որոնք իմ սրտի, հոգու ու մտքի կուտակվածից են բխում:
Թեև ժամանակին Ջուլիետ չեմ խաղացել, բայց չեմ ափսոսում:

-Կխնդրեմ մի փոքր պատմեք նաեւ այս շրջանի թատրոնի գործունեության մասինՁերմասնակցությամբ ի՞նչ նոր ներկայացումներ են սպասվում թատրոնասերհասարակությանը:

- Փետրվարի 7-ին եւ 8-ին Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Հ. Բեգլարյանի «Արծվաբույն» ներկայացման առաջնախաղը: Բեմադրության ռեժիսորը Դավիթ Հարությունյանն է: Ներկայացումը նվիրած է արցախյան ազատամարտին, մեր զինվորներին, հերոսներին, մայրերին...
Այս ներկայացման մեջ մարմնավորում եմ Սոնայի` ռադիոլրագրող մի կնոջ կերպար, որը հայտնվում է Արցախի սահմանամերձ գյուղում: Իրադարձությունները այնպես են ընթանում, որ այդ մի քանի օրը բեկումնային են դառնում կերպարի համար: Առաջնախաղը շատ հաջող անցավ, արձագանքները բավականին դրական են: Այնպես որ` թատերասեր հանդիսատես, համեցեք:



-Մարիամի՞նչ եք կարծումովքե՞ր են թատրոն այցելողներըծափահարություններից դակարելի՞ է հասկանալ:

- Այսօր թատրոն այցելողները շատ տարբեր են: Նրանց թվում կան եւ հին թատերասերներ, եւ նոր, եւ երիտասարդներ, որոնք, ի ուրախություն, ձգտում են դեպի արվեստ: Կա եւ միջին տարիքի հանդիսատես, ովքեր դեռ հավատում են հայ թատրոնի զարթոնքին: Հանդիսատեսը ձեւավորման փուլում է. ըստ այդմ՝ ծափահարություններն էլ:

-Մարիամգիտեմոր մի քանի մասնագիտություն ունեքի վերջոինչպե՞ս կանգ առաքդերասանական արվեստի վրա:

- Մինչ ուրիշ մասնագիտություն սովորելը, ես վաղուց արդեն իմ ընտրությունն արել եմ, դեռ պատանեկան հասակից` ծառայել թատրոնին: Որոշ հանգամաքների բերումով, ձեռք բերեցի գրաֆիկ դիզայների մասնագիտությունը, հետագայում գիտելիքներս ընդլայնեցի, սովորելով վեբ դիզայն, եւ մի քանի տարի շարունակ աշխատել եմ այդ ոլորտում: Բնականաբար, այդ տարիներին ավելի քիչ էի խաղում` թե թատրոնում, թե կինոյում: Բայց, երբ հնարավորություն ունեցա ամբողջովին վերադարնալ իմ սիրած գործին, դադարեցրեցի իմ գործնեությունը այդ ոլորտում: Հիմա ես երջանիկ մարդ եմ, որովհետև անում եմ այն, ինչ սիրում եմ:

-Ձեր մասին տեղեկությունները շատ քիչ ենկպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:

- Ունեմ հրաշալի դուստր, նա եւս ունի մի հրաշալի դստրիկ...

-Մարիամ, շատերի համար անակնկալ կլինի այս փաստը, որ արդեն տատիկ եք: Ո՞րն է երիտասարդ մնալու Ձեր բանաձեւը:

-         Սերն՝ իր բոլոր դրսեւորումներով:

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ