Հայաստանն ընտրվել է Ինտերպոլի եվրոպական կոմիտեի անդամ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Եվրամիությունը ԼՂ խնդրի լուծումը տեսնում է բացառապես խաղաղ ճ... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ուշադրություն`մայրիկներին. Լացող երեխային պետք չէ անմիջապես ... ԼԱՅՖ
Ռուսաստանը ՀԱՊԿ անդամ երկրներին անվճար զենք է մատակարարելու ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Նուշը, դդմի կորիզները և սոյայի լոբիները աֆրոդիզակ հատկությու... ԼԱՅՖ
Երևան, 24.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
484.68
$
530.14
7 պատճառ՝ ինչու է բողկն այդքան օգտակար Նորակոչիկներին կառաջարկեն ծառայել 3 տարի՝ 5 մլն դրամի դիմաց Եթե Հյուսիսային Կորեային չկանգնեցնեն՝ այն կստեղծի միջուկային հրթիռ, որն ունակ է հարվածել ԱՄՆ-ին Այս տեսանյութը կապահովի ձեր ուրախ տրամադրությունը. դիտեք և համոզվեք ինքներդ. Ահա և YouTube-ի ամենավատ տեսանյութը. այս երգչուհու հոլովակը 2 միլիոնից ավելի «դիզլայք» է հավաքել Թրամփը Կոնգրեսից 1․6 մլրդ դոլար է խնդրել Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար Սիրուշոն հրապարակել է ավագ որդու լուսանկարը Ֆիլիպինների նախագահը ռազմական դրություն է մտցրել հարավային Մինդանաո նահանգում Մարդկային նախանձի վառ արտահայտությունը. (տեսանյութ) Միշել Տեր-Զաքարյանը` Մոնպելյեի գլխավոր մարզիչ 20 փոքրիկ դաջվածքներ և դրանց մեծ նշանակությունը Արցախի Նախագահն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը Հնդկաստանի սեքսուալ մշակույթը ձեզ պարզապես շոկի կենթարկի (տեսանյութ 18+) Մարմնի որակը 1000 անգամ կլավանա, եթե սուրճը խմեք հետևյալ բաղադրիչով ՀՀԿ–ական պահակն ու հողագործն ընդդեմ ՀՀԿ–ական գործող գյուղապետերի Անկարան փորձում է ՆԱՏՕ-ի միջոցով ազդել Եվրոպական քաղաքականության վրա Թրամփը ժամանել է Իտալիա հանդիպելու Հռոմի պապին Ինչե՞ս ավելի երջանիկ դառնալ. Դալայ Լամայի կյանքի 12 կանոնները Ինչպիսին են «Ֆուլ հաուս»-ի դերասանուհիները՝ Արմինե Սուքիասյանի դիմահարդարմամբ. ֆոտոշարք Պատմության 10 ամենաառեղծվածային լուսանկարները (տեսանյութ)

Հայաստանում մշակել են հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգ

Հանքարդյունաբերության ոլորտի կայուն զարգացմանը նպաստելու նպատակով ՀՀ վարչապետի հանձնարարականի շրջանակներում մշակվել է ոլորտի զարգացման հայեցակարգ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և  հասարակայնու թյան  հետ կապերի բաժնից:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի գործակալության երկրաբանության, նորմատիվամեթոդական և վերլուծության բաժնի պետ Շուշանիկ Քերոբյանը տեղեկացրել է, որ հայեցակարգում վեր են հանվել հանքարդյունաբերության ոլորտի զարգացմանը խոչընդոտող հիմնական խնդիրները՝ հանքարդյունաբերության ոլորտի համապարփակ քաղաքականության և ռազմավարության բացակայությունը, ինստիտուցիոնալ դաշտում առկա բացերը, շրջակա միջավայրի կառավարման ոլորտում բացթողումները, սոցիալ-տնտեսական, ֆինանսական դաշտում առկա խնդիրնրը, պատասխանատու ներդրումների ներգրավման պակասը, պետական երկրաբանական ուսումնասիրությունների իրականացման բացակայությունը և այլն:

«Որպես առաջնային լուծում առաջարկվում է մշակել հանքարդյունաբերության ոլորտի ռազմավարություն՝ ներգրավելով ոլորտին առնչվող նախարարություններին, քաղաքացիական հասարակությանը, հանքարդյունաբերող ձեռնարկություններին, պոտենցիալ ներդրողներին, ազդակիր համայնքներին, միջազգային դոնոր կազմակերպություններին և այլ շահագրգիռ կողմերին»,- նշել է Շուշանիկ Քերոբյանը:

Ոլորտի ռազմավարության մշակման նպատակով անհրաժեշտ է վերանայել տարբեր ժամանակահատվածներում ոլորտի վերաբերյալ արդեն իրականացված հետազոտությունները, կազմակերպել հանդիպում-հարցազրույցներ, կլոր սեղաններ, հանրային քննարկումներ,  ինչպես նաև ուսումնասիրել  միջազգային փորձը: Ռազմավարության մշակման համար, ըստ Շուշանիկ Քերոբյանի, անհրաժեշտ կլինի իրականացնել մեծ ծավալի աշխատանք, ինչը կներառի առաջիկա 5-10 տարիների ռազմավարական գործողությունները: 

 

loading...
website by Sargssyan